Միքայել Վարդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Միքայել Վարդանով
Vartanov parajanov.jpg
Միքայել Վարդանով, Սերգեյ Փարաջանով (ձախից-աջ)
Ծնվել է Փետրվարի 21, 1937
Ծննդավայր Ռուսաստան, Ռուսաստան
Մահացել է Դեկտեմբեր 31, 2009
Մահվան վայր Հոլիվուդ, ԱՄՆ
Կրթություն Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգություն հայ
Մասնագիտացում կինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ և սցենարիստ
IMDb ID nm1033410
ԿինոՊոիսկ ID  122050
parajanov.com/vartanov.html

Միքայել Վարդանով (Միխայիլ Վարդանով) (անգլ.՝ Mikhail Vartanov, ռուս.՝ Михаил Вартанов, փետրվարի 21, 1937, Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2009, Հոլիվուդ), վավերագրական կինոյի վարպետ՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ։ Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոնների դափնեկիր։ Ավարտել է Մոսկվայի ՎԳԻԿ կինեմատոգրաֆիայի ինստիտուտը 1965-ին։

Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991 թ)։ Այդ պաճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով «Հայկական հողի գույնը» (1969) ֆիլմում, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) ֆիլմում և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմում։

Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն)։

Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Ջնջված դեմքեր» (1987), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) էր։

2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (անգլ.՝ Parajanov-Vartanov Institute)՝Սերգեյ Փարաջանովի եւ Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով։ [1][2]

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանումը Oրիգինալ անվանումը Անգլերեն անվանումը Ինֆորմացիա
1968 Հայկական հողի գույնը Цвет Армянской Земли The Color of Armenian Land Վարդանովի արգելված[3] դեբյուտային ֆիլմը։ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումը կինոյում։
1971 Աշնանային հովվերգություն Осенняя пастораль Autumn Pastoral Արգելված. ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան
1972 Եվ այսպես ամեն օր И так каждый день And So Every Day ռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
1974 Քաջարան Каджаран Kajaran Անավարտ՝ Վարդանովին Հայֆիլմ-ից հեռացրեցին (7 ամիս Փարաջանովի բանտարկումից հետո)
1975 (կինո օպերատոր) «Տարվա եղանակները» Bремена Года Seasons of the Year ընկերոջ՝ ռեժիսոր Փելեշյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Տարվա եղանակները»
1979 (կինո օպերատոր) Թթենի Шелковица The Mulberry Tree ընկերոջ՝ ռեժիսոր Մելկոնյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Թթենի» ֆիլմը
1984 Արմատներ Корни Roots Առաջին ռեժիսյորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսյորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի։
1987 Ջնջված դեմքեր ֆիլմ Ջնջված դեմքեր Erased Faces Վավերագրական տրիլոգիա, մաս I
1989 Մինաս. Ռեքվիեմ Մինաս. Ռեքվիեմ Minas: A Requiem Վավերագրական տրիլոգիա, մաս II
1992 Փարաջանով։ Վերջին Գարուն Параджанов. Последяя весна (Исповедь) Parajanov։ The Last Spring Վավերագրական տրիլոգիա, մաս III

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hollywood Reporter. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Միքայել Վարդանովի մասին (20 окт 2015)
  • Г. Абрамов "Искусство древнее, вечно живое", газета Правда, Москва (20 апр 1966)
  • Մ. Վարդանով «Սերգեյ Փարաջանովի հետ», Սովետական Արվեստ (1985)
  • M. Vartanov "Sergej Paradzanov." "Il Cinema Delle Repubbliche Transcaucasiche Sovietiche." Venice, Italy: Marsilio Editori, 1986. (Իտալերեն) ISBN 8831748947
  • M. Vartanov "Les Cimes du Monde." Cahiers du Cinéma" no. 381, 1986 (Ֆրանսերեն) ISSN 07578075
  • М. Вартанов "Снова с Параджановым", Литературная Армения (1988)
  • А. Крюкова "В Москве вручали русского Оскара", Независимая газета, Москва (21 дек 1992)
  • С. Арутюнян "Ника-93 Микаэлу Вартанову", Республика Армения (21 дек 1992)
  • В. Бадасян "Приближение к духовности", Республика Армения (25 июня 1993)
  • Thomas, Kevin. "Intoxicating spirit." "Los Angeles Times" (1 January 2004).
  • Г. Столина "Больше, чем легенда", Панорама, Голливуд (14 янв 2004)
  • Р. Егиазарян "Мишель Вартанов из бывшего СССР", Новое время, Ереван (4 июня 2005)
  • А. Христафорян "Кино: Последняя весна", журнал Афиша, Ереван, н. 12 (2005)
  • Dixon, Wheeler & Foster, Gwendolyn. "A Short History of Film." New Brunswick, NJ: Rutgers University Press, 2008. ISBN 9780813542690
  • Rollberg, Peter. "Historical Dictionary of Russian and Soviet Cinema." Scarecrow Press, 2008. ISBN 9780810860728
  • Schneider, Steven Jay. "501 Movie Directors." London: Hachette/Cassell, 2007. ISBN 9781844035731
  • Kilday, Gregg. "Beverly Hills Film Festival", Hollywood Reporter, 5 April 2011
  • Kaplan, Illyse. "Beverly Hills Film Festival", Variety, 7 April 2011
  • Noh, Jean. "Busan Film Festival", Sceeen International Daily, 10 September 2012
  • "Director Martin Scorsese accepts 2014 Parajanov-Vartanov Institute Award", California Courier, Los Angeles, 13 October 2014

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]