Գայանե Մամաջանյան
Գայանե Մամաջանյան | |
---|---|
Ի ծնե | Գայանե Աշոտի Մամաջանյան |
Ծնվել է | հունիսի 5, 1943 (80 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Հայր | Աշոտ Մամաջանյան |
Ամուսին | Մինաս Ավետիսյան |
Զավակներ | Նարեկ Ավետիսյան |
Գայանե Աշոտի Մամաջանյան (հունիսի 5, 1943, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մամաջանյանի դուստրն է, նշանավոր գեղանկարիչ, 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչ Մինաս Ավետիսյանի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953-1958 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։
Միութենական, հանրապետական ցուցահանդեսների մասնակից է։ Զբաղվում է կերամիկայով, գոբելենով, գեղանկարչությամբ։ 2012 թվականին հեղինակել է կատալոգ՝ նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Մամաջանյան
- Ամուսին՝ գեղանկարիչ Մինաս Ավետիսյան
- Որդին՝ Արման Ավետիսյան
- Որդին՝ նկարիչ, արվեստի տեսաբան Նարեկ Ավետիսյան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գայանե Մամաջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 12-ին.
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կատալոգ նվիրված Հայաստանի նկարիչների միության 80-ամյակին, 2012։