Մինաս Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Մինաս Ավետիսյան
Մինաս Ավետիսյան.jpg
Ծնվել է հուլիսի 20, 1928({{padleft:1928|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:20|2|0}})
Ծննդավայր Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է փետրվարի 24, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:24|2|0}}) (46 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգություն հայ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ
Ոճ աբստրակտ էքսպրեսիոնիզմ
Պարգևներ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Մինաս Ավետիսյան Վիքիքաղվածքում
Մինաս Ավետիսյան Վիքիդարանում
Minas Avetisyan Վիքիպահեստում
1rightarrow.png  Տե՛ս նաև Մինաս Ավետիսյան ստեղծագործությունների անվանացանկ 

Մինաս Կարապետի Ավետիսյան (հուլիսի 20, 1928, Ջաջուռ, - փետրվարի 23, 1975, Երևան), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում[1]։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին[1]։

Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։

1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր։ Մինասի մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։ [2]

Մանկություն և պատանեկություն։ Առաջին ծանոթությունը արվեստի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1928 Ջաջուռում ծնվում է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում Մինասի համար։

Ուսում։ Լենինգրադ։ վերադարձ (մինչև 1960)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։

Մինաս Ավետիսյանի կիսանդրին Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում՝ Մինաս Ավետիսյանի անվան զբոսայգում

1960-1970[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան[3] Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։

[4]

  • 1968 Արժանանում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման։
  • 1970 Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։
  • 1972 Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (Մոտ 300 աշխատանք, որից 120–ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։

Արվեստանոցի հրդեհը։ Մինասը և ԿԳԲ-ն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թ. Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ 1969 թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ավետիսյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում

1975 Վախճանվում է ավտովթարից։ Հայ նկարիչը 1975 թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված։

Ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960 թ անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխահրը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը… Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն)։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։ «Ջաջուռ» բնանկարը (1960 թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։

Դիմանկար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասը հայտնի է նաև իր բազմաթիվ դիմանկարներով (ինքնանկարները, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի, Կոստան Զարյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց դիմանկարները)

Նատյուրմորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-74 թթ.։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի ‌[փա՞ստ]։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանարները։

  • Երկրաշարժից անմիջապես հետո կործանումցի փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի ճաշարանում արված «Աղբյուրի մոտ» որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։
  • Ազատան գյուղի մշակույթի տան «Լեռներում» որմնանկարը ներկայումս լավ ձևով պահպանված է։
  • «Հայաստան» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկում։ Շենքից պահպանվել է միայն այն պատը, որտեղ գտնվում է որմնանկարը։
  • «Էլեկտրասարք» գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները («Թորոս Ռոսլինի ծնունդը», «Երկանք», «Գորգ են գործում», «Խաչքարի մոտ»)։ Գործարանի շենքը տուժել է երկրաշարժից։
  • Գյումրու նախկին Գալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում գտնում են Մինասի ևս 3 որմնանկերներ, այդ թվում «Հայաստանի լեռներում» որմնանկարը
  • Գյումրու նախկին «Ստրոմմաշինա» (ներկայիս «Քարհատմեքենա») գործարանի ճաշարանի շենքում են գտնվում երկու որմնանկարներ [5]

Բացառությամբ «Աղբյուրի մոտ» և «Լեռներում» որմնանկարների, մնացած որմնանկարները գտնվում են աղետալի վիճակում և ոչնչացման եզրին են։ [6] 2009-ին «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը իտալացի մասնագետների կողմից հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանլ։ [7][8][9] 2010 թ. հունիսից կրկին իտալացի մասնագետների օգնությամբ սկսվում են «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների տեղափոխումը և Ռեստավրացիան Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից։ Նոյեմբերին այդ որմնանկարները տեղափոխվում են ՀՀ կառավարության շենք։ [10]

Գրաֆիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծանկարչությանը անդրադարձել կյանքի վերջին տարիներին։ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում»։

Բեմանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962 Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձևավորել է երեք բալետ-նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. բոլերո», «Նեգրական թաղամաս»։
  • 1971 ձևավորել է Ա. Սպենդարյանի «Ալմաստ»-ը
  • 1974 Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։
  • 1963 Առաջին աշխատանքը բեմանկարչութան ասպարեզում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի համար ձևավորում է «Երեք բալետ-նովելը»։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Հրանտ Մաթևոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։

