Կորած մոլորվածը Հայաստանում
Կորած մոլորվածը Հայաստանում անգլ.՝ Lost & Found in Armenia | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() |
Ժանր | կատակերգություն սիրային |
Թվական | 2012 |
Պրեմիերա | 2012, նոյեմբերի 12[1] |
Լեզու | հայերեն անգլերեն թուրքերեն |
Ռեժիսոր | Գոռ Կիրակոսյան |
Պրոդյուսեր | Վալերի ՄկՔոֆրեյ Մարալ Ջերեջյան |
Սցենարի հեղինակ | Գոռ Կիարոկոսյան Քրիստ Մանարյան Նարեկ Ղափլանյան |
Դերակատարներ | Անժելա Սարաֆյան, Միքայել Պողոսյան, Հրանտ Թոխատյան և Լևոն Հարությունյան |
Երաժշտություն | Նարեկ Ղափլանյան |
Մոնտաժ | Գոռ Կիրակոսյան |
Կինոընկերություն | Red Tie Films |
Տևողություն | 100 րոպե[2] |
Շահույթ | 122 305 դոլար[3] |
«Կորած մոլորվածը Հայաստանում» (անգլ.՝ Lost & Found in Armenia), հայ-ամերիկյան կատակերգություն, որի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի նոյեմբերի 12-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Հայաստանում։
Ֆիլմի հիմքում ընկած է մի ամերիկացի երիտասարդ զբոսաշրջիկ, ով պատահաբար հայտնվում է Հայաստանի գյուղերից մեկում։
Ֆիլմում հնչում են երեք լեզուներ հայերեն, թուրքերեն և անգլերեն, իսկ որոշ հատվածներում՝ նաև ադրբեջաներեն։ Երաժշտության և սցենարի հեղինակն է հայ սցենարիստ Նարեկ Ղափլանյանը, իսկ ռեժիսորը՝ Գոռ Կիրակոսյանը։
Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամերիկացի մի երիտասարդ զբոսաշրջիկ Թուրքիայում հանգստանալու ժամանակ օդապարիկով ընկնում է Հայաստանի գյուղերից մեկը։ Գյուղացիները տեսնելով, որ տղան խոսում է օտար լեզվով և չունի ոչ մի փաստաթուղթ կարծում են, թե տղան թուրքական լրտես է և պահում են հարևաններից մեկի նկուղում։
Հետո գտնվում է անգլերեն հասկացող մի երիտասարդ աղջիկ, ով կարողանում է պարզել տղայի իսկությունը։ Սկսվում են կորած-մոլորվածի արկածները Հայաստանում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջեյմի Քենեդի – Բիլ (Ուիլյամ)
- Անժելա Սարաֆյան – Անի
- Դեյվ Շերիդան – Ջորջ
- Սերդար Քասլին – Ահմեդ
- Միքայել Պողոսյան – Մացակ
- Հրանտ Թոխատյան – Ալեքսան
- Լևոն Հարությունյան - Գյուղապետ
- Դավիթ Թովմասյան - Հովնաթան
- Սեդա Ջանիկյան - Շուշան տատ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ֆիլմի մասին
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Lost and Found in Armenia»։ Box Office Mojo։ Վերցված է 14 Հուլիս 2017
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կորած մոլորվածը Հայաստանումը cinemania.am կայքում Archived 2020-03-24 at the Wayback Machine.
|