Ճչացողներ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ճչացողներ
Screamers
Screamers film.jpg
Ժանր վավերագրական ֆիլմ
Թվական 2006
Լեզու Անգլերեն
Հայերեն
Ռեժիսոր Կարլա Կարապետյան
Պրոդյուսեր Նիկ Դե Գրունվալդ
Դերակատարներ Սերժ Տանկյան
Տարոն Մալաքյան
Շավո Օդաջյան
Ջոն Դոլմայան
Օպերատոր Չարլզ Ռոզ
Երաժշտություն Ջեֆ Ատմաջյան
Մոնտաժ Վիլյամ Յարհաուզ
Կինոընկերություն Maya Entertainment
Տևողություն 89 րոպե
IMDb ID 0823668
Պաշտոնական կայքէջ screamersmovie.com/default.asp

Ճչացողներ (անգլ.՝ Screamers) 2006 թվականին ռեժիսոր Քարլա Կարապետյանի կողմից նկարահանված[1] 91 րոպեանոց փաստավավերագրական անգլալեզու ֆիլմ, որը պատմում է Հայոց Մեծ Եղեռնի և 1915 թվականից մինչ այսօր աշխարհում տեղի ունեցած այլ ցեղասպանությունների մասին։ Ֆիլմում ընդգրկված են հարցազրույցներ ամերիկյան ալտերնատիվ մետալ խմբի՝ System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի, ում պապը Հայոց ցեղասպանության վերապրածներից էր, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպան-ակտիվիստ, լրագրող և պրոֆեսոր Սամանթա Փաուերի և այլ մարդկանց հետ, ովքեր այս կամ այն չափով առնչվել են Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների հետ։ «Ճչացողներ» ֆիլմում քննարկվում է նաև այժմյան Թուրքիայում ցեղասպանության ժխտումը և ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության հանդեպ ունեցած հիմնականում չեզոք դիրք[2]։

Ֆիլմի պրեմիերայից ոչ շատ ժամանակ անց՝ 2007 թվականի հունվարին Ստամբուլում 17-ամյա թուրք ազգայնականի կողմից սպանվեց «Ակոս» թերթի լրագրող Հրանտ Դինքը, ով ֆիլմում հարցազրույց էր տվել Թուրքիայի կողմից 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման մասին, որի պատճառով նրա դեմ գործ հարուցվեց 301-րդ հոդվածով։

«Ճչացողներ» ֆիլմը ցուցադրվում է հայկական երիտասարդական կազմակերպությունների կողմից՝ Հայոց ցեղասպանությունը մեկնաբանելու և պարզաբանելու, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]