Գոռ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գոռ Կիրակոսյան
Ծնվել է մայիսի 27, 1981(1981-05-27) (37 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Գործունեության տարիներ 2004-2013
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, կինոպրոդյուսեր և դերասան
Ոճ(եր) կատակերգություն և արկածային ֆիլմ
IMDb ID ID 3233092

Գոռ Կիրակոսյան (մայիսի 27, 1981, Երևան, ՀԽՍՀ), հայ ռեժիսոր, սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Կիրակոսյանը ծնվել է 1981 թվականի մայիսի 27-ին Երևանում։ 11 տարեկանից ապրում է ԱՄՆ-ում։ Ավարտել է Լոս Անջելեսի քաղաքային քոլեջը։ Ուսանող ժամանակ նկարահանել է «Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը» կարճամետրաժ ֆիլմը, իսկ 2007 թվականին նկարահանել է իր առաջին լիամետրաժ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը, որի նկարահանումները տեղի են ունեցել և՛ Հայաստանում, և՛ Լոս Անջելեսում։ Ֆիլմն ստացել է Հայկական կինոյի «Արփա» միջազգային կինոփառատոնի մրցանակ՝ լավագույն սցենար անվանակարգում[1]։

Կիրակոսյանը նաև «Դեմք շոու» հումորային շոուի հեղինակն է, որը հայտնի էր Հայաստանում և Կալիֆորնիայում[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Մոնտաժող[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2013 Քայլ ձիով
2012 Տոմս դեպի Vegas
2012 Կորած մոլորվածը Հայաստանում
2006 Մեծ պատմություն փոքր քաղաքում
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2012 Տոմս դեպի Vegas

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
2004 Ես ատում եմ Ռոմեոյի և Ջուլիետի պատմությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гор Киракосян»։ kino-teatr.ru։ փետրվարի 7, 2014։ Վերցված է հունվարի 25, 2017