Օպերատորական արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օպերատորական արվեստի գործիքները

Օպերատորական արվեստ, գեղարվեստական ստեղծագործության կինեմատոգրաֆիական տեսակ, որի խնդիրն է կինոնկարահանման արտահայտամիջոցներով և տեխնիկական, հնարքներով ստեղծել ֆիլմի գեղարվեստապատկերային ձևերը, տեսանելի կերպարներով բացահայտել բովանդակությունը, ստեդծագործության գաղափարը, կինոդրամատուրգի և ռեժիսորի մտահղացումը։

Բեմադրող կինոռեժիսորի և նկարչի հետ օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվերնագիր. Լուսանկարիչ Դանիել Անտունեսը

Բեմադրող կինոռեժիսորի և նկարչի հետ օպերատորը մշակում է ապագա կինոնկարի պատկեբային ոճն ու համակարգը, անմիջականորեն իրականացնում կադրերի նկարահանումը։ Ստեղծվելով և զարգանալով կինոարվեստի հետ՝ օպերատորական արվեստը յուրացրել է պատկերային արվեստների փորձը, մշակել սեփական ատահայտչա լեզուն, իր հերթին ազդելով դրանց վրա։

Օպերատորական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավգուստո Դե Լուկա - (1980)

Օպերատեռական արվեստի կազմավորումն ընթացել է իրականության պարզ վավերացման զուտ տեխնիկական լուսանկարչական խնդիրների հաղթահարումից դեպի նրա գեղարվեստական իմաստային մարմնավորման հնարավորությունների գիտակցումն ու իրացումը, արձագանքելով կինոյի հասարակական դերի աստիճանական մեծացմանը, նրա ստեղծագործական որոնումներին, տեխնիկայի, մասնավորապես՝ նկարահանման տեխնիկայի առաջընթացին։

Գեղագիտական սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հաղթող», լուսանկարիչ Անդրիուս Պետրուչենիա

Օպերատորական արվեստի գեղագիտական սկզբունքների հաստատման, ստեղծագործական ուղիների ու եղանակների բացահայտման մեջ խոշոր դեր են խաղացել մինչհեղափոխական ռուսական կինոյի լավագույն օպերատորները (Ա․ Լևիցկի, Ե․ Սլավինսկի, Ն․ Կոզլովսկի և ուրիշներ), ինչպես և հատկապես ավագ և հաջորդ սերունդների խորհրդային օպերատորները (Ա․ Լեմբերգ, Պ․ Նովիցկի, է․ Տիսսե, Պ․ Երմոլով, Ա․ Գոլովնյա, Դ․ Դեմուցկի, Ա․ Մոսկվին, Վ․ Ռապոպորտ, Յու․ Եկելչիկ, Ա․ Գալպերին, Դ․ Ֆելդման, Լ․ Կոսմատով, Բ․ Վոլչեկ, Ե․ Անդրիկանիս, ի․ Չեն, Ս․ Ուրուսեսկի, Մ․ Պիլիխինա, Վ․ Մոնախով, Գ․ Եղիազարով, Ֆ․ Դոբրոնրավով, Վ․ Ցուսով, Լ․ Պաատաշվիլի, Հ․ Մարանջյան, ի․ Գրիցիուս, Լ․ Կալաշնիկով, Ս․ Շահբազյան, Ա․ Պետրիցկի Ա ուրիշներ)։

Հայկական օպերատորական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական օպերատորական արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են Դ․ Ֆելդմանը, Գ․ ԲեկՆազարյանը (համատեղ4 «Պեպո», 1935, «Դավիթ Բեկ», 1944 են), Ս․ Գեորգյանը («Պատվի համար», 1956 են), Ի․ Դիլդարյանը («Ամպրոպի արահետով», 1956, «Անձամբ ճանաչում եմ», 1958, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967, «Նվագախմբի տղաները», 1960 են), Ժ․ Վարդանյանը («Ոսկե ցլիկ», 1955 են), Ա․ Ջալալյանը («Առաջին սիրո երգը», 1958, «Հյուսիսային ծիածան», 1961, «Արտակարգ հանձնարարություն», 1965, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1967 են) և ուրիշներ։

Նոր սերնդի կինոօպերատորների՝ արվեստի Յավուրյանի («Բարն, ես եմ», 1965, ՀԽՍՀ պետական մրցանակ 1967, «Երեանյան օրերի խրոնիկան», 1972, «Երկունք», 1977 են), Ս․ Իսրայելյանի («Եռանկյունի», 1967, ՀԽՍՀ պետ․ մրց․ 1975, «խաթաբալա», 1970, «Նահապետ», 1977 են), Կ․ Մեսյանի («Մենք ենք մեր սարերը», 1969, «Հայրիկ», 1972 են), Ս․ Շահբազյանի («Նռան գույնը», 1969), Ո․ Վաթինյանի, Լ․ Աթոյանցի, Մ․ Վարժապետյանի, Յու․ Րաբախանյանի, Է․ Մաթևոսյանի և ուրիշների ստեղծագործության հետ է կապված օպերատորական արվեստի արդի միտումների երևան գալը հայկական կինոյում։

Հայկական օպերատորական արվեստին բնորոշ է պատկերային բարձր կուլտուրան, հուզական, նուրբ դիմանկարների ստեղծումը, ինտերիերների վարպետ նկարահանումը, օպերատորական միջոցներով խորհրդանշական ընդհանրացումներ կատարելու ձգտումը, ազգ․ կերպարվեստի ավանդույթների արգասավոր յուրացումը։

Հայտնի լուսանկարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 552 CC-BY-SA-icon-80x15.png