Ընդհատված մանկություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ընդհատված մանկություն
Ընդհատված մանկություն.jpg
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԺանրՊատերազմական դրամա
Թվական2013
Լեզուհայերեն և ադրբեջաներեն
ՌեժիսորՋիվան Ավետիսյան
Սցենարի հեղինակԿարինե Խոդիկյան
ԴերակատարներԳրետա Մեջլումյան և Վրույր Հարությունյան
ԿինոընկերությունMARTIK FOUNDATION
Տևողություն46 րոպե

«Ընդհատված մանկություն» (անգլ.՝ Broken Childhood), 2013 թվականին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին[1][2]։

2013 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում[3][4] և Կաննի 66-րդ միջազգային փառատոնի կինոշուկայում[5]:

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհատված մանկություն ֆիլմը պատմում է ղարաբաղյան պատերազմի ընթացքում Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած ջարդերի և փոքրիկ Լենայի մասին, ով 129 օր ապրելով ադրբեջանցի մի կնոջ տանը, վերադարձվում է հայկական կողմին:
6-ամյա Լենային բանտից տանում են Ֆաթիմա Խալայի տուն, որպեսզի նա Լենային փոխանակի ռազմաճակատում կորած իր որդու հետ: Ժամանակի ընթացքում վախն ու թշնամանքը վերածվում են փոխադարձ կարեկցանքի. չորս ամիս անց Ֆաթիման աղջկան վերադարձնում է ընտանիքին` փոխանակելով իրեն անծանոթ ադրբեջանցի զինվորի դիակի հետ:
Լենայի հուշերում Ֆաթիման մինչ օրս սպասում է իր որդուն[6]:

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ՝ լավագույն սցենարի համար

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պրոդյուսեր՝ Արթուր Աղաբեկյան
  • Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
  • Սցենարի հեղինակ՝ Կարինե Խոդիկյան
  • Օպերատոր՝ Նարեկ Մարտիրոսյան
  • Երաժշտությունը՝ Արթուր Զաքիյան
  • Հնչյունը՝ Հայկ Իսրայելյան
  • Մոնտաժը՝ Արմեն Վարդանյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]