Սպիտակ (ֆիլմ, 2018)
Երկիր | Ռուսաստան Հայաստան |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2018 |
Լեզու | հայերեն և ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Կոտտ |
Դերակատարներ | Լեռնիկ Հարությունյան, Ժոզեֆին Ժապի, Դմիտրի Մուլյար և Ալեքսանդր Կուզնեցով |
Երաժշտություն | Սերժ Թանկյան |
Կինոընկերություն | Տելեստո-ֆիլմ ընկերություն National Cinema Development Foundation |
Տևողություն | 98 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Սպիտակ», ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի նկարահանած հայ-ռուսական համատեղ արտադրության[1] ֆիլմ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Նկարահանվել է երկրաշարժի 30-րդ տարելիցին։ Թեև ֆիլմն անվանվել է «Սպիտակ», ռեժիսորը ֆիլմի առաջին մասը նկարահանել է Ղրիմում, երկրորդ մասը՝ Հայաստանում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին։ Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում։ Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք՝ գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր։ Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր։ Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի։ Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին՝ ողջ կամ մահացած։ Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով։ Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները։ Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ։
Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռնիկ Հարությունյան
- Հերմինե Ստեփանյան
- Ալեքսանդրա Պոլիտիկ
- Օլեգ Վասիլկով
- Ժոզեֆին Ժապի
- Օլիվիե Պաժես
- Մարտուն Ղևոնդյան
- Արթուր Մանուկյան
- Ալեքսանդր Կուզնեցով
- Կոնստանտին Պոյարկին
- Դմիտրի Մուլյար
- Աննա Ցուկանովա-Կոտտ
- Եկատերինա Ֆեդուլովա
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Մարինա Սոչինսկայա
- Բեմադրող օպերատոր՝ Պյոտր Դուխովսկոյ
- Բեմադրող նկարիչ՝ Օլեգ Ուխով
- Մոնտաժի ռեժիսոր՝ Նիկոլայ Ռյախովսկի, Օլգա Գրինշպունի մասնակցությամբ
- Զգեստների նկարիչ՝ Ելենա Ուշակովա
- Նկարիչ դիմահարդար՝ Մարինա Եվսեյենկո
- Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Ֆեդենև
- Պրոդյուսերներ՝ Թերեզա Վարժապետյան, Ելենա Գլիկման
Փառատոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոսկվայի միջազգային կինոփառատոն, Լավագույն ռեժիսորական մրցանակ
- Մոնրեալի համաշխարհային կինոփառատոն
- Accolade Global կինոմրցույթ, Գերազանցության հատուկ մրցանակ
- Ասիական խաղաղության էկրանային մրցանակաբաշխություն
- «Ամուրի աշուն» բաց ռուսական կինոյի և թատրոնի փառատոն
- Լավագույն ռեժիսորական մրցանակ
- Նիժնի Նովգորոդի «Մանկական կինոյի» բարեգործական ֆիլմերի փառատոն, Հանդիսատեսի մրցանակ
- «Լուչեզարնի անգել» միջազգային բարեգործական կինոփառատոն
- Ասիական մայրցամաքի կինոփառատոն (AWFF)
- Ֆորտ Լոդերդալ միջազգային կինոփառատոն (FLIFF)
- Նուռ կինոփառատոն, Լավագույն խաղարկային ֆիլմ / Հանդիսատեսի մրցանակ
- Festival du cinema russe a Honfleur
- Տալլինի սև գիշերներ կինոփառատոն
- Թբիլիսիի միջազգային կինոփառատոն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի կայքէջը
- Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» ֆիլմը ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
- «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը - Թրեյլեր
|