Քայլ ձիով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլ ձիով
ԵրկիրՀայաստան Հայաստան
Ղազախստան Ղազախստան
Ժանրարկածային կատակերգություն
Թվական2013
Լեզուհայերեն,ռուսերեն,ղազախերեն
ՌեժիսորԳոռ Կիրակոսյան
ՊրոդյուսերԱրմեն Համբարձումյան
Սցենարի հեղինակՆարեկ Մարգարյան, Սերգեյ Սարգսյան (մասնակցությամբ Գոռ Կիրակոսյանի, Սարգիս Մնոյանի և Արմեն Թադևոսյանի)
ԴերակատարներՀովհաննես Ազոյան, Մկրտիչ Արզումանյան, Ասել Սագատովա, Թամարա Պետրոսյան, Սանժար Մադիև, Ժան Նշանյան, Ջուլիետա Ստեփանյան, Բախիտժան Ալպեիսով, Սոս Ջանիբեկյան, Լևոն Հարությունյան, Մարկ Սաղաթելյան, Արա Սարգսյան, Արտաշես Ալեքսանյան, Լուիզա Ներսիսյան, Երվանդ Ենգիբարյան
ԵրաժշտությունA.Chilla, Թաթա Սիմոնյան
ԿինոընկերությունSharm Pictures
Տևողություն101 րոպե
Բյուջե600 000 $

«Քայլ ձիով», հայ-ղազախական արկածային կատակերգություն, որի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաթիի կենտրոնական թանգարանի սրահներից մեկում ընթանում է շախմատի միջազգային մրցաշար։ Եզրափակչում հաղթողի կոչումը խաղարկում են հայ և հնդիկ շախմատիստները։ Հաղթում է հայը։ Միևնույն ժամանակ թանգարանում պլանավորվում է հանդուգն կողոպուտ։ Գործը հանձնարարված է բարձրակարգ ավազակի, որը քողարկվում է մատուցողի հագուստով, իսկ գողոնը թաքցնում շոկոլադե շախմատի ձիու մեջ։ Այդ ամենից անտեղյակ հայ շախմատիստը կատարում է ևս մեկ հաղթական «քայլ ձիով»՝ նա կուլ է տալիս Լենկթեմուրի գողացված ռուբինը և ուղևորվում Հայաստան։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նվիրվում է Մարկ Սաղաթելյանի լուսավոր հիշատակին։

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]