Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց
| Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց | |
|---|---|
![]() | |
![]() | |
| Տեսակ | դպրոց |
| Հիմնադրված է | 1921 |
| Անվանված է | Լևոն Շանթ |
| Տնօրեն | Արմենուհի Զուռնաչյան |
| Աշակերտներ | 503 |
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան |
| Հասցե | Երևան, Կենտրոն վարչական շրջան, Ալեք Մանուկյան 3 |
| Կայք | yerevan4.schoolsite.am |
Լևոն Շանթի անվան թիվ 4 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Լևոն Շանթի անվան համար 4 միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1921-1922 ուսումնական տարում։ Դպրոցը եղել է կղմինդրաշեն, 4 դասասենյակներից բաղկացած մի հին շենք՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ։ Սովորել են հայ, ռուս, ադրբեջանցի երեխաներ՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով։ Այդ պատճառով էլ կոչվել է N 4 ինտերնացիոնալ դպրոց։ 1927 և 1934 թվականներին, երբ Մաքսիմ Գորկին գալիս է Երևան, դպրոցի տնօրինությունը խնդրում է, որ նա միջնորդի դպրոցի համար նոր շենք կառուցելու։ Գորկու միջնորդությամբ կառավարությունը Հանրապետության փողոցում պետք է կառուցեր տուֆակերտ, քառահարկ շենք համար 4 դպրոցի համար։ Դպրոցի հողաշինարարական աշխատանքներին ականատես և մասնակից է եղել Մաքսիմ Գորկին՝ հիմքին նետելով դրամ և իր գլխարկը։ Կառավարության որոշմամբ համար 4 դպրոցը տեղափոխվել է նոր շենք և անվանվել Մաքսիմ Գորկու անունով։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին դպրոցի շենքը դարձել է զինվորական հիվանդանոց, ուր հերթապահել և աշխատել են և՛ մանկավարժները, և՛ բարձր դասարանների աշակերտները։ 1962 թվականին կառուցվել է նոր շենք, և դպրոցը Ալավերդյան փողոցից տեղափոխվել է Մռավյան 3 քառահարկ, տուֆակերտ շենք։ 1994 թվականից դպրոցն անվանակոչվել է հայ գրող Լևոն Շանթի անունով[1]։

