Շավո Օդաջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շավո Օդաջյան
System Of A Down @ Claremont Showgrounds (5 3 2012) (6859500592).jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել է ապրիլի 22, 1974 (44 տարեկան)
{{{2}}} Հայաստան, Երևան
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր {{{2}}} ԱՄՆ
Ժանրեր Հևի մետալ, Փորձարարական, Ալտերնատիվ մետալ, Հիփ Հոփ
Մասնագիտություն Երաժիշտ, երգահան,պրոդյուսեր
Գործիքներ բասս կիթառ, կիթառ, վոկալ
Գործունեություն 1993 – ներկա
Լեյբլ urSESSION, American, Columbia
Անդամակցություն System of a Down
Կապված System of a Down, Achozen, George Clinton,

Շավո Օդաջյան (ապրիլի 22, 1974(1974-04-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի երաժիշտ, առավել հայտնի է որպես հանրահայտ System of a Down խմբի բաս կիթառահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շավո Օդաջյանը (լրիվ անունն է՝ Շավարշ) ծնվել է 1974 թ-ի ապրիլի 22-ին Երևանում, Հայաստան։ Պատանի ժամանակ Շավոն շատ էր սիրում զբաղվել սկեյտսբորդինգով և լսել պանկ ռոք և հևի մետալ երաժշտություն։ Իր սիրած խմբերն էին՝ The Punk Angle, Dead Kennedys, KISS, Black Sabbath։ Դեռ երիտասարդ ժամանակ Շավոն ծնողների հետ տեղափոխվում է Իտալիա, այնուհետև՝ Լոս Անջելես։ Շավոյի դաստիարակությամբ հիմնականում զբաղվում էր նրա տատիկը, սակայն նրա մահվանից հետո, ինչպես Շավոն է ասում, նա կորցրեց իր հավատքը և դադարեց առաջվա պես քնելուց առաջ աղոթել։ Շավո Օդաջյանը սովորել է այն նույն դպրոցում, որտեղ սովորել են Սերժ Թանգյանը և Դարոն Մալաքյանը, սակայն տարիքային տարբերության պատճառով դպրոցում իրար հետ ծանոթանալ չի հաջողվել։

Շավո Օդաջյանը աշխատում էր բանկում և նվագում էր սեփական խմբում, երբ մի օր ձայնագրման ստուդիայում ծանոթանում է Սերժ Թանգյանի և Դարոն Մալաքյանի հետ։ Սկզբից Շավո Օդաջյանին նշանակեցին Soil խմբի մենեջեր, իսկ 1995 թ-ին նա դառնում է խմբի մշտական բաս-կիթառահար, իսկ խումբը այդ ժամանակից սկսեց կոչվել System of a Down։ Խմբի հետ Շավարշ Օդաջյանը ձայնագրում է 5 ալբոմ՝ System Of A Down (1998), Toxicity (2001), Steal This Album! (2002), Mezmerize (2005), Hypnotize (2005), ինչպես նաև հանդիսացավ System of a Down խմբի որոշ տեսահոլովակների (Aerials, Toxicity, Question, Hypnotize) ռեժիսոր։

Դեռ 18 տարեկան հասակում, երբ դեռ չէր ձևավորվել System of a Down խումբը, Շավո Օդաջյանը դրվագային դեր է խաղում AC/DC խմբի Big Gun երգի տեսահոլովակում։

Շավո Օդաջյանը հայտնի լոս-անջելեսյան դի-ջեյ է՝ DJ Tactic մականունով։ 2001 թ-ի մարտի 2-ին մասնակցում է Rock/DJ Explosion իրադարձությանը, ինչպես նաև համագործակցում է Սերժ Թանգյանի և հայ հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի հետ Serart պրոյեկտի շրջանակներում։

2001 թ-ին Շավո Օդաջյանը էպիզոդիկ դեր է խաղում Zoolander ֆիլմում։

Հատկանշական է, որ Soil խմբում Շավո Օդաջյանը որոշ ժամանակ եղել է կիթառահար։ Ըստ նրա՝ նա սովորական էլեկտրական կիթառ ավելի լավ է նվագում, քան բաս կիթառ։ Բաս կիթառ նվագելիս Շավոն հիմնականում օգտվում է մեդիատոռից, բայց երբեմն նվագում է նաև մատներով։

2005 թ-ին Շավո Օդաջյանը իրականացնում է իր երաժշտական պրոյեկտը՝ ստեղծելով Achozen էքսպերիմենտալ հիպ հոպ խումբը, որտեղ նա նվագում է մինչ օրերս։ Շավոն Achozen խմբի վոկալիստն է և կիթառահարը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]