Արտավազդ Փելեշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Արտավազդ Փելեշյան
Artavazd Peleshyan1.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է փետրվարի 22, 1938 (77 տարեկան)
Լենինական, ՀԽՍՀ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ռուսաստան Ռուսաստան
Գործունեության տարիներ 1964 - 1994
Մասնագիտացում կինոռեժիսոր
սցենարիստ
դերասան
Պարգևներ 20pxZasluzonnyj Dejatel Iskusstv RF.jpg
IMDb ID 0670784


Արտավազդ (Արթուր) Փելեշյան (փետրվարի 22, 1938, Լենինական (այժմ՝ Գյումրի), ՀԽՍՀ), խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979), ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995)։

Կենսագրություն[խմբագրել]

Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականին Լենինականում։ Մինչև 1963 թվականն ապրել է Կիրովականում, այժմ՝ Վանաձոր։ 1963-1967 թվականներին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Lեոնիդ Քրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։ 1972 թվականին Կուլիջանովի հետ համատեղ նկարահանել է «Աստղային ժամ» ֆիլմը, իսկ Միխալկով-Կոնչալովսկու «Սիբիրիադա» ֆիլմում հեղինակել է վավերագրական հատվածը։ Փելեշյանի ամենա հայտնի ֆիլմն է «Տարվա եղանակները», որը փայլուն նկարել էր ոպերատոր Միքայել Վարդանովը.[1][2] Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել էր Աշնանային հովվերգություն ֆիլմը.

Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը», մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր ներկայացնում։ 1988 թվականին հրատարակեց «Իմ կինոն» գիրքը, ուր զետեղված էին տեսական աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրեց խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանները՝ երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։[3]

Ուսանելու տարիներին նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թվականին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից. նա նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» կինոնկարում։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել]

  • Օբերհաուզում կայացած Լիամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի գրան պրի «Մենք» ֆիլմի համար (1970)
  • ՀԽՍՀ պետական մրցանակ «Մեր դարը» ֆիլմի համար (1985)
  • ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության առաջին մրցանակ՝ «Իմ կինոն» գրքում ներառված տեսական և գրական աշխատանքների համար, ինչպես նաև կինեմատոգրաֆիական մտքի զարգացման յուրահատուկ ստեղծագործական փորձն արտացոլելու համար (1987)
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1979)
  • ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1995)
  • Մեսրոպ Մաշտոց շքանշան (1996)
  • «Դափնի» մրցանակ (2003)
  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնում Սերգեյ Փարաջանովի անվան մրցանակ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար (2006)

Ֆիլմագրություն[խմբագրել]

Ռեժիսոր[խմբագրել]

Տարեթիվ Ֆիլմ
1994 Վերջը
1993 Կյանք
1984 Աստված Ռուսաստանում
1983 Մեր դարը
1975 Տարվա եղանակները
1972 Աստղային ժամ
1970 Բնակիչները
1969 Մենք
1968 Երազանք
1967 Սկիզբը
1966 Մարդկանց երկիրը
1964 Լեռնային պարեկ

Սցենարիստ[խմբագրել]

Տարեթիվ Ֆիլմ
1971 Աշնանային հովվերգություն (ռեժիսոր Միքայել Վարդանով)
1975 Տարվա եղանակները

Դերերը կինոյում[խմբագրել]

Տարեթիվ Ֆիլմ Դեր
1969 Մենք ենք մեր սարերը Ռևազ

Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանից[խմբագրել]

Aquote1.png Իմ ֆիլմերի թերությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան, իմ ֆիլմերի առավելությունը նրանում է, որ նրանց մեջ բառեր չկան։ Aquote2.png


Մեջբերումներ Արտավազդ Փելեշյանի մասին[խմբագրել]

Aquote1.png Փելեշյանին կարելի է անվանել բանաստեղծ, ասացող, կարելի է անվանել առասպելներ հյուսող։ Իհարկե կարելի՛ է նախևառաջ անվանել վավերագրող, բայց մենք անմիջապես կսխալվենք, եթե միայն այդպես դիտենք նրա արվեստը, որովհետև երբ «Մենք» ֆիլմն ես հիշում, հասկանում ես, որ ինքը բանաստեղծ է։ Չարենցականության մի զարմանալի ոգի կա այդ ֆիլմում, չարենցական չափ ու կշիռ, չարենցական հայացք՝ սեփական երկրին ու ժողովրդին։ Երբ «Տարվա եղանակներ» ֆիլմն ես դիտում, հասկանում ես, որ նա Թումանյանի հոգեզավակն է, վիպասան-փիլիսոփա է՝ համաշխարհային հայացքով…ընդ որում ինքը աշխարհի մարդ լինելու իրավունքը ունի, մարդկության և այս մոլորակի ճակատագրի մասին խորհելու իրավունքը ունի, որովհետև նկարել է «Մենքը» և «Տարվա եղանակները»: Փելեշյանը իր կենաց արմատի մասին է նկարել։ Aquote2.png


Aquote1.png Ըստ էության, Փելեշյանի իրական մեծությունը, արժեքը մենք չենք ընկալում և գիտակցում, որովհետև նա այսօր անվերապահորեն կենդանի դասականի կարգավիճակ ունի, աշխարհի խոշորագույն կինեմատոգրաֆիստներից մեկն է և շատ մեծ սահմանափակում կլիներ, եթե նրան փորձեինք տեղավորել ընդամենը հայկական կինոյի կամ, նույնիսկ, խորհրդային կինոյի շրջանակում։ Դրանք այսօր շատ անձուկ կլինեին և մոտավորապես նույնը, ինչ վագրին կամ առյուծին փակեինք վանդակում. ահա այդ աստիճան նեղ կլիներ։ Աշխարհի տարբեր փառատոներում նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենում, որտեղ Փելեշյանը ներկայանում է իր ողջ փայլով և համաշխարհային կինոյում ունեցած մեծ ներդրումով, և այս ամենը կարծես անցնում է մեր կողքով։ Aquote2.png


Aquote1.png Իմ կուռքը կինոյում Արտավազդ Փելեշյանն է։ Ես տեսել եմ նրա գրեթե բոլոր ֆիլմերը։ Դժվար է ասել, որն է ամենալավը…Եթե ես կայծեր եմ արձակում կինոյում, ապա նա` գնդակերպ շանթեր։
— Գոդֆրի Ռեջիո
Aquote2.png


Ծանոթագրություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Վարդանով, Մ. "Արտավազդ Փելեշյան" Գարուն ամսագիր, 1971
  • Our century/ Gerald Matt, ed. Bielefeld։ Kerber; New York։ Distributed Art Publishers, 2004 (на нем.яз. — 2004)
  • Ямпольский М. "Схема и стихия. О фильмах Артура Пелешяна"// Ямпольский М. Язык — тело — случай։ Кинематограф и поиски смысла. М.։ НЛО, 2004, с.100-109.
  • Аронсон О. Артавазд Пелешян. Мгновение человечества

Արտաքին հղումներ[խմբագրել]