Կարինե Խոդիկյան
Jump to navigation
Jump to search
Կարինե Խոդիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 24, 1957 (65 տարեկան) |
Ծննդավայր | Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հրապարակախոս, լրագրող և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1980) |
Աշխատավայր | Գարուն, Հայաստանի մշակույթի նախարարություն, Գրական թերթ և Գրական թերթ |
Կարինե Խոդիկյան Վիքիդարանում |
Կարինե Կիմիկի Խոդիկյան (հունիսի 24, 1957, Ախալքալաք, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1980 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը
- 1980-1985 թթ. Ախալքալաքի դպրոցում աշխատել է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
- 1988-1989 թթ. եղել է «Կերպասագործ» թերթի թղթակից
- 1989-2001 թթ.՝ «Գարուն» ամսագրի խմբագիր
- 2000 թվականից՝ «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր
- 2001-2004 թթ. և 2012 թ. մարտի 1-ից՝ «Գրական թերթի» գլխավոր խմբագիր
- 2004 թ. Հայաստանի վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ[1]։
- 2007 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։
- 2008 թ. ապրիլի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոդիկյանի ստեղծագործությունն արդիաշունչ է, խոհական։ Լույս են տեսել Խոդիկյանի «Պիեսներ» (1997), «Մեռյալ սիրո փողոցը» (2001), «Երկու պիես» (2003), «Խաղի ժամանակը» (2004), «Ցելոֆանե երջանկություն»[3] (2011, աուդիոգիրք, հայերեն, ռուսերեն) պատմվածքների ու պիեսների ժողովածուները։
Պիեսները բեմադրվել են Երևանի Սունդուկյանի և Պարոնյանի անվան, Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոններում։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պիեսներ, Երևան, 1997, 175 էջ։
- Մեռյալ սիրո փողոցը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2001, 187 էջ։
- Երկու պիես (Ինչպես ամուսնացնել ամուրուն։ Վերջին գնչուն), Երևան, 2003, 84 էջ։
- Խաղի ժամանակը (պատմվածքներ, պիեսներ), Երևան, 2004, 181 էջ։
- Իմ դասականները (պիեսներ), Երևան, 2011, 182 էջ։
- Մեծ եռագրություն (թատերախաղեր), գիրք 1, Երևան, 2013, 352 էջ։
- Մեծ եռագրություն (թատերախաղեր), գիրք 2, Երևան, 2015, 406 էջ։
- Մեծ եռագրություն (արձակ), Երևան, 2016, 288 էջ։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997 Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ
- 1999 «Ոսկե եղեգն» մրցանակ
- 2002 «Արտիստ» մրցանակ
- 2002 ՀԳՄ ամենամյա մրցանակի՝ «Տարվա լավագույն պիեսի համար»
- 2003 «Ֆրիտյոֆ Նանսեն» հուշամեդալ
- 2004 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Երկրորդ կտակը» ներկայացման համար
- 2005 «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնի «Լավագույն ներկայացում» մրցանակ` «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացման համար
- 2006թ. - «Երկրորդ կտակը»՝ թատերական միջազգային փառատոնի դափնեկիր, (Մանիլա, Ֆիլպիններ)
- 2009 Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության Ոսկե հուշաշքանշան` հայկական մամուլում եզակի «Դրամատուրգիա» հանդես հիմնադրելու և հանդեսի էջերը հայ ժամանակակից դրամատուրգներին տրամադրելու համար
- 2010 «Ներկայի վերականգնումը» Արդի դրամատուրգիայի 1-ին միջազգային փառատոնի 3–րդ մրցանակ «Այն, որ չկա» եռագրության համար
- 2011 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Իմ դասականները» պիեսների ժողովածուի համար
- 2012 ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի Ֆորում Թատրոնի փոքրածավալ պիեսների մրցույթ. 1-ին մրցանակ «Ծիածանի գույները» պիեսի համար
- 2013 «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Լավագույն սցենարի» մրցանակ «Ընդհատված մանկություն» ֆիլմի սցենարի համար։
- 2013 Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Գրողների միության «Գրական մրցանակաբաշխություն– 21-րդ դար»- համահայկական գրական մրցանակաբաշխության դափնեկիր «Մեկ ժամ հիշողություն» պիեսի համար։
- 2014 «Տարվա լավագույն գրող - 2013»
- 2015 «Տարվա լավագույն գրող - 2014»
- 2015 «Պատմություններ առանց սահմանի» միջազգային դրամատուրգիական մրցանակաբաշխության 1-ին մրցանակ «Վիճակախաղ», «Պատերազմի կանայք» պիեսների համար /Նյուրնբերգի Ազգային թատրոն, Գերմանիա/
- 2015 Լևոն Շանթի անվան ՀԳՄ նախագահության ամենամյա մրցանակ «Պիեսներ» ժողովածուի համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կ. ԽՈԴԻԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2015-09-27
- ↑ Կարինե Խոդիկյան
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարինե Խոդիկյան
- Կարինե Խոդիկյան, «Պենելոպե»
- Կարինե Խոդիկյան, «Հինգ մեքենա ճամփեզրից այն կողմ»
- Մեր մեջ ասած. Կարինե Խոդիկյան Archived 2016-08-11 at the Wayback Machine.
- Արվեստանոց - Կարինե Խոդիկյան(չաշխատող հղում)
- Ճակատագրով՝ կին - Կարինե Խոդիկյան Archived 2015-05-14 at the Wayback Machine.