System of a Down

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ System of a Down (այլ կիրառումներ)
System of a Down
System of a Down, Download Festival 2005 (1).JPG
Սիստեմ օֆ ը դաուն, 2005 թ.
Soad logo.png
Հիմնական տվյալներ
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Լոս-Անջելես, Կալիֆորնիա
Ժանրեր Ալտերնատիվ մետալ, experimental rock, nu metal ևայլն
Գործունեություն 1994–ներկա
Լեյբլ American, Columbia
Կապված Achozen
Axis of Justice
Buckethead & Friends
Scars on Broadway
Serart
Սերժ Թանկյան
Կայք systemofadown.com
Անդամներ
Ջոն Դոլմայան
Դարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Սերժ Թանկյան
Նախկին անդամներ
Էնդի Խաչատուրյան

System of a Down (SOAD), հայ-ամերիկյան ռոք խումբ՝ ձևավորված 1992 թվականին Լոս Անջելեսում Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից Soil անունով: Ժամանակակից անվանումը ձեռք է բերել 1995 թվականին: Խմբի բոլոր անդամները հայկական ծագում ունեն: 1998 թվականից մինչև 2005 թվականն ընկած ժամանակահատվածում խումբը հինգ ստուդիական ձայնասկավառակ է թողարկել, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (առավել հաջողակը դարձել է Toxicity-ին՝ մուլտիպլատինե), ընդհանուր 12 միլիոն օրինակ թողարկման ծավալով[1]: 2006 թվականին System of a Down խմբի անդամները ժամանակավորապես որոշեցին դադարեցնել համատեղ գործունեությունը և զբաղվել անհատական նախագծերով: 2010 թվականի նոյեմբերի 29-ին խումբը հայտարարեց միավորվելու և 2011 թվականին եվրոպական շրջագայություն անցկացնելու մասին [2]: Սկզբնապես խումբը պետք է կոչվեր «Victims of the Down»՝ ըստ Դարոն Մալաքյանի գրած բանաստեղծության: Խբի անդամների ընդհանուր քննարկման ժամանակ որոշվեց «victims» բառը փոխարինել առավել ընդհանուր «system» բառով: Փոփոխության պատճառ դարձավ նաև Շավո Օդաջյանի՝ երաժշտական խանութներում Slayer-ին ավել մոտեցնելու ցանկությունը[3][4]:

Խմբի Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

System Of A Down խումբը իր առաջին քայլերը դեպի երաժշտական աշխարհ կատարել է 1993 թվականին։ Հենց այդ թվականին էր, որ Սերժ Թանկյանն ու Դարոն Մալաքյանը պատահաբար հանդիպում են ձայնագրման ստուդիայում։[5] Կարճատև զրույցից հետո հասկանալի է դառնում, որ նրանց երաժշտական հետաքրքրությունները, քաղաքական և մշակութային ըմբռնումները համընկնում են։ Շատ չանցած՝ նրանք որոշում են միասին ռոք խումբ ստեղծել, որն անվանում են՝ Soil։ Խումբ են հրավիրում Դոմինգո Լարենոին (հարվածային գործիքներ) և Դեյվ Հակոբյանին (Բասս-կիթառ)։ Սակայն ընդամենը մի համերգից և մի ջեմ-սեյշնից հետո Դոմինգոն և Դեյվը լքում են խումբը։ Խումբ է հրավիրվում Էնդի Խաչատուրյանը, ով նույն երաժշտական դպրոցից էր, որը հաճախել էին Սերժը և Դարոնը։ Շավո Օդաջյանը՝ ով պետք է լիներ խմբի մենեջերը, բասսիստի բացակայության պատճարով դառնում է խմբի բասս-կիթառահարը։ Սակայն Soil անունը դուր չէր գալիս Շավոյին և խնդիր է առաջանում խմբի նոր անուն մտածել, և Դարոնի գրած Victims Of The Down վեպի հիման վրա խմբի անունը դառնում է System Of A Down, քանի որ Victims բառը դուր չէր գալիս Շավոյին։ 1997 թվականին խումբը լքում է Էնդի Խաչատուրյանը, ում փոխարինեց Ջոն Դոլմայանը։ Եվ հենց 1997 թվականին էլ հայտնի երաժշտական պրոդյուսեր Ռիք Ռուբինի հետ անցնում են իրենց առաջին System Of A Down ալբոմի ձայնագրմանը։ Ալբոմի պրեմիերան կայացավ 1998 թվականի հունիսի 30 թվականին և 5 տարվա ընտացքում վաճառվեց գրեթե մեկ միլիոն օրինակ։ Spiders և Sugar երգերը դարձան ալբոմի հաջողակ երգերը, և 1998 թվականին զբաղեցրին 25-րդ և 28-րդ տեղերը Hot Mainstream Rock Tracks հիթ-շքերթում։ Ալբոմը ներկայացվում էր Slayer-ի և Metallica-ի համերգներին։

