Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան | |
---|---|
Թանգարանի շենքը 2013 թվականին | |
Տեսակ | թանգարան և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Ջաջուռ |
Հիմնադրվել է | 1982 |
Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, մշակութային կենտրոն, թանգարան Հայաստանի Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Նվիրված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանին։ Թանգարանում ներկայացված են նրա հեղինակած կտավները, անձնական իրերը, ինչպես նաև նրա որդու հեղինակած կտավները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 21-ին։ 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքն ավերվել է։ Երկաշարժից հետո՝ մինչև նոր թանգարանի կառուցումը, թանգարանի ցուցանմուշները պահվել են Մինաս Ավետիսյանի բարեկաների մոտ[1]։
2003 թվականին Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի հիմնադրամի» շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ թանգարանի համար կառուցվել է նոր շենք, որը բացվել է 2005 թվականին[1]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայում թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թվականին թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը[2]։