Jump to content

Կարեն Ջանգիրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Ջանգիրով
Ծնվել էմարտի 15, 1948(1948-03-15)
ԾննդավայրԲաքու
Մահացել էդեկտեմբերի 26, 2014(2014-12-26) (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
ԱշխատավայրԳաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կարեն Ջանգիրով (մարտի 15, 1948(1948-03-15), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 2014(2014-12-26), Երևան, Հայաստան[1]), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2008

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը։ 1982 թվականից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Աշխատել է նաև Երևանի պետական դրամատիկական և Փոսի թատրոններում[2]։

Դերեր թատրոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր՝

  • Բերանժե՝ «Թագավորը մահանում է»
  • Անցորդ՝ «Բալենու այգի»
  • Բազիլ՝ «Ֆիգարոյի ամուսնությունը»
  • Սերեբրյակով՝ «Քեռի Վանյա»
  • Վիրտուոզ՝ «Ավտոբուս»
  • Ալֆրեդ Իլ՝ «Ծեր տիկնոջ այցը»

1972 թվականից նկարահանվել է ֆիլմերում։

  • Ստանիսլավսկու և Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակ, 1993
  • «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշևի համամիութենական կինոփառատոնի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ, 1975
  • «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնի «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակ, 1989

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է դերասան Կարեն Ջանգիրովը
  2. «Կարեն Ջանգիրովի կենսագրություն zarkfoundation.com կայքում».