Կինոաշուն 2011

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժամանակամիջոցսեպտեմբեր 24 - հոկտեմբեր 28


Ազգային կինոյի «Կինոաշուն» երկրորդ փառատոն, անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2011 թվականի սեպտեմբեր 24 -ից հոկտեմբեր 28-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կինոյի երկրորդ փառատոնը, որը նվիրված էր Հայաստանի անկախության 20-րդ հոբելյանին, անցկացվել է Երևանում և հանրապետության մարզերում Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ «Կինոաշուն 2011» կինոփառատոնի ամսվա ծրագրի բացումը տեղի է ունեցել Գորիսում՝ ռեժիսոր Արտակ Իգիթյանի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությամբ[1]։

Փառատոնում ներկայացված են եղել հարյուրավոր հայրենական ֆիլմեր, որոնք նկարահանված են եղել անկախության 20 տարիների ընթացքում։ Ի տարբերություն նախորդ կինոփառատոնի, որի ժամանակ կինոնկարները ցուցադրվել էին միայն հանրապետության երեք մարզերում, այս փառատոնի ֆիլմերը դիտել են Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները[2]։

Կինոփառատոնի շրջանակներում նշվել է հանրահայտ կինեմատոգրաֆիստներ Դմիտրի Կեսայանցի և Հովիկ Հախվերդյանի հոբելյանական երեկոները, ինչպես նաև երեք գրքի շնորհանդես է կայացել։ Դրանցից մեկը «Անկրկների կինոճանապարհ» գիրքն է, որը հրատարակվել է կինոգետ Ռուբեն Մաթոսյանի կողմից։ Գիրքը պատմում է հայկական կինոյի ականավոր ներկայացուցիչների մասին։ Դրանում տեղ են գտել նաև 1920-ականներին հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադրումից մինչև մեր օրերը հանրահայտ կինեմատոգրաֆիստների կյանքի և գործունեության մասին պատմություններ։ Գրքի շնորհանդեսի ժամանակ կինոգետն առաջարկել է հանրակրթական դպրոցներում «Հայկական կինո» առարկան ներառելու գաղափարը։

Երկրորդ ազգային կինոփառատոնի փակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին Երևանի Մոսկվա կինոթատրոնում։ Փակման արարողության ժամանակ, իր ելույթում մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը հույս է հայտնել, որ հետագայում ևս ծրագիրը կհավաքի լեփ-լեցուն դահլիճներ[1]։

Մեկնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը փառատոնի փակման արարողության ժամանակ նշել է՝

Aquote1.png Ռուզան Բագրատունյանի նախաձեռնությամբ, անցյալ տարի առաջին անգամ մեկնարկած, «Կինոաշուն» փառատոնի հիմնական նպատակը մեր հանդիսատեսին կինոն վերադարձնելն է, ողջ Հայաստանում հայրենական կինոն տարածելը, հասարակության բոլոր շերտերին դիտումները հասանելի դարձնելը։ Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]