Հրդեհ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հրդեհ
ԵրկիրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՀայկական ԽՍՀ
Ժանրմելոդրամա
Թվական1983
Պրեմիերամարտի 16 1984
Լեզուհայերեն
ՌեժիսորԴմիտրի Կեսայանց
Հ. Հակոբյան
Սցենարի հեղինակԺորա Հարությունյան
ԴերակատարներՄհեր Մկրտչյան, Հենրիկ Ալավերդյան, Արմեն Խոստիկյան, Վոլոդյա Գրիգորյան, Վերջալույս Միրիջանյան, Լուսյա Հովհաննիսյան, Կարեն Ջանգիրով, Խորեն Աբրահամյան և Լեոնիդ Սարկիսով
ՕպերատորԱլբերտ Յավուրյան
Ս. Օրմանյան
ԵրաժշտությունՌոբերտ Ամիրխանյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն87 րոպե

Հրդեհ, 1983 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական գունավոր ֆիլմ։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբենի տունը հրդեհի ճարակ է դառնում։ Համագյուղացիներն ամեն կերպ ձգտում են օգնել ուսուցչի համար նոր տուն կառուցելու գործին, սակայն պետական պաշտոնյանները տարբեր մեքենայությունների միջոցով հետաձգում են շինանյութի տրամադրումը։ Գյուղացիները պահեստից ուժով վերցնում են Ռուբենին հասանելիք ապրանքը։ Արդյունքում նրանցից մի քանիսը հայտնվում են բանտում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչ` Ռաֆայել Բաբայան
  • Ձայնային օպերատոր` Իրեն Օրդուխանյան
  • Նկարիչ դիմահարդար` Պ. Ասչյան
  • Զգեստների նկարիչ` Գ.Իսայան
  • Մոնտաժը` Ի.Միքայելյան
  • Խմբագիրներ`Վ.Մելիքսեթյան, Գ.Հախվերդյան
  • տնօրեն` Լերմոն Մուրադյան

Նկարահանումները կատարվել են Վանաձոր (Կիրովական քաղաքում`պահեստի տեսարանները և բուֆետ ճաշարանը): Կրկեսային ներկայացման տեսարանը նկարահանվել է Գյառգյառ (այժմ՝ Գարգառ) գյուղի ակումբում: Գյուղական տեսարանները նկարահանվել են Վանաձորի մերձակա Բազում, Լեռնապատ և այլ գյուղերում: Մասսայական տեսարաններում խաղում են Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնի դերասանները` Միլիցիայի բաժանմունքի , Ռուբենի տան հրդեհի, Ռուբենի բարկացած ժամանակ տան հիմքերը քանդելու, հարսանիքի տեսարաններում: Մասնավորապես` Լենա Փաշինյան, Շամիրամ Տերտերյան, Ավետիս Օհանյան, Ալլա Հովհաննիսյան և ուրիշներ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը «Հայկական կինո» կայքում