Աշոտ Մամաջանյան
![]() | |
Ծնվել է | մայիսի 26 (հունիսի 8), 1908[1] |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 15, 1994 (85 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | «Գեղարդ» գեղարվեստաարդյունաբերական տեխնիկում (1930)[1] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ուսուցիչ | Հակոբ Կոջոյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Զավակներ | Գայանե Մամաջանյան |
Աշոտ Մամաջանյան Վիքիդարանում |
Աշոտ Պետրոսի Մամաջանյան (մայիսի 26 (հունիսի 8), 1908[1], Բաթում, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 15, 1994, Երևան, Հայաստան[2]), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965)։
Նկարչուհի Գայանե Մամաջանյանի հայրն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։ 1930 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, աշակերտել Հակոբ Կոջոյանին։
Աշխատել է հաստոցային գրաֆիկայի, գրքի ձևավորման և պլակատի բնագավառներում, ստեղծել է մատենանիշեր։ 1937-1938 թվականներին ձևավորել է Հովհաննես Թումանյանի և Ղազարոս Աղայանի, 1939 թվականին՝ «Սասունցի Դավիթ» էպոսի 1000-ամյակին նվիրված (ռուսերեն) հոբելյանական միհատորյակները։ Գործերից են՝ «Հին Երևանը» (1932-1940 թվականներ, գունավոր լինոփորագրություն), «Երևան-Էրեբունի» (1968 թվական, մենատիպ), «Ձիախաղեր» և «Իմ Հայաստանը» (1970-1980 թվականներ, գունավոր օֆորտ, աքվատինտա) նկարաշարերը, «Վարդան Մամիկոնյան» (1943 թվական, վիմագրություն)։
Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1942, 1961, 1980, 1988)[3]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ա. Պ. Մամաջանյան, «Փորագրանկարչություն, տեսակներն ու աշխատաձևերը», Երևան, Լույս, 1987 թ., 119 էջ, 110 նկար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Մամաջանյան Աշոտ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դևրիկյան, Գ., Աշոտ Մամաջանյան։ (Ալբոմ), Երևան։ Հայաստան, 1976
- Կատալոգ Ա. Մամաջանյանի ցուցահանդեսի։ Երևան, 1942 թ.։
- Г. Акопян, Ашот Мамаджанян (Буклет), Ереван, 1971 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 191)։ ![]() |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Մամաջանյան» հոդվածին։ |