Chop Suey!

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chop Suey!
սինգլ Toxicity ալբոմից
System of a Down
Թողարկված13 օգոստոս, 2001
Ձայնագրվածփետրվար-մարտ 2001, Cello Studios, Կալիֆորնիա
ԺանրԱլտերնատիվ մետալ
Տևողություն3:30
ԼեզուԱնգլերեն
ԼեյբլAmerican Recordings
ՊրոդյուսերՌիք Ռուբին, Դարոն Մալաքյան, Սերժ Թանգյան
System of a Down-ի ալբոմների ժամանակագրություն
Spiders
1999
Chop Suey!
2001
Toxicity
2002

Chop Suey!, ամերիկահայ System of a Down ծանր մետալ խմբի երկրորդ` Toxicity ալբոմի առաջին սինգլն է։ Այն թողարկվել է 2001 թ. օգոստոսին և 2002թ.-ին Գրեմմի մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Լավագույն մետալ կատարում առաջին անվանակարգին։ Loudwire-ը երգը ներառեց 21-րդ դարի լավագույն Hard Rock երգերի ցուցակում, որտեղ այն գրավում էր առաջին տեղը։ Երգի հեղինակներն են Սերժ Թանկյանը և Դարոն Մալաքյանը։ Նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է Մարկոս Սիեգան։ Տեսահոլովակում բազմիցս երևում է Հայաստանի դրոշը։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարցազրույցներից մեկում Դարոն Մալաքյանը բացատրում է. «Երգը այն մասին է, թե ինչպես են մեզ տարբեր կերպ վերաբերվում` կախված նրանից, թե ինչպես ենք մենք մահանում։ Յուրաքանչյուր ոք արժանի է մեռնելու։ Օրինակ, եթե ես հիմա մեռնեի թմրանյութերի չարաշահումից, ապա նրանք կասեին, որ դրան արժանի էի, որովհետև չարաշահում էի վտանգավոր թմրամիջոցների օգտագործումը։ Այստեղից էլ հետևյալ տողը. «I cry when angels deserve to die»:

Երգի վերնագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե երգը կրում էր Suicide («Ինքնասպանություն») անվանումը, բայց Columbia Records-ը ստիպեց խմբին փոխել այն՝ հակասություններից խուսափելու համար։ Երգի ներկայիս վերնագիրը բառախաղ է. «Suey»-ը «ինքնասպանություն» է, «chopped»` կտրել։ Այնուամենայնիվ, խմբի անդամները պնդում են, որ այս փոփոխության պատճառը իրենց ձայնագրման ընկերությունը չէր. Օդաջյանի խոսքով՝ խումբը պարզապես զգուշորեն մոտեցավ վերնագրի ընտրությանը։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը առաջին անգամ էր համագործակցում հեղինակավոր ռեժիսոր Մարկոս Սիեգայի հետ, որի արդյունքն է եղել "Chop Suey!" երգի տեսահոլովակը։ Այն նկարահանվել է խմբի ծննդավայր Լոս Անջելեսում գտնվող Oak Tree Inn մոթելի ավտոպարկում։ Խմբի անդամները երգը կատարում են բեմի վրա՝ շրջապատված շուրջ 1500 երկրպագուներով։ Մոնտաժային սարքերի միջոցով տպավորություն է ստեղծվում, թե խմբի անդամները «քայլում են միմյանց միջով», ստեղծվում են բեմից հեռու և մոտ տեղափոխելու էֆեկտներ, որը նման է Red Hot Chili Peppers-ի «Around the World» տեսահոլովակում օգտագործված էֆեկտներին։ Մի տեսարանում համառոտ ցույց է տալիս, որ Թանկյանը որոշ երկրպագուների հետ ուտում է կոտլետային սուեյ, ինչը միակ դեպքն է, երբ երգի վերնագիրն ասոցացվում է նաև Chop Suey կոչվող ուտեստի հետ։ Տեսահոլովակում օգտագործվում է SnorriCam տեխնիկան, որի դեպքում դերասանին կցված է տեսախցիկ այնպես, կարծես թե ֆոնը շարժվում է, իսկ դերասանը մնում է անշարժ։ Տեսահոլովակի ընթացքում երևում է Հայաստանի դրոշը։ YouTube-ում տեսահոլովակի դիտումների քանակը 2020թ. նոյեմբերի 27-ին հատել է մեկ միլիարդը։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Chop Suey!» (սինգլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Chop Suey!»  Tankian, MalakianMalakian 3:30
2. «Johnny»  TankianTankian 2:07
3. «Sugar» (Live)TankianOdadjian, Malakian 2:27
4. «War?» (Live)TankianMalakian 2:47

«Chop Suey!» (Australia Tour EP)[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Chop Suey!»  Tankian, MalakianMalakian 3:30
2. «Johnny»  TankianTankian 2:07
3. «Know» (Live)TankianOdadjian, Malakian, Tankian 3:04

«Chop Suey!» (UK import)[խմբագրել | խմբագրել կոդը]

UK CD1[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Chop Suey!»  Tankian, MalakianMalakian 3:30
2. «Johnny»  TankianTankian 2:08
3. «Know» (Live)TankianOdadjian, Malakian, Tankian 2:55

UK CD2[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Chop Suey!»  Tankian, MalakianMalakian 3:31
2. «Sugar» (Live)TankianOdadjian, Malakian 2:27
3. «War?» (Live)TankianMalakian 2:47
4. «Chop Suey!» (Video)Tankian, MalakianMalakian 3:27

«Chop Suey!» (7" վինիլ)[խմբագրել | խմբագրել կոդը]

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Chop Suey!»  Tankian, MalakianMalakian 3:30
2. «Johnny»  TankianTankian 2:08