Mt. Helium

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mt. Helium
Նաև հայտնի է որպեսThe Apex Theory
ԵրկիրԼոս Անջելես, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք
Գործունեություն1999 - այժմ
ԼեյբլDreamworks Records
TOYS.of.the.MASSES
Կայքmyspace.com/mthelium
Անդամներ
Արտ Քարամյան
Դեյվ Հակոբյան
Աեմմի Ջեյ Ուոթսոն
Նախկին անդամներ
Էնդի Խաչատրյան

Mt. Helium, ամերիկական ալտերնատիվ ռոք խումբ Լոս Անջելեսից, Կալիֆոռնիա նահանգից։ Նախկինում հայտնի էր The Apex Theory անվանումով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Apex Theory խումբը ստեղծվել է 1999 թվականին Լոս Անջելեսում հայ երաժիշտներ Էնդի Խաչատրյանի (System of a Down-ի նախկին անդամ), Արտ Քարամյանի և Դևիդ Հակոբյանի կողմից։ Հարվածային գործիքներ նվագող Սեմմի Ջեյ Ուոթսոնը միացավ խմբին ավելի ուշ[2]։ Խումբը թողարկեց իր առաջին՝ Extendemo մինի ալբոմը 2000 թվականին։ Հաջորդ տարի նրանք ստորագրեցին համաձայնագիր DreamWorks Records լեյբլի հետ[3], և 2001 թվականի հոկտեմբերի 9-ին ձայնագրեցին իրենց երկրորդ մինի ալբոմը։ 2001 թվականին խումբը հանդես եկավ 2001 Warped Tour փառատոնին գլխավոր բեմում[4], և 2002-ին՝ MTV2 Tour-ում։ 2002 թվականի ապրիլի 2-ին խումբը թողարկեց Topsy-Turvy դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Billboard Heatseekers չարթում և №157-ը՝ Billboard 200-ում[5]։ Ալբոմի թողարկումից մի քանի ամիս անց Խաչատրյանը լքեց խումբը։ Մյուսները լսումներ անցկացրեցին՝ նոր վոկալիստ գտնելու համար, երբ դեռ հայտնի չէր, որ Քարամյանը կվերցնի այդ դերը[6][7]։ 2004 թվականին խումբը հրապարակեց Inthatskyissomethingwatching մինի ալբոմը։ Խմբի անունը Mt. Helium փոխելուց հետո խումբը թողարկեց իր երկրորդ՝ Faces ալբոմը "Toys of the Masses" լեյբլում[8][9]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Mt. Helium-ի երաժշտական ոճը գերազանցապես ալտերնատիվ ռոքն է։ Խմբի նախկին վոկալիստ Էնդի Խաչատրյանը խմբի հնչումը նկարագրել է որպես «heavy Mediterranean groove»[2][10]։ Խմբի երաժշտական ոճը եղել է միջերկրածովյան և մերձարևելյան երաժշտության ազդեցության տակ։ MTV News-ի լրագրող Ջոն Վիդերհորնը գրել է, որ The Apex Theory-ի երաժշտությունը ներառում է մետալ, պրոգ-ռոք, միջերկրածովյան երաժշտություն և նույնիսկ ջազ[11]։

Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտ Քարամյան - կիթառ, վոկալ[12]
  • Դևիդ Հակոբյան - բաս
  • Սեմմի Ջեյ Ուոթսոն - հարվածային գոիքներ

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Random Bursts (2001)
  • «Topsy-Turvy» (2002)
  • «Faces» (2008)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Apex Theory» (2001)
  • «Inthatskyissomethingwatching» (2004)
  • «Lightpost» (2007)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allmusic - Биография The Apex Theory
  2. 2,0 2,1 Wilson, MacKenzie. «Biography of The Apex Theory». Allmusic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  3. Iannini, Tommaso (2003). «The Apex Theory». Nu metal (Italian). Giunti. էջեր 22–23. ISBN 8809030516.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. MacDonald, Patrick (2001 թ․ հունիսի 29). «Punk rock and extreme sports collide at Vans Warped Tour». The Seattle Times. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  5. «Charts and awards for Topsy Turvy». Allmusic. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 13-ին.
  6. «For The Record: Quick News On Limp Bizkit, Wes Borland, Apex Theory, Coal Chamber, Rival Schools, Kiss & More». MTV News. 2002 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. «For The Record: Quick News On Mary J. Blige, Guided By Voices, Kid Rock, Elephant Man, Metallica, Billy Joel & More». MTV News. 2004 թ․ ապրիլի 26. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. «ASIN: B001A660KW». Amazon.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  9. Allmusic
  10. Sutherland, Sonya (2001 թ․ նոյեմբերի 12). «World music collides in Apex Theory». Michigan Daily. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  11. Wiederhorn, Jon (2002 թ․ մարտի 1). «Apex Theory Offer 'Hope' To Metal — Diggy-Da». MTV News.
  12. For The Record: Quick News On Mary J. Blige, Guided By Voices, Kid Rock, Elephant Man, Metallica, Billy Joel & More". MTV News
  13. MTV News. November 19, 2002