Խմբի բոլոր անդամները հայ են։ Ինչպես նշում են խմբի անդամների ընկերները՝ հայ լինելն է խմբի անդամների միջև այդքան ջերմ և ընկերական հարաբերությունների պատճառը։ Բոլորը ծնվել են հայ ընտանիքում։ Ինչպես նշում են խմբի անդամները, իրենց երգերը պարունակում են հայկական ժողովրդական երգի տարրեր։ Խումբը շատ կարճ ժամանակում շատ մեծ համբավ ձեռք բերեց։ Նրանք նույնիսկ գերազանցեցին տարածաշրջանի ամենահայտնի խմբերին։

Շուտով խումբը որոշեց, որ պետք է փոխել Soil անվանումը և վերանվանել խումբը։ Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down։[3]

Նրանց երգերը բազմիմաստ են, սակայն բոլորն էլ շոշափում են աշխարհի արդի խնդիրները։ Երգերի մեծամասնությունը ունի քննադատական բնույթ։ Նրանք երգում են մարդկանց մտահոգող խնդիրների մասին և այդ խնդիրների շարքում տեղ են գտել Հայոց Ցեղասպանության մասին երգերը (Holy Mountain, P.L.U.C.K.), որոնցով նրանք դատապարտում են Թուրքիայի կառավարությանը և պահանջում արդարության վերականգնում։

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումբ։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումը Հայոց ցեղասպանությանը, օրինակ՝ "Spiders" ("Սարդեր") երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։ System-ի անձնակազմը նույնիսկ բարեգործական և քարոզչական միջոցառումներ է կազմակերպել հօգուտ ցեղասպանության ճանաչմանը ԱՄՆ-ում և ընդհանրապես շատ ակտիվ մասնակից է "Հայկական հարցի" որոշման գործնթացում, ինչի մասին խոսում են այդ կապակցությամբ կազմակերպված նրանց բազմաթիվ հարցազրույցներն ու համերգարշավները։ S.O.A.D-ը ծանր ռոքի ասպարեզում բավականին մեծ դիրք է գրավել ամբողջ աշխարհում։ Նրանց երկրպագուների հոծ բազմությունը սփռված է ամբողջ աշխարհով մեկ։ Խումբը անորոշ ժամկետվ դադարել է միասին աշխատանքը 2006 թվականի օգոստոսի 13-ից։

2005 թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող [[Ճչացողներ (2005 թ. ֆիլմ)|Screamers ("Ճչացողներ")]] փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։

