Թևանիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Թևանիկ
Թևանիկ.jpg
Երկիր Հայաստան Հայաստան
Լիտվա Լիտվա
Ժանր Պատերազմական դրամա
Թվական 2014
Լեզու հայերեն, լուսագրերը՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն, լեհերեն
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան
Պրոդյուսեր Մասիս Բաղդասարյան, Գևորգ Գևորգյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
Սցենարի հեղինակ Առնոլդ Աղաբաբով, Կարինե Խոդիկյան
Դերակատարներ Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանգիրով և Գրետա Մեջլումյան
Օպերատոր Նարեկ Մարտիրոսյան
Երաժշտություն Յոնաս Յուրկունաս
Տևողություն 81 րոպե
Թրեյլեր https://www.youtube.com/watch?v=J830Ne5lwsY

Թևանիկ, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարահանած ֆիլմը Ղարաբաղյան ազատամարտի մասին։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ցուցադրվել է Երևան քաղաքի կինոթատրոններում, Հայաստանի մարզերում և քաղաքներում, սահմանամերձ գյուղերում և զինվորական մասերում, աշխարհի 20-ից ավելի երկրներում, ներառյալ՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում:

«Թևանիկ» ֆիլմը թարգմանվել է 9 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն և լեհերեն:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդել ու բաժանում է ընտանիքներ։

Ֆիլմի առաջին մասում ներկայացված է ներդաշնակ ընտանիք, որ ստիպված է բաժանվել ստեղծված իրավիճակում։ Փոքրիկ Արամը դառնում է քանդվող ընտանիքի ողբերգության կրողը։ Նրա մանկությունը մեկ օրում ավարտվում է, և պատճառը մեկն է՝ պատերազմը։

Երկրորդ մասում Աստղիկի կերպարն է, ում մանկությունն ընդհատվում է Ղարաբաղյան պատերազմի պատճառով։ Աստղիկը կորցնում է հարազատներին, իր սերն ու իդեալը։

Ֆիլմի երրորդ հատվածը նվիրված է 14-ամյա Թևանիկին, որը մասնակից է դառնում պատերազմական գործողություններին։ Պատերազմի ժամանակ գեղեցիկի վրա ձեռք բարձրացնելու նրա անկարողության հետևանքով վայրկյանները որոշիչ են դառնում[1]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոս Ջանիբեկյան
  • Կարեն Ջանգիրով
  • Արթուր Մանուկյան
  • Արա Սարգսյան
  • Բաբկեն Չոբանյան
  • Սաթենիկ Հախնազարյան
  • Գրիգոր Գաբրիելյան
  • Հենրիկ Շահբազյան
  • Մերի Մովսեսյան
  • Հովհաննես Խոդերյան
  • Արթուր Մանուկյան
  • Մարինե Գաբրիելյան
  • Սերգեյ Մագալյան
  • Նարեկ Ներսիսյան
  • Վահագն Գալստյան
  • Գրետա Մեջլումյան
  • Ռեհինա Բուդնիկ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ամիս/ամսաթիվ Պետություն/քաղաք Փառատոնի անունը Մրցանակ
2016 հունիս ԱՄՆ «Hollywood International Moving Pictures Film Festival 2016» «Լավագույն օտարալեզու ֆիլմ»[2][3]
2016 հունվարի 9-13 Ուֆա, Ռուսաստան «Серебряный Акбузат 2 Международный фестиваль национального и этнического кино» «Լավագույն օպերատորական աշխատանք»
2015 սեպտեմբերի 8 Լեհաստան, Վարշավա «VI-th International Historical And Military Film Festival Awards» «Ռազմական գիտության ընկերակցության մրցանակ»
2015 օգոստոսի 19-30 Ռումինիա, Բուխարեստ «Romania International Film Festival» «Լավագույն ֆիլմ»
2015 մայիսի 9 ԱՄՆ, Լոս Անջելես «2-nd Annual World Entertainment Awards» «Տարվա լավագույն հայկական ֆիլմ»
2015 մարտի 5 Հայաստան, Երևան «Հայկյան» մրցանակաբաշխություն «Հատուկ մրցանակ»՝ Ջիվան Ավետիսյանին
2015 փետրվար 28 Հունաստան, Աթենք Նէա Զմիռնիի քաղաքապետարանի կողմից «Ոսկե հուշամեդալ»՝

Ջիվան Ավետիսյանին

2015 փետրվար 18 Հայաստան, Երևան «Իրավունք» թերթ «Տարվա լավագույն ֆիլմ»
2014 դեկտեմբերի 12-21 Իտալիա, Հռոմ «Overloօk International Film Festival»- «Լավագույն ինքնատիպ աշխատանք»
2014 նոյեմբերի 14-16 ԱՄՆ, Լոս Անջելես «Arpa International Film Festival» «Լավագույն սցենար»
2014 հոկտեմբերի 20-25 Չինաստան, Խիան «First Silk Road International Film Festival» «Հանդիսատեսի համակրանք»
2014 հուլիսի 13-20 Հայաստան, Երևան «Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոն» «Հայկական համայնապատկեր» ծրագրում գլխավոր մրցանակ՝ «խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ»[4]

Ֆիլմի հատուկ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Ամիս/ամսաթիվ Պետություն/քաղաք Փառատոնի անունը Ցուցադրվել է / ներկայացվել է
2015 սեպտեմբերի 4 Հոլանդիա, Հիլվերսում «Filmtheatre Hilversum» Ցուցադրվել է
2015 հունիսի 25 Գերմանիա, Քյոլն «Filmhauskino Köln» Ցուցադրվել է
2015 հունիսի 17-24 Արգենտինա, Բուենոս Այրես «The 16th edition of the International Human Rights Film Festival» Փառատոնի բացման ֆիլմ
2015 ապրիլի 26 Գերմանիա, Բեռլին «Arsenal - Institute for Film and Videokunst» Ցուցադրվել է
2014 դեկտեմբերի 1-7 Վրաստան, Թբիլիսի «Tbilisi International Film Festival» Փառատոնի փակման ֆիլմ
2014 օգոստոսի 20-23 Բոսնիա և Հերցեգովինա, Սարաևո «Saraevo Film Festival- Cinelink Market» Ներկայացվել է
2014 մայիսի 19 Ֆրանսիա, Կանն «The 67th Cannes International Film Festival and Fair» Ներկայացվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]