Դավիթ Հակոբյան (դերասան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Դավիթ Հակոբյան (այլ կիրառումներ)
Դավիթ Հակոբյան
Ծնվել է հունիսի 5, 1957 (61 տարեկան)
Ծննդավայր Սևան
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ազգություն հայ
Մասնագիտություն դերասան
Ակտիվ շրջան 1980 թվականից
Պարգևներ և մրցանակներ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

Դավիթ Վարազդատի Հակոբյան (1957, սեպտեմբերի 13, Սևան), հայ բեմադրիչ, դերասան։ ՀՀ վաստակավոր արտիստ (2008

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Հակոբյանը ծնվել է 1957 թվականին, Սևան քաղաքում: 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1974 թվականին ավարտել է Երևանի թիվ 79 միջնակարգ դպրոցը, զուգահեռ սովորել է Գեղագիտության ազգային կենտրոնում, 1975-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերական ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում։ 1980-1989 թվականներին Հենրիկ Մալյանի անվան թատրոն-ստուդիայի, 1990 թվականից՝ «Անիվների վրա» թատրոն-ստուդիայի, 1992 թվականից՝ Երևանի Համազգային թատրոնի դերասան և ռեժիսոր (2000-2003 թվականներին՝ նաև տնօրեն)։ 1992-1994 թվականներին եղել է «Եռանկյունի» թատրոն-ստուդիայի հիմնադիր- ղեկավարը։ 2003 թվականից՝ Բեյրութի «Գասպար Իփեկյան» և «Արեգ» թատերախմբերի գեղարվեստական ղեկավար։ 2006 թվականից Երևանի պետական Կամերային թատրոնի տնօրենն է[1]։

2002 թվականին հրավիրվել է Թեհրանի միջազգային փառատոն՝ որպես պատվո հյուր։ Աշխատել է Համազգային և Հենրիկ Մալյանի անվան թատրոններում: 1988 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, ռեժիսուրայի և դերասանի վարպետության ամբիոնի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի պրոֆեսոր է[2][3]:

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նուշիչ՝ Բ. Նուշիչի Ինքնակենսագրություն
  • Փանջունի՝ Երվանդ Օտյանի Ընկեր Փանջունի
  • Փրիմ՝ Վիլյամ Սարոյանի Մի գավաթ բարություն
  • Արտուրո Ուի՝ Բրեխտի, Արտուրո Ուիի կարիերան.
  • Արարիչ՝ Շտոկի, Աստվածային կատակերգություն»
  • Պապ՝ Սարոյանի «Իմ անունը Արամ է»
  • Առաքել՝ Դաշտենցի, «Կարոտ»
  • Ենոք՝ Հակոբյանի «Լեռնային կակաչներ»
  • Ռաֆիլու՝ Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը»
  • Բադալ՝ Սարոյանի «Փրկության կղզի»
  • Բեռնար՝ Մանյեի «Օսկար»
  • Պոչեկ՝ Քոսյանի «Գուցե փրկվենք»
  • Ծաղրածու՝ Շեքսպիրի «Լիր արքա»
  • Օրգոն՝ Մոլիերի «Տարտյուֆ»

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեխով՝ «Քեռի Վանյա», 1986
  • Սամվել Կոսյան՝ «Գուցե փրկվենք», 2000
  • Մկրտիչ Խերանյան՝ «Շխոնց Միհրան», 2002
  • Շոու, «Ինչպես խաբեց նա ամուսնուն»
  • Սայմոնի «Երկրորդ ավենյուի կալանավորը»
  • Գոցցիի «Ագռավը»
  • Մուշեղ Իշխանի «Մովսես Խորենացի Պարույր Հայկազն»
  • Մրոժեկի «Բաց ծովում»
  • Մանյեի «Օսկար»
  • Քասյանի «Գուցե փրկվենք»
  • Խերանյանի «Շխոնց Միհրան»
  • Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը»
  • Սարոյանի «Հեյ, ով կա այդտեղ»
  • Թումանյանի «Անուշ»
    • «Սասունցի Դավիթ»
  • Շիրվանզադեի «Պատվի համար»
  • Ռ. Կունի «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում»
  • Մոլիերի «Ազնվամոլ քաղքենին»

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրանի «Իրանզամին» միջազգային փառատոնի «Գրան Պրի» մրցանակ, 2000
  • Դոնի Ռոստովի փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ, 2002
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ որպես «Լավագույն դերասան» (3 անգամ)
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008
  • ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես լավագույն դերասան, 2013

Մեջբերումներ Դավիթ Հակոբյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Աստծուց միշտ պիտի երեք բան ուզես. կարողություն, որ փոխես այն, ինչ կարող ես փոխել, համբերություն, որ դիմանաս այն ամենին, ինչը չես կարող փոխել, և իմաստություն` որպեսզի այդ երկուսը իրարից տարբերես[4]: Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]