Վերամիավորվել են 2011 թվականին։

Ոճ, ազդեցություն, քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

System of a Down խմբի անդամները սկզբնապես կատարել են նյու մետալ ոճի երաժշտություն, չնայած այժմ նրանց երաժշտությունը որոշակի ոճ չունի: Նրանց ոճը կոչում են այլընտրանքային մետալ[6], ալտերնատիվ ռոք[7], արտ ռոք[8][9], էքսպերիմենտալ ռոք[10][11], հարդ ռոք[12][13], հևի մետալ[6], նու մետալ[14][15], պրոգրեսիվ մետալ[16][17] և պրոգրեսիվ ռոք[18][19]: Ֆիլիպ Միրոնովի՝ «Black Square» ամսագրի լրագրողի կարծիքով «System of a Down»-ը բնորոշվում է ծանր և պինդ հնչեղությամբ, որը հեռու չէ նաև սիմֆոնիկ դրամատիզմից[20]: SOAD-ին բնորոշ է նաև կոնտրաստային վոկալը: Սերժ Թանկյանի հզոր ձայնը սովորաբար ուղեկցվում է բարձր, արագ և ագրեսիվ կիթառային թրեշ մետալ ոճի ռիֆերով: «Երբեմն ես երգում եմ իբրև օպերային երգիչ, երբեմն կոկորդային ձայնով, երբեմն՝ ինչպես միշտ, — ասում է Սերժ Թանկյանը, — դա բնական է ստացվում, ինձ ոգեշնչում է երաժշտությունը, իսկ ես պարզապես պատասխանում եմ»[6][21]: Նրանց երաժշտության մեջ նաև հանդիպում են հայկական մոտիվներ[22]:

Խմբի մեկ այլ առանձնահատկությունը քննադատական տեքստերն են, որ քաղաքականության հարցեր են վեր հանում: Նրանց քննադատությունը առաջին հերթին ուղղված է ԱՄՆ-ի քաղաքականությանը: Դրա հետևանքով Սերժ Թանկյանը կարծում է, որ խմբին հետևում է ԿՀՎ[23]: Ինչպես նաև մի շարք երգերում SOAD-ը ունկնդիրների ուշադրությունն է գրավում դեպի հայերի ցեղասպանություն («P.L.U.C.K.» («Քաղաքականորեն ստող անարժան վախկոտ մարդասպաններ»), «X» և «Holy Mountains»): Խմբի համար ավանդույթ է դարձել բարեգործական համերգներ կազմակերպելը՝ նվիրված ցեղասպանության հարցին, որոնց ժամանակ հանդիսատեսին ցուցադրում են նյութեր՝ պատմող այդ թվականների մասին[24]:

System of a Down: Right Here in Hollywood[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի ապրիլի 30-ին «Independent Music Press» խոշոր բրիտանական հրատակաչությունը հրապարկեց «System of a Down: Right Here in Hollywood» (ռուս.՝ System of a Down: Прямо здесь, в Голливуде) առաջին գիրքը՝ նվիրված խմբի արվեստին: Գրքի հեղինակը հանրահայտ անգլիացի լրագրող Բեն Մայերսն է: Իր խոսքերով՝ նա SOAD-ի մեծ երկրպագու է դեռ այն ժամանակներից, երբ առաջին անգամ հարցազրույց է վարել խմբի անդամների հետ 1999 թվականի եվրոպական շրջագայության ժամանակ: Գիրքը ոչ միայն խմբի կենսագրական տվյալներն է պարունակում, այլև խմբի անդամների հետ անցկացված բացառիկ հարցազրույցներ են ընդգրկված[25]:

«Որպես գիրք գրել, հարկավոր է ծախսել ամիս հարցազրույցներ, հարցումներ, դիտարկումներ անցկացնելու համար, — պատմում է Բեն Մայերսը: — Ինձ հետաքրքիր են այն խմբերը, որոնք ինչ-որ նշանակալի բան են անում, և, իհարկե, վատ չէ,երբ դրա օգնությամբ նաև հայտնի են… Ես գիրք եմ գրել System of a Down-ի մասին, որոնց համարում եմ մեր օրերի քաղաքականապես տրամադրված ամենակարևոր խումբը: Իրենց երաժշտությունը Ջորջ Բուշի նախագահության ժամանակների ամերիկյան կյանքի երաժշտական առումով սաունդթրեք է»[26]:

Կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերժ Թանկյան, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ։ Ծնվել է 1967 թվականին օգոստոսի 27 թվականին Բեյրութում և այնտեղ անցկացրել մանկությունը։ 8 տարեկանում ընտանիքի հետ միասին մեկնել է Լոս Անջելես, որտեղ սկսել է հաճախել հայկական դպրոց՝ «Rose and Alex Pilibos Armenian School»[27][28]։
  • Շավարշ (Շավո) Օդաջյան, բաս-կիթառ, բեք-վոկալ։ Ծնվել է 1974 թվականի ապրիլի 22 թվականին Երևանում։ Վաղ հասակում է մեկնել է Իտալիա, իսկ հետո Լոս Անջելես։ Հաճախել է նույն այն դպրոցը, որտեղ սովորում էր Սերժըм[29]։
  • Դարոն Մալաքյան - կիթառ, բեք-վոկալ, վոկալ։ Ծնվել է Գլենդելում, 1975 թվականի հուլիսի 18 թվականին։ Սովորել է «Rose and Alex Pilibos Armenian School» դպրոցում[30]։
  • Ջոն Դոլմայան - հարվածային գործիքներ։ Ծնվել է Բեյրութում 1975 թվականի հուլիսի 15 թվականին։ 5 տարեկանում, երբ Լիբանանում քաղաքացիական պատերազմ էր, և ընտանիքի հետ տեղափոխվեցին Տորոնտո, իսկ հետո Լոս Անջելես։ SOAD-ի մյուս անդամների հետ ծանոթացել է «ծանր մետալ» խմբի համերգի ժամանակ։ 1997 թվականին խմբում փոխարինեց Էնդի Խաչատուրյանին[31]։
Նախկին անդամներ
Ժամանակային սանդղակ

Սկավառակագրություն և տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ System of a Down-ի սկավառակագրություն

Ստուդիական սկավառակներ
1998: System of a Down
2001: Toxicity
2002: Steal This Album!
2005: Mezmerize
2005: Hypnotize
Դեմո ձայնագրություններ
1995: Demo Tape 1
1996: Demo Tape 2
1997: Demo Tape 3
1998: Demo Tape 4
2002: Toxicity II

Սինգլներ
1999: Sugar
2000: Spiders
2001: Johnny
2001: Chop Suey!
2001: Toxicity
2002: Aerials
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Հավաքածուներում
1998: Chef Aid: The South Park Album
Սոլո նախագծեր
2003: Serart
Սերժ Թանկյանի և Արտո Թունջբոյաջյանի ձայնասկավառակը
2007: Elect the Dead
2010: Imperfect Harmonies
2012: Harakiri
2013: Orca
2013: Jazz-Iz-Christ
Սերժ Թանկյանի սոլո ձայնասկավառակներ
2008: Scars on Broadway
Դարոն Մալաքյանի և Ջոն Դոլմայանի
նույնանուն նախագծի ձայնասկավառակ

Տեսահոլովակներ
1998: War?
1998: Sugar
1999: Spiders
2001: Chop Suey!
2002: Toxicity
2002: Aerials
2003: Boom!
2005: B.Y.O.B.
2005: Question!
2005: Hypnotize
2006: Lonely Day

