Աբաս Քիառոստամի
Աբաս Քիառոստամի عباس کیارستمی | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 22, 1940[1][2][3][…] կամ 1940[4][5][6][…] |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[7] |
Մահացել է | հուլիսի 4, 2016[8][9][1][…] կամ 2016[4][6][10][…] |
Մահվան վայր | Փարիզ, Փարիզի շրջան[11] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, լուսանկարիչ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, մոնտաժող, դերասան, նկարիչ, քանդակագործ, օպերատոր-բեմադրիչ, գրաֆիկական դիզայներ, նկարազարդող և ֆոտոլրագրող |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Կոնրադ Վոլֆի մրցանակ Կայսերական մրցանակ Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար» և Q96781938? |
Երեխաներ | Բահման Քիառոստամի |
Ստորագրություն![]() | |
Abbas Kiarostami Վիքիպահեստում |
Աբաս Քիարոստամի (պարս․՝ عباس کیارستمی, հունիսի 22, 1940[1][2][3][…] կամ 1940[4][5][6][…], Թեհրան, Իրան[7] - հուլիսի 4, 2016[8][9][1][…] կամ 2016[4][6][10][…], Փարիզ, Փարիզի շրջան[11]), պարսիկ ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Իրանական կինոյի «Նոր ալիք»-ի առաջատարներից մեկը։ «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբաս Քիարոստամին ծնվել է Իրանում՝ Թեհրան քաղաքում, 1940 թվականի հունիսի 22-ին։ Սովորել է Թեհրանի գեղարվեստի դպրոցում։ 1960-1968 թթ. սկսել է աշխատել կինոյում՝ որպես կինոյի տիտրերի նկարիչ և նկարահանել է գովազդային հոլովակներ։ 1969 թվականին ընկերոջ հետ հիմնել է «Երեխաների և երիտասարդների մտավոր զարգացման ինստիտուտ»-ի կինեմատոգրաֆիայի բաժինը։ Մինչև 1970 թվականը Քիարոստամին նկարահանել է մի շարք կարճամետրաժներ, ապա անցել է լիամետրաժ ֆիլմերի։ Նա գերադասում էր աշխատել ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ, բնական միջավայրում։ 2001 թվականից Քիարոստամին տարվել է փոքրիկ կինոխցիկով և աշխատել է միայն թվային տեխնոլոգիաներով։ Վավերացված պատճեն ֆիլմը՝ Քիարոստամիի առաջին աշխատանքն է Իրանից դուրս։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1973 - «Կյանքի փորձ» (պարս․՝ Tadjrebeh) - ռեժիսոր
- 1974 - «Ճանապարհորդող» (պարս․՝ مسافر) - ռեժիսոր
- 1977 - «Հարսանեկան շոր» (պարս․՝ Lebasi Baraye Arossi) - ռեժիսոր
- 1977 - «Ռեպորտաժ» (պարս․՝ گزارش) - ռեժիսոր
- 1987 - «Որտե՞ղ է ընկերոջ տունը» (պարս․՝ خانه دوست كجاست؟) - ռեժիսոր
- 1989 - «Տնային աշխատանք» (պարս․՝ مشق شب) - ռեժիսոր
- 1990 - «Խոշոր պլան» (պարս․՝ كلوزآپ) - ռեժիսոր
- 1991 - «Եվ կյանքը շարունակվում է» (պարս․՝ زندگي و ديگر هيچ) - ռեժիսոր
- 1994 - «Ձիթապտուղների միջով» (պարս․՝ زير درختان زيتون) - ռեժիսոր
- 1995 - «Լյումիեր և ընկերություն» (ֆր.՝ Lumiere et compagnie) - ռեժիսորներից մեկը
- 1997 - «Բալի համը» (պարս․՝ طعم گيلاس) - ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ
- 1999 - «Քամին մեզ կտանի» (պարս․՝ باد ما را خواهد برد) - ռեժիսոր
- 2001 - «Այբուբեն, Աֆրիկա» (պարս․՝ آ.ب.ث آفريقا) - ռեժիսոր
- 2002 - «Տասը» (պարս․՝ ده) - ռեժիսոր
- 2002 - «Լքված կայարան» - սցենարի հեղինակ
- 2003 - «Հինգ» (պարս․՝ پنج)- ռեժիսոր, սցենարի հեղինակ
- 2005 - «Գնացքի տոմս» (անգլ.՝ Tickets), ռեժիսորներից մեկը
- 2007 - «Յուրաքանչյուրին՝ իր կինոն» (ֆր.՝ Chacun son cinema ou Ce petit coup au coeur quand la lumiere s'eteint et que le film commence) - մաս՝ «Ու՞ր է իմ Ռոմեոն»
- 2008 - «Շիրին» (պարս․՝ Shirin) - ռեժիսոր
- 2010 - «Իսկական կրկնօրինակ» (ֆր.՝ Copie conforme) - ռեժիսոր, սցենարիստ
- 2012 - «Ասես մեկը սիրահարված լինի» (ճապ.՝ ライク・サムワン・イン・ラブ) - ռեժիսոր
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1989-ին Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի «Բրոնզե ընձառյուծ» մրցանակին
- 1992-ին Կաննի կինոփառատոնի «Ռոսելլինի» մրցանակին
- 1997-ին «Բալի համը» ֆիլմին շնորհվել է Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը»
- 1999-ին Վենետիկի փառատոնի Ժյուրիի մեծ մրցանակը
- 1997-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն արժանացրել է «Ֆելինիի» մեդալի
- 2005-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնում «Փարաջանովյան թալեր»՝ համաշխարհային կինոյում խոշոր վաստակի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Itaú Cultural https://enciclopedia.itaucultural.org.br/pessoa454911/abbas-kiarostami (порт.) — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Société des auteurs dans les arts graphiques et plastiques Liste des auteurs au 07/01/2019 — Société des auteurs dans les arts graphiques et plastiques, 2019.
- ↑ 5,0 5,1 https://nl.go.kr/authorities/resource/KAC200609752 (կոր.)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 https://opac.bg.cobiss.net/opac7/conor/56295013
- ↑ 7,0 7,1 7,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #121032345 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 8,0 8,1 8,2 http://next.liberation.fr/cinema/2016/07/04/le-realisateur-iranien-abbas-kiarostami-est-mort_1464057
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.theguardian.com/film/2016/jul/04/abbas-kiarostami-palme-dor-winning-iranian-film-maker-dies?CMP=twt_gu
- ↑ 10,0 10,1 10,2 https://plus.sr.cobiss.net/opac7/conor/4456295
- ↑ 11,0 11,1 11,2 Union List of Artist Names — 2018.
- ↑ https://www.moma.org/artists/32075
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|