Հեղինե Հովհաննիսյան (դերասանուհի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հեղինե Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 4, 1926 |
| Ծննդավայր | Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Մահացել է | մարտի 3, 2014 (87 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1948) |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի |
| Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
| Ամուսին(ներ) | Մարատ Մարինոսյան |
| Պարգևներ և մրցանակներ | |
Հեղինե Սարգսի Հովհաննիսյան (օգոստոսի 4, 1926, Երևան, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 3, 2014, Երևան, Հայաստան), հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։
Թատերական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականից խաղացել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Լավագույն թատերական դերերից են՝ Գոներիլ՝ Ու. Շեքսպիրի «Արքա Լիր», Գլաֆիրա՝ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները», Վարյա՝ Ա. Չեխով «Բալի այգին», Լիզա՝ Տոլստոյի «Կենդանի դիակ», Չեբոկսարովա՝ Օստրովսկու «Կատաղի փողեր» և այլն։ Նկարահանվել էր կինոյում՝ «Տղամարդիկ», «Սայաթ-Նովա» և այլն։ Մասնակցել է ռադիո- և հեռուստաբեմադրությունների[1]։
Մանկավարժական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուսիսային ծիածան, 1961
- Տղամարդիկ, 1972
- Հուսո աստղ, 1978
- Ապտակ, 1980
- Տեր, ողորմյա, 1997
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1961
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1984
- «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակ, 2002
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսին՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Մարատ Մարինոսյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||
