Jazz-Iz-Christ, Սերժ Թանկյանի հինգերորդ սոլո-ալբոմն է, թողարկվել է 2013 թ. հուլիսի 23-ին[2]։ Նախապես ալբոմը պետք է լիներ գոթիկ-ռոք ոճով, սակայն, հետագայում, որոշվեց հիմնական ուղղություն ընտրել ջազը[3]։
Ալբոմը բաղկացած է 15 երգերից, որոնցից 10-ը՝ առանց վոկալի[4]։ "Գարունա" երգի հիմքում Կոմիտասի համանուն ստեղծագործությունն է։ Սկավառակի բոլոր կատարումները ստեղծվել են հայտնի ջազ-երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ դաշնակահար՝ Տիգրան Համասյան, ֆլեյտահար՝ Վալերի Տոլստով , շեփորահար՝ Թոմ Դափրի և ուրիշներ։