Դմիտրի Կեսայանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Դմիտրի Կեսայանց
Dima kesayants-dir.jpg
Ծնվել է հունիսի 18, 1931({{padleft:1931|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:18|2|0}})
Ծննդավայր Երևան, Հայաստան
Մահացել է ապրիլի 14, 2001({{padleft:2001|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:14|2|0}}) (69 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Կրթություն Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր
սցենարիստ

Դմիտրի Գագիկի Կեսայանց (հունիսի 18, 1931, Երևան - հունվարի 1, 2001, Երևան), հայ կինոռեժիսոր, սցենարիստ, փաստագրական, կարճամետրաժ, լիամետրաժ և այլ ժանրերի ֆիլմերի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Կեսայանցը ծնվել է 1931 թվականին Երևանում՝ Կարսից արտագաղթած ազնվականների ընտանիքում։ Հորական կողմի նախնիները ստիպված էին իրենց իրական Բագրատունի ազգանունը փոխել Կեսայանցի, որպեսզի խուսափեն բոլշևիկների ճնշումներից։ Այնուամենայնիվ ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը (ՆԳԺԿ) իմացավ ընտանիքի ազնվական արմատների մասին և երբ Դմիտրին 12 տարեկան էր, ընտանիքն աքսորվեց Սիբիր։ 1949 թվականին Կեսայանցը վերադարձավ Հայաստան։ Աքսորի դժվար ժամանակաշրջանին է նվիրված Կեսայանցի վերջին սցենարը՝ «Աստծո պատիժը», որի հիման վրա այդպես էլ ֆիլմ չնկարահանվեց։

1950 թվականին Դմիտրի Կեսայանցն ավարտեց մանկավարժական ուսումնարանը, իսկ 1954 թվականին դարձավ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1957 թվականին ընդունվեց ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ՝ Գրիգորի Կոզինցևի արվեստանոց։ Ինստիտուտն ավարտելուց հետո վերադարձավ Երևան և մինչ կյանքի վերջն աշխատեց Հայֆիլմ կինոստուդիայում, ինչպես նաև դասավանդում էր Երևանի Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսայանցի առաջին իսկ ֆիլմերը բախվեցին խորհրդային սուր գրաքննությանը։ «Ավդոյի մեքենան» կարճամետրաժ ֆիլմը խիստ կրճատվեց և արդյունքում չցուցադրվեց։ Հաջորդ՝ «Մարդն Օլիմպոսից» ֆիլմը, ցուցադրվեց սահմանափակ թվով կինոթատրոններում։ Տարիներ շարունակ գրաքննությունը մերժում էր նրա սցենարները և ֆիլմերը։ Սակայն չնայած պրոֆեսիոնալ բոլոր դժվարություններին՝ Կեսայանցին հաջողվեց նկարահանել մի շարք ֆիլմեր, որոնք դասվեցին հայկական կինեմատոգրաֆի դասական գործերի շարքին։ Նրանց թվում էին՝ «Տերն ու ծառան» (1962), «Զինվորն ու փիղը» (1978), «Տանիքի ավտոմեքենան» (1980), «Հեծյալը, որին սպասում են» (1984), «Անիծվածները» (1991)։ Վերջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի պատմության մեջ դարձավ ամենադիտվածը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին Դմիտրի Կեսայանցի 80-ամյակը հանդիսավոր նշվեց Երևանի միջազգային «Ոսկե ծիրան» կինոփառատոնում նրա ֆիլմերի ցուցադրմամբ, ինչպես նաև «Կինոաշուն» փառատոնի շրջանակներում հոբելյանական երեկոյի կազմակերպմամբ։[1]
  • Մեկ տարի անց, «Կինոաշուն 2012» փառատոնի ժամանակ ներկայացվեցին գրքեր՝ նվիրված Դ․ Կեսայանցին։[2]
  • 2013 թվականին կինոռեժիսոր Ալեն Մենուան, ով ժամանակին սովորել էր Դ․ Կեսայանցի մոտ, նկարահանեց «Դմիտրի Կեսայանց․ Առաջին ծանոթությունը․․․» փաստագրական ֆիլմը։[3]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1962 Տերն ու ծառան
1964 Երևանի ատոմային կենտրոնը
1966 Ավդոյի մեքենան
1967 Բարի լույս
1968 Իմ հարազատ քաղաք
1969 Չախ-Չախ թագավորը
1969 Սիրո խոստովանություն
1970 Կրակոց սահմանի վրա
1972 Հավերժության երգը
1974 Մարդն «Օլիմպոսից»
1975 Ներշնչանք (Համերգ Ոսկան պապի համար)
1977 Զինվորն ու փիղը
1980 Մեր պապերի քայլերգը
1983 Հրդեհ
1984 Հեծյալը, որին սպասում են
1987 Պատրանք
1991 Անիծվածները
1993 Աղետ
1995 Հաղթանակի օրը

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Ֆիլմ
1993 Աղետ
1984 Հեծյալը, որին սպասում էին
1980 Տանիքի ավտոմեքենան
1977 Զինվորն ու փիղը
1975 Ներշնչանք
1969 Չախ-Չախ թագավորը
1966 Ավդոյի մեքենան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]