Սերժ Թանկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժ Թանկյան
Serj Tankian in Artsakh.jpg
Սերժ Թանկյանը լրագրողների հետ կայացած մամլո ասուլիսի ժամանակ, Ստեփանակերտ, Արցախ, 2017
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Serj Tankian
Ծնվել է օգոստոսի 21, 1967 (50 տարեկան)[1]
{{{2}}} Բեյրութ, Լիբանան
Բեյրութ, Բեյրութի մարզ, Լիբանան
Երկիր Արևմտյան Հայաստան և ԱՄՆ
Ժանրեր Ծանր ռոք
Ալտերնատիվ ռոք
Ալտերնատիվ մետալ
Արտ Ռոք
էքսպերիմենտալ ռոք
Նու մետալ
Պրոգրեսիվ մետալ
Ֆանկ մետալ
Ֆոլկ ռոք
Մասնագիտություն Երաժիշտ, երգահան, բանաստեղծ
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ Վոկալ
Ստեղնաշարային
Դաշնամուր
Կիթառ
Բաս կիթառ
Գործունեություն 1993 - ներկա
Լեյբլ Serjical Strike Records, Reprise Records, American Recordings, Columbia Records, Axis of Justice
Անդամակցություն System of a Down
Կապված System of a Down
Serart
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Կայք

Սերժ Թանկյան (անգլ.՝ Serj Tankian, օգոստոսի 21, 1967, Բեյրութ, Լիբանան), ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար, SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմը։ 2010 թվականի նոյեմբերին հայտարարեց System of a Down-ի վերամիավորման մասին։ 2011-ին խումբը շրջագայության է մեկնում ԱՄՆ և Եվրոպա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոս Անջելոսում ընդունվել է հայկական Rose and Alex Pilibosi դպրոցը, հետագայում ուսումը շարունակում է մարքեթինգի բնագավառում։ 90-ական թվականների սկզբին հանդիպում է Դարոն Մալաքյանի հետ, որի հետ էլ որոշում են նոր ռոք խումբ ստեղծել։ Սերժն ունի իր սեփական ձայնագրման ստուդիան, որը կոչվում է Serjical Strike: Թանկյանը հանդես է գալիս անարդարությունն ու դաժանությունը դատապարտող բազմաթիվ ելույթներով։ Նա համագործակցելով Տոմ Մորելլոյի հետ՝ ստեղծել է Axis Of Justice կազմակերպությունը, որի նպատակն է աջակցել երիտասարդներին պաշտպանելու իրենց իրավունքները քաղաքականության ոլորտում։ Նրանք կազմակերպել են բազմաթիվ բարեգործական արշավներ։ Նրանք նաև մեծ ջանքեր են գործադրում, որպեսզի ստիպեն Միացյալ Նահանգներին և Թուրքիային ճանաչել և ընդունել Հայոց Ցեղասպանությունը։

2012 թ. հունիսի 10-ին Մալիբու քաղաքում կայացավ Սերժ Թանկյանի և ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը։[2]

2013 թ. հունիսի 25-ին թողարկվեց Սերժ Թանկյանի չորրորդ, դասական ժանրով ալբոմը՝ Orca Symphony No. 1:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական «Թայմս» թերթի համար վերցված հարցազրույցներից մեկում Սերժը խոստովանել է, որ ֆիլմերի իր սիրելի ժանրը սարսափն է, իսկ իր ամենասիրելի ֆիլմը, որը իր կարծիքով բոլոր ժամանակների լավագույն սարսափ ֆիլմն է, «Օմեն»-ն է:

Սերժ Թանկյանը բուսակեր է[3][4]: PETA-ի հետ հարցազրույցներից միկում նա ասաց, որ իր ապրելակերպի փոփոխումը կապված է «շրջաագայությունների ժամանակ կերած անորակ սննդի հետ», նա նաև նշեց, որ դա ինչ-որ տեղ «բնազդային բնույթ» էր կրում: Բացի դրանից, նա նաև մայր հողի նկատմամբ հարգանքի անհրաժեշտություն է զգում[5].: 2009 թվականի հուլիսին Թանկյանը խնդրագիր ստորագրեց KFC-ի սպանդանոցներում հավերին մորթելու եղանակների դեմ[6][7].:

2012թվականի հուլիսի 9-ին Էջմիածնում կայացավ Սերժ Թանկյանի և Անջելա Մադաթյանի հարսանիքը:

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Blabbermouth-ից ստացված տեղեեկությանը համաձայն, Սերժ Թանկյանը սկսեց քարոզարշավ, որի ժամանակ դիմեց ԱՄՆ-ի իշխանություններին, պահանջելով ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: System of a Down խմբի ղեկավարի նախաձեռնությունը նախատեսվել էր հայերի ցեղասպանության հիշատակի օրվան Արդարության առանցք: Քարոզարշավի բաղկացուցիչներից մեկը տեսանյութն էր, որում Սերժ Թանկյանը և նրա համախոհները (նրանց թվում նաև կոնգրեսմեն Ադամ Շիֆը) կոչ էին անում ԱՄՆ-ի նախագահ՝ Բարաք Օբամային պաշտոնապես ընդունել հայերի ցեղասպանությունը 1915 թվականի իրադարձությունների ժամանակ: Թանկյանը նաև կոչ է արել տեսանյութի դիտորդներին զանգահարել Սպիտակ տուն և խնդրել Օբամային վերջ դնել Թուրքիայի միջազգային անմեղության ճանաչմանը հայերի մասսայական սպանությունների մեջ XX դարի առաջին քառորդում: Իր տեսանյութում Թանկյանը հայտարարեց, որ Բարաք Օբաման Ամերիկայի միակ նախագահն է, որը իսկապես կարող է նպաստել ԱՄՆ-ի և համշխարհային հանրության դիմադրությանը համատարած անմարդկությանը: 4 րոպեանոց տեսահոլովակի ռեժիսորը Արա Սոյուջանն էր, ով ավելի վաղ համագործակցել էր Թանկյանի հետ՝ նա երգչի «Money» կոմպոզիցիայի համար կլիպ էր նկարահանել:

Թանկյանը մեծ հոդված գրեց, որում պատմեց հայ ժողովրդի ցեղասպանության պատմությունը և բացատրեց, թե ինչու է այս թեման նրան այսքան անհանգստացնում՝ նրա տատերին ու պապերին դաժանաբար սպանել էին: Կամպանիայի շրջանակներում Արդարության առանցք հանդես եկավ լոսանջելեսյան 90.7 KPFK ռադիոկայանում:

Ձայնադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ

System of a Down

Serj Tankian

Սինգլներ

  • The Unthinking Majority 2007
  • Empty Walls 2007
  • Lie Lie Lie 2007
  • Sky Is Over 2008
  • The Charade 2010
  • Left of Center 2010
  • Reconstructive Demonstrations 2010
  • Figure It Out 2012
  • Cornucopia 2012
  • Harakiri 2012


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սերժ Թանկյան հոդվածին