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակ Անվանակարգ Արդյունք
2002 «MTV Video Music Awards» «Լավագույն ռոք հոլովակ» («Chop Suey!») Առաջադրված
«Գրեմի» «Լավագույն մետալ կատարում» (Chop Suey!) Առաջադրված
2003 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Aerials) Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն օտարերկրյա խումբ» Առաջադրված
«American Music Award» «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
2005 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«Kerrang! Awards» «Լավագույն սինգլ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն տեսահոլովակ» (B.Y.O.B.) Առաջադրված
«Լավագույն ձայնասկավառակ» (Mezmerize.) Առաջադրված
«Լավագույն համերգային խումբ» Առաջադրված
«Մոլորակի լավագույն խումբ» Առաջադրված
«MTV Europe Music Awards» «Լավագույն այլընտրանքային կատարող» Հաղթանակ
2006 «Լավագույն այլընտրանքային կատարող» Առաջադրված
«ECHO Awards» «Լավագույն միջազգային մետալ խումբ» Հաղթանակ
«Գրեմի» «Լավագույն հարդ ռոք կատարում» (B.Y.O.B.) Հաղթանակ
2007 «Լավագույն հարդ ռոք կատարում» (Lonely Day) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. System Of A Down — Toxicity CD
  2. «System of a Down летом выступят в Москве»։ Վերցված է 2011-03-22 
  3. 3,0 3,1 «OnTroniK: System of a Down Information»։ Վերցված է հուլիսի 18, 2010 
  4. Kerrang! Magazine, 30/03/11, pp.42-45, «All systems go!»
  5. Meyers, Ben. System Of A Down: Right Here In Hollywood (2007), p. 14.
  6. 6,0 6,1 6,2 Erlewine Stephen Thomas։ «Biography of System of a Down» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  7. Spence D. (June 3, 2005)։ «Review of Mesmerize» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  8. Christgau Robert։ «Reviews of System of a Down» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  9. Hoard Christian (November 1, 2007)։ «Review of Elect the Dead» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 22 апреля 2009-ին։ Վերցված է 2011-03-30 
  10. Aquilante Dan (November 20, 2005)։ «This Week's CDs: Hypnotize» (անգլերեն)։ New York Post։ Վերցված է 32011-03-22 
  11. Friedman Gary (October 27, 2007)։ «System of a Down leader releases first solo album» (անգլերեն)։ Los Angeles Times։ Վերցված է 2011-03-22 
  12. Strauss Neil (2003-03-26«The Pop Life: MTV is Wary of Videos on War»։ nytimes.com (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  13. Fricke David (November 17, 2005)։ «Review of Hypnotize» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 18 сентября 2008-ին։ Վերցված է 2011-03-30 
  14. Friedländer, Paul (2006) (անգլերեն). Rock & Roll: A Social History. Westview Press. էջ 304. ISBN 0813343062. 
  15. McIver, Joel (2002) (անգլերեն). Nu-metal: The Next Generation of Rock & Punk. Omnibus. էջ 14. ISBN 0711992096. 
  16. McDonnell Evelyn (August 16, 2005)։ «System of a Down carves a distinct path with prog-thrash sound.» (անգլերեն)։ The Miami Herald։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-04-ին։ Վերցված է 2011-03-22 
  17. Serpick Evan (December 15, 2005)։ «Mavericks: System of a Down — Prog-metal Radicals» (անգլերեն)։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից-ից 14 января 2009-ին։ Վերցված է 2011-03-30 
  18. Sinclair Tom (September 3, 2001)։ «Review of Toxicity» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  19. Lynskey Dorian (November 18, 2005)։ «Review of Hypnotize» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  20. «Ամենահետաքրքիր իրադարձություննեը Forbes-ի վարկածով:»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  21. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ клрок անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  22. «SYSTEM OF A DOWN : Steal This Album!» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  23. «System speak out over September 11 storm»։ Վերցված է 2011-03-22 
  24. «System Of A Down Biography»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  25. «SOAD խմբի անդամները դարձել են գրքի հերոսներ»։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  26. «Բառը թռչուն չէ...»։ 10.10.2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  27. «Serj Tankian (Սերժ Թանկյան): Կենսագրություն» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  28. Կալաշնիկով Իվան (07.06.2006)։ «System Of A Down: Հակադրվելու համակարգ» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  29. «Շավո Օդաջյան (Shavo Odadjian), SOAD-ի բասիստ, Achozen» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  30. «Դարոն Մալաքյան (Daron Malakian): SOAD-ի կիթառահար, Scars On Broadway-ի առաջատար» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  31. «John Dolmayan (Ջոն Դոլմայան): SOAD և Scars On Broadway խմբրի հարվածային գործիքներ նվագող» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 
  32. «Էնդի Խաչատրյան (Andy Khachaturian), SOAD-ի հարվածային գործիքներ նվագող» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-03-22-ին։ Վերցված է 2011-03-22 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեն Մայերս: System Of A Down: Right Here In Hollywood. — Independent Music Press, 2007. — ISBN 978-1932857-88-7
  • Սերժ Թանկյան: Cool Gardens. — 2001. — ISBN 0-7434-5741-2
  • Բերելիան, Էսսի. The Rough Guide to Heavy Metal. ISBN 1843534150. 
  • Քրիստ, Յան (2004). The Sound of the Beast. Allison and Bubsy. էջ 329. ISBN 0749083514. 
  • Փերի, Մեգան (2004). «Daron's Guitar Tunings». Wired: musicians' home studios : tools & techniques of the musical mavericks. Hal Leonard Corporation. ISBN 0879307943. 
  • Սերժ Թանկյան Glaring Through Oblivion. — 2011. — ISBN 9780062012050

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]