Բալի համը
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2] և ռոուդ-մուվի[3] |
Թեմա | ինքնասպանություն |
Թվական | 1997, հուլիսի 16, 1998[4], նոյեմբերի 26, 1997[5], մայիսի 18, 1999[5] և դեկտեմբերի 31, 2016[5] |
Լեզու | պարսկերեն |
Ռեժիսոր | Աբաս Քիառոստամի[1][2][6] |
Պրոդյուսեր | Աբաս Քիառոստամի |
Սցենարի հեղինակ | Աբաս Քիառոստամի |
Դերակատարներ | Հոմայուն Էրշադի |
Օպերատոր | Homayoun Payvar? |
Մոնտաժ | Աբաս Քիառոստամի |
Պատմվածքի վայր | Թեհրան[3] |
Նկարահանման վայր | Թեհրան |
Կինոընկերություն | Ciby 2000 |
Տևողություն | 95 րոպե |
Բալի համը (պարսկերեն՝ طعم گیلاس), ռեժիսոր Աբաս Քիառոստամիի 1997 թվականին նկարահանած ֆիլմը։
2016 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում[7]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարոն Բադին (Հոմայուն Էրշադի)՝ միջին տարիքի մի մարդ, Թեհրանում վարելով իր մեքենան՝ փնտրում է մեկին, ով կհամաձայնի մեծ գումարի դիմաց իր համար մի գործ անել։ Ընթացքում նա բացահայտում է, որ մտադիր է սպանել իրեն և արդեն փորել է գերեզմանը։ Նրան պետք է մեկը, ով իր մահից հետո մարմինը հողին կհանձնի։ Նա չի քննարկում, թե ինչու է ուզում ինքնասպան լինել։
Սկզբում նա հանդիպում է մի երիտասարդ, ամաչկոտ զինվորի, ով հրաժարվում է անել այդ աշխատանքը և դուրս է փախչում Բադիի մեքենայից։ Այնուհետև նրան է հանդիպում մի սեմինարիստ, ով նույնպես հրաժարվում է, քանի որ կրոնական առարկություններ ունի ինքնասպանության հանդեպ։ Երրորդ անձը, ում Բադին հանդիպում է, մի խրտվիլակագործ է։ Նա պատրաստ է օգնել Բադիին, քանի որ նրան գումար է անհրաժեշտ իր հիվանդ երեխայի համար, բայց նա փորձում է խոսել ու հետ համոզել Բադիին՝ բացահայտելով, որ որոշ ժամանակ առաջ ինքն էլ է ցանկացել ինքնասպան լինել, բայց ընտրել է ապրելու տարբերակը, երբ ճաշակել է բալի համը։ Նա խոստանում է Բադիին հողին հանձնել, եթե առավոտյան նրան մեռած գտնի։
Ֆիլմի վերջում գլխավոր հերոսը խմում է բոլոր դեղահաբերը և գալիս նշանակված վայր և քնում։ Պարզ չէ՝ արդյոք նա մահացել է։ Ֆիլմի վերջին րոպեները փաստագրական են և ցույց են տալիս նկարահանող անձնակազմի և դերասանների աշխատանքը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հոմայուն Էրշադի - Բադի
- Աբդոլռահման Բաղերի - պարոն Բագերի
- Աֆշին Խորշիդ Բախթիարի
- Սաֆար Ալի Մորադի - զինվոր
- Միր Հոսեյն Նուրի - մեդրեսի ուսանող, սեմինարիստ
- Ահմադ Անսարի
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Արդյունք |
---|---|---|---|
1997 | Կաննի կինոփառատոն[8] | «Ոսկե արմավենու ճյուղ» | Հաղթանակ |
1998 | Բոստոնի կինոքննադատների ընկերության մրցանակաբաշխություն | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Հաղթանակ |
1999 | ԱՄՆ կինոքննադատների ազգային ընկերություն | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Հաղթանակ |
Չիկագոյի կինոքննադատների ընկերակցություն | Լավագույն օտարալեզու ֆիլմ | Առաջադրվել է | |
Cóndor de Plata մրցանակաբաշխություն | Լավագույն արտասահմանյան ֆիլմ | Առաջադրվել է |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0120265/
- ↑ 2,0 2,1 http://www.filmaffinity.com/es/film553110.html
- ↑ 3,0 3,1 https://www.cineclubdecaen.com/realisat/kiarostami/goutdelacerise.htm
- ↑ http://www.kinokalender.com/film327_der-geschmack-der-kirsche.html
- ↑ 5,0 5,1 5,2 Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=9121.html
- ↑ «Բալի համը»։ www.gaiff.am։ Վերցված է 2016-07-15
- ↑ Ebert Roger։ «Taste of Cherry Movie Review & Film Summary (1998) | Roger Ebert»։ www.rogerebert.com։ Վերցված է 2016-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բալի համը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Բալի համը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Բալի համը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Criterion Collection essay by Godfrey Cheshire Archived 2007-09-26 at the Wayback Machine.
|