Ջիվան Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Picto infobox cinema.png
Ջիվան Ավետիսյան
Jivan Avetisyan.jpg
Ծնվել էնոյեմբերի 19, 1981 (41 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
IMDbID ID 6056651

Ջիվան Իգնատի Ավետիսյան (նոյեմբերի 19, 1981(1981-11-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, ում ստեղծած ֆիլմերն արժանացել են բազում միջազգային մրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, ապրել Ստեփանակերտում, այժմ բնակվում է Երևանում։

1998-1999 թվականներին ռեժիսորական կուրսեր է անցել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում։ 1999-2001 թվականներին ԼՂՀ ՊԲ-ում անցել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության։ 2002-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում։

1996-1997 թվականներին Ավետիսյանը աշխատել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, 1998-1999 թվականներին` Ստեփանակերտի հեռուստատեսությունում` որպես լուսային ձևավորող, ապա` հեռուստահաղորդումների ռեժիսոր։ 2003-2009 թվականներին Ջիվան Ավետիսյանը աշխատում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում` որպես հեռուստա‎ֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր, իսկ 2009-2014 թվականներին՝ որպես հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր[1]։

2014 թվականից հանդիսանում է «Fish eye Art» մշակութային հիմնադրամի տնօրենը[2][3], 2021 թվականից հանդիսանում է Life Tree Pictures LLC ֆիլմարտադրող ընկերության հիմնադիրը։

2020 թ․ Ջիվան Ավետիսյանը դարձել է Berlinale Talents 2020- ի անդամ՝ ընտրվելով ներկայացված 3400 մասնակիցներից։ Ընտրված մասնակիցներից 17- ի մասին գերմանական «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանել, որոնց թվում է Ջիվան Ավետիսյանը։

2014 թ․ ռեժիսորը նկարահանում է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ Թևանիկը, որը պատմում է Արցախյան առաջին պատերազմի մասին։ Թևանիկ ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով և ցուցադրվել է աշխարհի 20-ից ավելի երկրներում։ 3 պատանիների մասին պատմող ֆիլմը ամբողջության վեր է հանում, այն արհավիրքները, որոնք առաջանում են պատերազմի հետևանքով՝ ընդհատված մանկություններ, խեղված ճակատագրեր, կիսված ընտանիքներ։ Այն նաև պատմում է հայրենիքի հանդեպ տածվող սիրո մասին, երբ ապրելու ցանկություն ունեցող մարդը նախընտրում է մեռնել՝ հանուն հայրենի հողի։

Իր հայրենի գյուղ Խաչմաչում (Արցախ) ֆիլմ ստեղծելու երազանքը Ավետիսյանը կյանքի է կոչում

2015 թ․՝ նկարահանելով բազում մրցանակների արժանացած Վերջին Բնակիչը ֆիլմը, որը այժմ հեռարձակվում է HBO Eastern Europe-ով և Prime-ով։

Ֆիլմում նկարահանվել է Հոմայուն Էրշադին, ով հայտնի է դարձել «Բալի համը» ֆիլմով, որը 1997 թվականին Կաննի կինոփառատոնում արժանացել է Ոսկյա արմավենու ճյուղ մրցանակին։ Էրշադին նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում հոլիվուդյան հայտնի The Kite Runner, Zero Dark Thirty ֆիլմերում։

Ջիվան Ավետիսյանի հաջորդ ֆիլմը՝ «Դրախտի դարպասը» խաղարկային լիամետրաժ ֆիլմն է, որը կինոռեժիսորը նկարահանել է 2018 թվականին։

Ֆիլմը ստեղծվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի համատեղ արտադրության արդյունքում։ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում, հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ի խոշորագույն AMC կինոթատրոնների ցանցում՝ 8 քաղաքներում՝ թե հայ և թե օտարերկրյա հանդիսատեսին պատմելով Արցախի և Արցախյան քառօրյա պատերազմի մասին։

Ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը աշխարհահռչակ դերասան Ռիչարդ Սամելն է։ Նա մարմնավորում է գերմանացի ֆոտոլրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալի կերպարը, որը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Ռիչարդ Սամելը հայտնի է հոլիվուդյան ֆիլմերից՝ Casino Royale, Inglorious Basterds.

Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սոֆիայի կերպարը մարմնավորում է դերասանուհի Տատյանա Սպիվակովան։

Դերասանուհին աշխատել է մրցանակակիր կինոռեժիսոր Վիլյամ Օլդրոյիդի (In mid Wickedness), ինչպես նաև երիտասարդ ֆրանսիացի կինոռեժիսորներ Մաքսիմ Ռոյի և Ջերեմի Տրեկեսերի հետ իրենց առաջին խաղարկային «Même Pas Mal» ֆիլմում, ինչպես նաև հանդես է եկել որոշ ֆրանսիական հեռուստաշոուներում, ինչպիսին է «CAÏN»-ը France 2-ում։

