Միքայել Պողոսյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Միքայել Մովսեսի Պողոսյան
Ա Ր Լ Ե Ք Ի Ն.jpg
Միքայել Պողոսյանը Սամվել Սևադայի «Արլեքին» լուսանկարում
Ծնվել է մայիսի 31, 1954(1954-05-31) (64 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան, կաբարե արտիստ և կինոպրոդյուսեր
Պարգևներ և մրցանակներ Կլաուս արքայազնի մրցանակ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ


HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)

Միքայել Մովսեսի Պողոսյան (մայիսի 31, 1954(1954-05-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ, պրոդյուսեր, ՀՀ ժողովրդական արտիստ (2015)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1954 թվականին Երևանում։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1979 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանական ֆակուլտետը։ 1976-1991 թվականներին աշխատել է Երևանի Կամերային թատրոնում, 1978-1992 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասան, 1982-1994 թվականներին խաղացել է Համազգային թատրոնում։ Հանդես է եկել «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան - Լոս Անջելես - Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ» և այլ ներկայացումներում։ Այժմ անկախ ստեղծագործող է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին Մինսկի «Լիստոպադ» միջազգային կինոփառատոնում ճանաչվել է լավագույն դերասան, 2004 թվականին արժանացել է Armenian Music Awards-ի մրցանակին՝ լավագույն սկավառակի համար, 2005 թվականին՝ Արքայազն Քլաուսի մրցանակին (Նիդերլանդներ)՝ երգիծանքի միջոցով ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար, 2012 թվականին որպես լավագույն դերասան («Երևան ջան»)՝ «Հայակ» մրցանակի։ Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով (2009), Թեքեյան մշակութային միության մրցանակով՝ լավագույն երգիծական դերակատարումների համար (2011)։ «Եթե բոլորը…» ֆիլմին շնորհվել է Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի գլխավոր մրցանակը (2012)։ Այդ ֆիլմի գլխավոր դերակատարման համար Պողոսյանն արժանացել է նաև Բուխարեստի ՄԿՓ-ի մրցանակին (2012)։

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]