Կինոաշուն 2010

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինոաշուն 2010
Տեսակկինոփառատոնի տարի
ՎայրՀայաստան

Ազգային կինոյի «Կինոաշուն» առաջին փառատոն, անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կինոյի «Կինոաշուն» առաջին փառատոնն անցկացվել է Երևանում և Հայաստանի մարզերում 2010 թվականի հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը։ Փառատոնը բացվել է Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմով, որը ցուցադրվել է Մոսկվա կինոթատրոնում[1]։

Փառատոնի շրջանակներում Հայաստանի տարբեր կինոսրահներում, ինչպես նաև` Սիրահարների այգում և Կասկադ համալիրում ցուցադրվել են տարբեր տարիների և ժանրերի 100-ից ավելի հայկական ֆիլմեր։ Ֆիլմերը ցուցադրվել են չորս շրջաններում և 12 զորամասերում։ Փառատոնի ընթացքում նաև անցկացվել են հայկական կինոյի գործիչներին նվիրված հոբելյանական միջոցառումներ, կլոր սեղաններ և սեմինարներ[2]։ Ծրագրի շրջանակներում ներկայացվել են ինչպես ժամանակակից, այնպես էլ` խորհրդային տարիներին նկարահանված հայկական արտադրության ֆիլմեր։ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ուղերձ է հղել փառատոնին, որում ասվում էր, որ «Կինոաշունը» հիանալի հնարավորություն կդառնա հայ երիտասարդությանն ազգային կինոյին ծանոթացնելու համար[3]։ Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն ընդգծել է, որ «Կինոաշունի» նպատակն է ոչ միայն վերականգնել կապը հանդիսատեսի ու կինոյի միջև, այլ նաև ժամանակակից ֆիլմերը ներկայացնել հանդիսատեսին։ Նա նշել է, որ այդուհետև հոկտեմբերը հայտարարվելու է ազգային կինոյի ամիս և «Կինոաշունն» ամեն տարի անց է կացվելու ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ` հանրապետության մարզերում[4]։

Փառատոնի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացման արարողությանը Հայաստանի մշակույթի այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարել է.

Ուրախ եմ, որ այսօր մեզ մոտ բարի ավանդույթ է ձևավորվում։ Այսուհետև մենք գիտենք, որ աշնանը շփվելու ենք «կինո» անունով երևույթի հետ։ Կինոն ազգի պատմությունն է, նրա հիշողությունը, ինչպես նաև` ապագան[3]։

«Մոսկվա» կինոթատրոնում անցկացվող փակման արարողության ժամանակ կինոքննադատ Դավիդ Մուրադյանը բոլորին շնորհավորել է առաջին փառատոնի անցկացման առթիվ` նշելով.

Մենք այնպիսի կինո ունենք, որն ուղղակի չի կարող ապագա չունենալ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Киноосень вернет любовь народа к отечественному кино». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.
  2. 2,0 2,1 ИА PanARMENIAN // Давид Мурадян: У нас такое кино, которое не может не иметь завтрашнего дня
  3. 3,0 3,1 Фестиваль «Киноосень» станет традиционным в Армении(չաշխատող հղում)
  4. «Около 100 отечественных кинолент будет представлено на месяце национального кино в Армении». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 22-ին.