Այժմ Ջիվան Ավետիսյանը աշխատում է մի շարք կինոնախագծերի վրա, որոնցից «Վերածնվածը»/Revival-ի նկարահանում է իրականացնել 2023 թ․՝ Հայաստանում/Արցախում և Մարսելում։ 2023 թ․ նախատեսվում է նկարահանել նաև ռեժիսորի հաջորդ գեղարվեստական ֆիլմը՝ «Սև Ցուցակը»։ Զարգացման տարբեր փուլերում են գտնվում Բաբելոնի աշտարակաշինության և հայոց անվանադիր նախնի Հայկ Նահապետի մասին պատմող անիմացիոն կինոնախագիծ Baa'bel-ը, 2020 Հրեշտակները՝ 44-օրյա պատերազմում բժիշկների մասին պատմող գեղարվեստական ֆիլմը և մինի-սերիա The Stateless Diplomat-ը, որը պատմում է Դիանա Աբգարի մասին։



Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղարկային ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անուն Տարի
Առաջին իմ սեր 1999
Պատրանք 2001
Աննկատ կյանք 2006
Արևածագն Արցախում խաղաղ է 2007
Գտնված հեքիաթ 2010
Ընդհատված մանկություն 2013
Թևանիկ 2014
Վերջին բնակիչը 2016
Դրախտի Դարպասը[4] 2019

Վավերագրական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի անուն Տարի
Քամուն ընդառաջ 2004
Սեփական պատմության արահետներով 2005
Թաքուն հայեր 2009
Փրոմոշն ֆիլմեր 2009
Մխացող պատրույգ 2009
Պրոտոկոլային ծուղակ 2010
Կենսական շարժումներ 2010
Քառատված խաչ 2010
Բաժանված զույգը 2010
Փրկված բեկոր 2010
Թշնամի մուրճը 2010
Հայերը` Մռավից Արաքս 2011
Ղարաբաղ թաքնված գանձ 2011
Ճանապարհ դեպի… 2012

Կինոփառատոններ/Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նուռ»մրցանակաբաշխություն, Լավագույն Գեղարվեստական ֆիլմ, 2022 թ․, ԱՄՆ, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • BELIFF BeEpic! Film Festival, Best Cinematography, 2022 թ․, Լոնդոն, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Beverly Hills 22nd Film Festival, Official Selection, 2022, ԱՄՆ, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • 55th Annual WorldFest -Houston International Film Festival, Remi Winner, ԱՄՆ, 2022 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Armenian Film Festival Australia, Official Selection, 2022 թ․, Australia, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • «Անահիտ» մրցանակաբաշխություն, "Best sound mixing", "Best Production Design", 2022 թ․, Հայաստան, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Ontario International Film Festival, "Best sound", "Best Music", "Best Script" and "Best international Film", 2021 թ․, Կանադա։ «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Europe on Screen Film Festival, Official Programme, 2021 թ․, Ջակարտա, Ինդոնեզիա, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Սալենտո Կինոփառատոն, Official selection, and Spotlight (բացման ֆիլմ), 2021 թ․, Իտալիա, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Las Cruces International Film Festival, Official selection, ԱՄՆ, 2021 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • American Track Music Award, ֆինալիստ "Best Score of the Month", ԱՄՆ, 2021 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Global Music Award, Արծաթե մեդալ, ակնառու նվաճում, Outstanding achievement regarding the controversial and critical acclaimed film», ԱՄՆ, 2020 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ։
  • Cinema for Peace,«Դրախտի Դարպասը» ֆիլմի ցուցադրություն, Խաղաղության կոնֆերանս Լեռնային Ղարաբաղի թեմայով։
  • Մոսկվայի Միջազգային Կինոփառատոն, Ընդգրկում կինոփառատոնի ոչ մրցակցային անվանակարգում, «Դրախտի Դարպասը» ֆիլմ, 2020 թ․։
  • European Work in Progress, Քյոլն, Գերմանիա, 2019 թ․, «Դրախտի Դարպասը» ֆիլմ նախագծի ներկայացում։
  • Չիչեստեր կինոփառատոն, Անգլիա, «Հանդիսատեսի մրցանակ՝ լավագույն անկախ ֆիլմի համար», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
  • «Դեսարան կինոփառատոն», Իտալիա, Պադուա - «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրություն (2017 թ.)
  • Կանադա, Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոն – «Honorable Mention» «լավագույն գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում, «Վերջին բնակիչը» (2017 թ.)
  • Ֆինլանդիա, Հելսինկիի «Scandinavian International Film Festival» - «լավագույն գեղարվեստական ֆիլմ», «լավագույն դերասան», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
  • Իտալիա, Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge», «Վերջին բնակիչը» (2017 թ.)
  • Չինաստաան, Շանհայի 20-րդ միջազգային կինաոփառատոն, «Panorama» ծրագիր, «Վերջին բնակիչը» (2017 թ.)
  • ԱՄՆ, «Hollywood & Beyond's awards» - «Լավագույն միջազգային գեղարվեստական ֆիլմ» , «Թևանիկ» (2016 թ.)
  • Ֆրանսիա, «Կաննի 69-րդ միջազգային կինոփառատոնի կինոշուկա», «Վերջին բնակիչը» ֆիլմի դիստրիբյոիցիայի համար (2016 թ.)
  • Ռուսաստան, «Серебряный Акбузат 2 Международный фестиваль национального и этнического кино» - «Լավագույն օպերատորական աշխատանք», «Թևանիկ» (2015 թ.)
  • Լեհաստան, «VI-th International Historical And Military Film Festival Awards» - «Ռազմական գիտության ընկերակցության մրցանակ», «Թևանիկ» (2015 թ.)
  • Ռումինիա, «Romania International Film Festival» – «լավագույն ֆիլմ», «Թևանիկ» (2015 թ.)
  • ԱՄՆ, «2-nd Annual Word Entertainment Awards»- «տարվա լավագույն հայկական ֆիլմ», «Թևանիկ» (2015 թ.)
  • Հայաստան, «Հայկյան» մրցանակաբաշխություն - «Հատուկ մրցանակ» (2015 թ.)
  • Հունաստան, Նէա Զմիռնիի քաղաքապետարանի կողմից «Ոսկե հուշամեդալ» (2015 թ.)
  • Իտալիա, «Overloօk International Film Festival»- «Լավագույն ինքնատիպ աշխատանք», «Թևանիկ» (2014 թ.)
  • Չինաստան, «Silk Road International Film Festival»- «Հանդիսատեսի համակրանք» մրցանակ,«Թևանիկ» (2014 թ.)
  • ԱՄՆ , «Arpa International Film Festival»- «Լավագույն սցենարի համար մրցանակ», «Թևանիկ» (2014 թ.)
  • Հայաստան, «Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն»- Հայկական համայնապատկեր ծրագրում՝ 1-ին մրցանակ -խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ, «Թևանիկ» (2014 թ.)
  • Ֆրանսիա, «Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շուկա», «Թևանիկ» ֆիլմով և «Վերջին Բնակիչը» ֆիլմի նախագծով (2014 թ.)
  • Էստոնիա, «Baltik Event» կինոշուկա, «Ընդհատված Մանկություն», «Թևանիկ» ֆիլմերով և «Վերջին Բնակիչը» ֆիլմի նախագծով (2013 թ.)
  • «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներն առանց սահմանների» ֆիլմերի նախագծերի շնորհանդես-սեմինար (2006, 2007, 2013 թթ.)
  • Թբիլիսիի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Պատերազմ և մամուլ» գործնական վերապատրաստում և մրցույթ (2009 թ.)
  • 2005 թ. «Քամուն ընդառաջ» ֆիլմով մասնակցել է Երևանի «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին և արժանացել դիպլոմի
  • «Ծայրահեղություններ» հաղորդաշարով` «Միր» հեռուստաընկերության կազմակերպած «Համագործակցության լավագույն ծրագրեր» միջազգային փառատոնի (Ալմա-Աթա) դափնեկիր
  • «Աննկատ կյանք» ֆիլմով մասնակցել է Գերմանիայի Հաննովեր քաղաքի «Up-and coming» միջազգային կինոփառատոնին (2006 թ.)
  • «Արևածագն Արցախում խաղաղ է» ֆիլմով Իտալիայի «Ischia» միջազգային կինոփառատոն (2007 թ.)
  • Չեխիայի Ջիհլավա քաղաքի «Արևելքի արծաթ» վավերագրական ֆիլմերի փառատոն-շուկա (2008 թ.)
  • 2007-2008 թթ և 2013 թ. «Աննկատ կյանք», «Արևածագն Արցախում խաղաղ է» և «Ընդհատված մանկություն» ֆիլմերով մասնակցել է «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոներին. «Ընդհատված մանկություն» ֆիլմի համար արժանացել Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի
  • «Ընդհատված Մանկություն» ֆիլմով և «Թևանիկ» ֆիլմի նախագծով մասնակցել է Կաննի 66-րդ միջազգային կինոփառատոն-շուկային, 2013 թ.
  • Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության` «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ «Մեր սահմանը» վավերաֆիլմի սցենարի համար արժանացել է մրցանակի` որպես լավագույն սցենար, 2013 թ.

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջիվան Ավետիսյանը մասնակցել է European Work in Progress Cologne ծրագրին (Գերմանիա, հոկտեմբերի 14-16, 2019 թվական) ՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարահային դիստրիբյուցիայի համար։ 59 երկրներից՝ 150 ներկայացված հայտերից ընտրվել էին միայն 28-ը, որոնց թվում էր նաև «Դրախտի դարպասը»։
  • Ջիվան Ավետիսյանը մասնակցել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Բեռլինի տաղանդներ»/ Berlinale Talents ծրագրին (Գերմանիա, փետրվարի 21-28, 2020 թվական) ընտրվելով 134 երկրների ավելի քան 3400 հավակնորդներից։ Ծրագրում ընդգրկվելու նախադրյալը եղել է Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Վերածնվածը»/Revival կինոնախագիծը։ Ծրագրի շրջանակներում Ջիվան Ավետիսյանը ներգրավվել է 250 մասնակիցներից ընտրված 17-ի մեջ, որոնց համար գերմանական Deutsche Welle հեռուստաընկերությունը կարճամետրաժ վավերագրական «դիմանկար» ֆիլմ է պատրաստել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]