Մարատ Մարինոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Մարատ Գուրգենի Մարինոսյան
Ծնվել էնոյեմբերի 7, 1925
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 18, 1991
(65 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
ԱմուսինՀեղինե Հովհաննիսյան
ՊարգևներՀայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Մարատ Գուրգենի Մարինոսյան (նոյեմբերի 7, 1925(1925-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 18, 1991(1991-05-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Եղել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Մարինոսյանը ծնվել է 1925 թվականին Երևանում, ռեժիսոր Գուրգեն Մարինոսյանի ընտանիքում։ Ավարտել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցը։

1942-1944 թվականներին՝ 17 տարեկան հասակում, կամավոր մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։ Արժանացել է «Կարմիր աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների։ 1944 թվականին, ծանր վիրավորվելուց հետո, զորացրվել է։

Մարատ Մարինոսյան անվանական աստղը Նվիրյալների արահետում

1944 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին։ 1945 թվականին, կիսատ թողնելով ինստիտուտը, ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին։ 1950 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում՝ որպես ռեժիսոր։ 1956 թվականին հրավիրվել է աշխատելու Հայաստանի ազգային հեռուստատեսություն՝ դառնալով հիմնադիրներից մեկը։ Եղել է Հայաստանի ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-1971 թվականներին՝ տնօրենը։ 1972-1980 թվականներին եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1983-1988 թվականներին՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում։ Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել՝ «Լուսաբացը Մոսկվայում», «Պարտիզպանի շունը», «Փոքրիկ ողբերգությունները», «Մարդու ճակատագիրը», «Բոլորն իմ որդիներն են», «Երեք գրոշանոց օպերա», «Իմ չքնաղ լեդի», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ես և նա», «Տաքսի-տաքսի», «Ծուռ հայելիների թագավորություն», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Սկիզբը» և այլն։

Նրա արվեստանոցն են ավարտել ռեժիսորներ և դերասաններ Արմեն Էլբակյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրյանը, Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Մազմանյանը, Հրաչյա Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ։

Մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1963 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարատ Մարինոսյան արվեստագետը, քաղաքացին (ժողովածուն կազմող՝ Վ. Գրիգորյան), Երևան, 2004։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]