Գրետա Մեջլումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրետա Մեջլումյան
Ծնվել էմայիսի 8, 1953(1953-05-08) (70 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1975)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիԸնդհատված մանկություն և Թևանիկ
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Գրետա Իսկանդարի Մեջլումյան (մայիսի 8, 1953(1953-05-08), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ (2004)[1], թատերական մանկավարժ, դասական-ազգային թատրոնի վառ ներկայացուցիչներից, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրետա Մեջլումյանը ծնվել է Վանաձորում 1953 թվականի մայիսի 8-ին։ 1970 թվականին ավարտել է Վանաձորի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 15 միջնակարգ դպրոցը։ 1971-1975 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1975-1996 թվականներին եղել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, իսկ 1996 թվականից՝ Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում դասավանդում է բեմական խոսք, 2007 թվականից՝ դոցենտ[2], ապա՝ պրոֆեսոր։ 1998 թվականին ստեղծվել է Վանաձորի քաղաքապետարանի «Բոհեմ» կամերային թատրոնը, որի հիմնադիրներից մեկը համարվում է Գրետա Մեջլումյանը[3]։ Հանրային հեռուստաընկերությունում մասնակցել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերի կրկնօրինակմանը, մասնակցել դասական պոետներին նվիրված պոեզիայի բազմաթիվ երեկոների։ 25 տարի դասավանդել է ՀԹԳՄ Լոռու մարզային բաժանմունքին կից դրամատիկական ստուդիայում «բեմական խոսք» առարկան։ Անվանի դերասանուհին գրել է «Բեմական խոսքի ուսուցման համակարգը» գիրքը, որը հասցեագրված է ապագա դերասաններին եւ ոչ միայն։ Գիրքը երեք մասից է բաղկացած. «Խոսքը եւ բեմը՝ տեսական եւ գործնական բաժիններով, «Բանավոր խոսքի լեզուն» եւ «Բեմական խոսքի արվեստը»[4]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնո-ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Դիմակահանդես»
  • «Գեներալի աղջիկը»
  • «Բախտաբեր»
  • «Երևի»
  • «Երդում»

Աուդիոգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթերցել է արձակագիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի «Հոգեվիճակ 13» գրքի պատմվածքներից։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայաստանի լավագույն դերասանուհի» մրցանակ՝ Մուրացանի «Ռուզան» ներկայացման մեջ համանուն դերի կատարման համար, 1996
  • «Վահագն» մրցանակ Պոնսիայի դերակատարման համար, Գ. Լորկա - «Բեռնարդա Ալբայի աղջիկները», 2003
  • Մետաքսյա Սիմոնյանի անվան մրցանակ
  • Ն. Շահնազարյանի «Թափոր» պիեսում Թերեզի դերակատարման համար միջազգային մոնո-թատերական փառատոնում արժանացել է 3-րդ մրցանակի, Գերմանիա, 2008
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2004
  • Ազգային դերի բարձրարվեստ կատարման համար «Արտիստ» մրցանակ ՀՀ նախարարության կողմից, 2006
  • «Լոռվա» թատերական 20-րդ հոբելյանական փառատոն` դիպլոմ և գլխավոր մրցանակ կնոջ դերի լավագույն կատարման համար, 2010
  • «Լոռվա ձոր» հայրենակցական միության կողմից տրված «Հովհաննես Թումանյանի հետնորդ» պատվավոր կոչում, 2010
  • «Թատերական Լոռի 21 միջազգային փառատոն» Արուս Ասրյանի անվան մրցանակ, 2013
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013
  • Սերիկ Շեկոյանի անվան մրցանակ Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» մոնոներկայացման համար, 2014
  • Արտավազդ մրցանակ, 2017[5][6]
  • Համո Սահյան ոսկե մեդալ - հայ արվեստին զգալի ծառայություն մատուցելու համար, 2021[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տվյալներ ըստ ԿԸՀ կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  2. «Գրետա Մեջլումյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  3. [1]
  4. Արզումանյան, Վովա (2022 թ․ մայիսի 23). «Բեմական լեզուն արժեք է». Առավոտ. Վերցված է Մայիս 23, 2022 12:00-ին.
  5. Mediamax. «Հուզմունք, հակիրճ խոսելու խնդրանքներ եւ հումորներ՝ «Արտավազդ 2017»-ին». bravo.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  6. «Լավագույն դերասան-դերասանուհիները «Արտավազդ-2017» մրցանակաբաշխությունում». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  7. «Այս գաղջ աշխարհում, երբեմն, արդարություն լինում է». Ծովինար Մարտիրոսյանը` մոր` դերասանուհի Գրետա Մեջլումյանի ստացած ոսկե մեդալի մասին». 15.04.21. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]