Տարոն Մալաքյան
Տարոն Մալաքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1975 (47 տարեկան) Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ալտերնատիվ մետալ |
Մասնագիտություն | կիթառահար, երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, Բազմագործիքավորող և երգերի հեղինակ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ, էլեկտրոնային ստեղնաշար, բաս կիթառ, հարվածային համակարգ և վոկալ |
Գործունեություն | 1990 ― ներկա |
Լեյբլ | Ինտերսքոպ Ռեքորդս |
Կրթություն | Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարան և Glendale High School? |
Անդամակցություն | Scars on Broadway և System of a Down |
Կայք | systemofadown.com |
![]() |
Տարոն Մալաքյան (անգլ.՝ Daron Malakian, հուլիսի 18, 1975, Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի կիթառահար, որը նվագում է հանրահայտ System of a Down խմբում, իսկ 2003 թվականին մեկ այլ հայազգի երաժշտի՝ System of A Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի հետ հիմնել է նոր խումբ՝ Scars on Broadway:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարոն Վարդանի Մալաքյանը ծնվել է 1975 թվականին Հոլիվուդում։ Վարդան և Զեփյուռ Մալաքյանների[1] միակ զավակը։ Հայրը՝ Վարդան Մալաքյանը, նկարիչ և պարուսույց է, իսկ մայրը՝ Զեփյուռ Մալաքյանը քանդակագործ, նախկինում նաև քոլեջում ուսուցչուհի[1]։
Մանկուց երազել է ունենալ հարվածային գործիքներ, սակայն 12 տարեկան հասակում ծնողները նրան նվիրում են էլեկտրական կիթառ։ Սկզբում Տարոն Մալաքյանը սովորում էր այն նույն դպրոցում, որտեղ սովորում էին հայազգի Շավո Օդաջյանը և Սերժ Թանկյանը, որոնց հետ նա ապագայում պետք է նվագեր System of a Down խմբում։ Այնուհետև Տարոն Մալաքյանը փոխում է իր դպրոցը և ավարտում Ռուզվելտի անվան դպրոցը։ Այնտեղ նա 16 տարեկանից սկսում է նվագել Hard Rock Band խմբում։ 90-ականների սկզբին Տարոնը ծանոթանում է Սերժ Թանկյանի հետ, ում հետ ստեղծում է Soil խումբը, որի կազմում նրանք գրում են մի քանի երգ, իսկ այնուհետև խմբի անունը փոխվում է և դառնում System of a Down: Անունը հիմնված է Տարոն Մալաքյանի բանաստեղծություններից մեկի վրա, որի անունն էր Victims Of A Down: Տարոն Մալաքյանի հետ System of a Down խումբը ձայնագրել է 5 ալբոմ և ամբողջ աշխարհով մեկ վաճառել 20 միլիոն ձայնագրություն։
2003 թվականին Տարոն Մալաքյանը մի շարք երաժիշտների հետ դեմո ձայնագրություն է ստեղծում Scars on Broadway նորաստեղծ խմբում, որից հետո տարածվում է տեղեկություն, ըստ որի System of a Down խումբը ցրվում է։ Սակայն տարածված այդ տեղեկությունը չհամապատասխանեց իրականությանը, իսկ ստեղծված դեմո ձայնագրությունը օգնեց System of a Down խմբին իր հիթային՝ BYOB երգի ձայնագրության հարցում։
Այնուամենայնիվ, 2005 թվականի դեկտեմբերին Տարոն Մալաքյանը հայտարարում է, որ ուզում է զբաղվել իր անհատական պրոյեկտով։ 2006 թվականին Տարոն Մալաքյանը System of a Down խմբի թմբկահար Ջոն Դոլմայանի և ևս 3 երաժիշտների հետ հիմնադրում է Scars on Broadway խումբը, իսկ իր նախկին խումբը 2006 թվականից գտնվում է ժամանակավոր դադարի մեջ, որն ի վերջո ավարտվում է 2011 թվականին։
Նորաստեղծ խմբի ոճը բավականին նման էր System of a Down խմբի ոճի հետ։ Խմբի ստեղծագործություններում միանգամից ուշադրություն է գրավում կիթառահար-մեներգիչ Տարոն Մալաքյանի վառ արտահայտված ձայնը և էքսպերիմենտալ ոճը։ Scars on Broadway խմբի հետ Տարոն Մալաքյանը ձայնագրում է նույնանուն՝ Scars on Broadway ալբոմը։
2009 թվականին խմբի բաս-կիթառահար Դոմինիկ Ցիֆառելին հայտարարում է խմբի ցրվելու մասին։ Այդ ընթացքում տեղի ունեցող համերգները ամբողջովին դադարեցվեցին։
2010 թվականին խումբը վերամիավորվում է մի շարք համերգներ տալու համար։
2011 թվականին System of a down խումբը վերամիավորվում է և շարունակում իր գործունեությունը մինչ այսօր։ Նրանք մեկնում են հյուրախաղերի և նախկինի պես համաշխարհային հռչակ ունեն։
Առօրյա[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ Տարոն Մալաքյանը ապրում է Գլենդելում՝ նահանգ Կալիֆորնիա։ Սիրում է հավաքել մոմեր, գորգեր, կմախքներ, երաժշտական գործիքներ՝ հատկապես՝ կիթառներ։ Իր կիթառների մեծ մասը արդեն արտադրությունից դուրս են և իսկական անտիկվարիատներ են։ Մինչ 2005 թվականը օգտագործում էր Ibanez ֆիրմայի կիթառներ, դրանից հետո սկսեց նախապատվություն Gibson ֆիրմայի կիթառներին։
Տարոն Մալաքյանը իր մասին խոսելիս նշում է, որ գրեթե չի այցելում երեկույթներ, ակումբներ, չի հանդիպում մոդելների հետ, միայն երբեմն ներկա է լինում հոկեյի խաղերին։ Ըստ նրա՝ ամենակարևորը խումբն է, որի հետ կապված պրոբլեմները բավականին ծանր են անդրադառնում նրա վրա։
Տարոն Մալաքյանը զբաղեցնում է 30-րդ տեղը կիթառահարների համաշխարհային՝ «բոլոր ժամանակների 100 լավագույն հևի-մետալ կիթառահարները» ցուցակի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Gowing Liam (մարտի 2, 2006)։ «His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad»։ Los Angeles Times։ Վերցված է 2010 թ․ հուլիսի 27
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Տենոր
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- System of a Down մասնակիցներ
- Ամերիկահայ երգիչներ
- Ամերիկահայ կիթառահարներ
- Ամերիկահայ ռոք երաժիշտներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացիներ իրանական սերմամբ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկահայ կոմպոզիտորներ