Ալեքսանդր Գրիգորյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալեքսանդր Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1927(1927-10-08)[1]
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 2008(2008-10-31) (81 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
ԺՏՆՑ բրոնզե մեդալ և Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինԱրփենիկ Ղափանցյան
Կայքalexandergrigoryan.am
Ալեքսանդր Գրիգորյան Վիքիդարանում

Ալեքսանդր Հովակիմի Գրիգորյան (հոկտեմբերի 8, 1927(1927-10-08)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 31, 2008(2008-10-31), Երևան, Հայաստան[2], Երևան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1970

Նկարչուհի Արփենիկ Ղափանցյանի ամուսինն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Գրիգորյանի աշխատանքները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Արևելյան ժողովուրդների պատկերասրահում (Մոսկվա), