Դրախտի դարպասը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրախտի դարպասը
Երկիր Հայաստան
 Լիտվա
 Գերմանիա
 Բուլղարիա
 Չեխիա[1]
 Իտալիա
 ԱՄՆ
Ժանրդրամա
Թվական2019
Լեզուանգլերեն, գերմաներեն, հայերեն, ֆրանսերեն, անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՋիվան Ավետիսյան
ՊրոդյուսերՄասիս Բաղդասարյան
Կեստուտիս Դրազդաուսկաս
Ադրինե Միրզայան (գործադիր պրոդյուսեր)
Սցենարի հեղինակԱրտավազդ Եղիազարյան
ԴերակատարներՌիխարդ Զամել
Տատյանա Սպիվակովա
Սոս Ջանիբեկյան
Նաիրա Զաքարյան
Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս
ՕպերատորՌիտիս Կուրկուլիս
ՄոնտաժԷյմանտաս Բելիկաս
Տևողություն91 րոպե
IMDbID 9045740
Պաշտոնական կայքէջ

«Դրախտի դարպասը», Արցախյան առաջին պատերազմին նվիրված խաղարկային լիամետրաժ ֆիլմ, որը կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նկարահանել է 2018 թվականին[2][3]։

Ֆիլմն արտադրվել է Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ[4]։ «Դրախտի դարպասը» ֆիլմի հայատանյան պրեմիերան կայացել է 2019 թ. հոկտեմբերի 17-ին՝ Երևանում[5], հոկտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում։ 2022 թ. հոկտեմբերի 21-ին ցուցադրվել է ԱՄՆ֊ում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

50-ամյա գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունք, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները... և դրանց շնորհիվ հանրահայտ դարել[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիխարդ Զամել (Գերմանիա)
  • Տատյանա Սպիվակովա (Ֆրանսիա)
  • Սոս Ջանիբեկյան (Հայաստան)
  • Նաիրա Զաքարյան (ԱՄՆ)
  • Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս[8] (Լիտվա)
  • Նինա Կրոնջագեր (Գերմանիա)
  • Բենեդիկտ Ֆրեյթագ (Շվեյցարիա)

Ստեղծագործական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ջիվան Ավետիսյան
  • Սցենարիստ՝ Արտավազդ Եղիազարյան
  • Սցենարի համահեղինակ՝ Մկո Մալխասյան
  • Պրոդյուսերներ՝ Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
  • Գործադիր պրոդյուսեր՝ Ադրինե Միրզայան
  • Վերահսկող պրոդյուսերներ՝ Արթուր Չալեկյան, Գարո Մադենլյան
  • Համապրոդյուսերներ՝ Մարկո Գիլլես, Անգելիկա Շոուլեր
  • Ասոցիատիվ պրոդյուսերներ՝ Շուշանիկ Միրզախանյան, Վահե Գաբրաշ, Պետեր Բաղդասարյան, Ռոբերտ Հոֆերեր, Ֆիլիպ Էգգեր, Օրիետտա Տրեվիսանատո
  • Հետարտադրական փուլի պրոդյուսերներ՝ Թեոդորա Անդրեցուդի, Դանիել Դելչունկով, Մարտին Ռայման, Սթիվ Ռևերանդ
  • Գծային պրոդյուսեր՝ Նարինե Ոսկանյան
  • Կոմպոզիտոր՝ Միշել Ջոսիա
  • Բեմադրող օպերատոր՝ Ռիտիս Կուրկուլիս
  • Բեմադրող նկարիչներ՝ Սևակն Բաղդասարյան, Յուրգիտա Գերդվիլայտե

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ncca.am/en/news/tidings/509-draxti-darpase-lavaguin-chanachvec-miangamic-chors-anvanakargerum
  2. «Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմը մեծ էկրաններին է». armenpress.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  3. «Jivan Avetisyan's mission: Telling Artsakh's story—one film at a time». www.h-pem.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Դրախտի դարպասը» լավագույնը ճանաչվեց միանգամից չորս անվանակարգերում
  5. ««Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 2-ին.
  6. Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» կցուցադրվի ԱՄՆ-ի 10 խոշոր քաղաքներում
  7. Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը
  8. Դրախտի դարպասը. Ջիվան Ավետիսյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]