Քրիստ Մանարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քրիստ Մանարյան
Ծնվել է1961, սեպտեմբերի 2
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ՄասնագիտությունԵրգահան, դրամատուրգ, սցենարիստ
ԾնողներԵրվանդ Մանարյան

Քրիստ Մանարյան (1961, սեպտեմբերի 2, Երևան), հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ։

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ապա՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամայի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ պրոֆեսոր Մարատ Մարինոսյանի ղեկավարությամբ։ 1998 թվականին ներկայացրել է Հայաստանը Լոնդոնում կայացած մանկական հեռուստատեսությունների երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում։ 2005-2008 թթ. հրավիրվել է ԱՄՆ` աշխատակցելու Գլենդելի «ARTN» հեռուստաընկերությանը։ Հյուրախաղերով հանդես է եկել Ռուսաստանում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է հեռուստատեսային ծրագրեր՝

  • «Ալամբուչիկ»
  • «Հաղորդում թիվ 6»
  • «Հատակում»
  • «Տուն-տունիկ»
  • «Օլյայի օրագիրը»
  • «Քրիստոմանիա»
  • «Հոպլյաթիռ»
  • «Թեթև սոլիդ»
  • «4-ին գումարած»

Հեղինակել է «Ոսկեջրած ձկնիկը» և «Ջին ջան» թատերական պիեսները, հայ-ամերիկյան «Կորած և գտնված Հայաստանում» կատակերգության և «Գարեգին Նժդեհ» ֆիլմի սցենարները։ Հանդիսացել է Հայաստանի Հանրային և Հայկական երկրորդ հեռուստաընկերությունների ամանորի ծրագրերի սցենարիստն ու երաժշտական խմբագիրը։ «Ձմեռային գիշերվա երազ» հեռուստատեսային երաժշտական բեմադրության սցենարի և երաժշտության, «Գարնանային պատմություն» հեռուստատեսային պիեսի հեղինակն է։

Հեղինակել է ավելի քան 350 երգ, որոնք կատարում են Հայաստանի և սփյուռքի ճանաչված երգիչ-երգչուհիները, այդ թվում՝ երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ՝ նվիրված Հայոց բանակին։ Խաղացել է 15 թատերական և հեռուստատեսային բեմադրություններում, նկարահանվել է 6 գեղարվեստական ֆիլմում[1]

Ձայնասկավառակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկել է 4 ձայնասկավառակ, ինչպես նաև մանկական երգերով տեսասկավառակ՝ «Երաժշտական այբուբեն» խորագրով[2]

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսանում է «Բարդերի ակումբ»-ի անդամ, հեղինակ է մանկական հեքիաթների, որոնք լույս է ընծայել «Ծիծեռնակ» հրատարակչությունը՝ «Տուն-տունիկի հեքիաթները» խորագիրը կրող ժողովածուի տեսքով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին Սոչիում կայացած բանակային և 2004 թվականին ԱՄՆ-ում կայացած հայկական Ազգային երաժշտական փառատոների դափնեկիր է՝ «Լավագույն երգահան» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]