Հավելված[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Մինասի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ քիչ ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակել խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։ Aquote2.png
Aquote1.png Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը։ Aquote2.png
Aquote1.png Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող։ Aquote2.png


Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան թողարկում է «Մինաս Ավետիսյան» վավերագրական կինոնկարը (ռեժիսոր՝ Մարատ Վարժապետյան)։

Հետմահու ցուցահանդեսներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Արժանանում է ՀԽՍՀ Պետական մրցանակի
  • 1976 Գդանսկի (Լեհաստան) Օպերա Բալտիսկի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը
  • 1973 Ընտրվում է Հայաստանի նկարիչների միության նախագահության անդամ
  • 1977 Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը
  • 1980 Ետմահու շնորհվում է Մարտիրոս Սարյանի անվան մրցանակ։
  • 1982 Ջաջուռում հուլիսի 21-ին բացվում է Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը
  • 1986 Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի հուշատախտակը
  • 1987 Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Մինաս Ավետիսյանի գրաֆիկական աշխատանքների պատկերագիրքը
  • 1988 Երկրաշարժից քանդվում է Ջաջուռի տուն-թանգարանը
  • 1989 «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանվում է Մինաս Ավետիսյանին նվիրված «Մինաս. Ռեքվիեմ» ֆիլմը (ռեժիսոր՝ Միքայել Վարդանով[11]
  • 1990 Ջաջուռի տուն-թանգարանում գտնվող աշխատանքները տեղափոխվում են Հայաստանի Ազգային պատկերասրահ

Ալբոմներ և գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 Լենինգրադի «Ավրորա» հրատարակչությունը լույս է ընծայում «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։ Բեռլինի «Արվեստ և հասարակություն» հրատարակչությունը «Արվեստի աշխարհ» մատենաշարով լույս է ընծայում «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։
  • 1996 Մոնրեալում լույս է տեսնում Շահեն Խաչատրյանի կազմած «Մինաս Ավետիսյան» պատկերագիրքը։
  • 2003 Մինաս. Ալբոմ՝ նվիրված 75 ամյակին։
  • 2008 Ջաջուռեցի Մինասը, հեղ.՝ Հենրիկ Իգիթյան

Արվեստանոց-թանգարանը Երևանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուն-թանգարանը Ջաջուռում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենի Ջաջուռում 2005-ից վերաբացվել է Մինասի Տուն-թանգարանը, որը փլվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ։ 2008-ին թանգարանում բացվեց նկարչի բնօրինակների ցուցադրությունը՝ շուրջ 30 կտավ, որը ամենամեծաքանակն է Հայաստանում։

Մինասի նկարները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Ռուսասատանի այլ պատկերասրահներում, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում, և նկարչի ընտանիքի հավաքածուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Հուշեր Մինասի մասին», Յակոբ Զարգարյան
  2. Մինաս Ավետիսյան, Կենսամատենագիտություն
  3. Ռևիզոր, արվեստի պատմության հանդես
  4. Parajanov.com | Minas Avetisian in the Color of Armenian Land
  5. http://www.akumb.am/showthread.php/45656-%D5%84%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD-%D4%B1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6
  6. http://fromgyumri.livejournal.com/9747.html
  7. http://hetq.am/am/culture/toros-roslin/
  8. http://www.hayafisha.am/exhibition/exhibition/665.html
  9. http://ankakh.com/2009/08/13237/ Վերականգնված է Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը
  10. http://www.shanttv.com/am/local/news/2010_11_24/2040/5135/ 24-11-2010 Մինասի որմնանկարների հանգրվանը կառավարության դահլիճում
  11. Parajanov.com | Minas: A Requiem

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարուժան Վարդանյան Մինասի Վերադարձը «Փյունիկ» հրատ., Երևան, 1992 ISBN 5-8077-0344-8
  • Յակով Զարգարյան Իմ Մինասը «Գասպրինտ» հրատ., Երևան, 2004 ISBN

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]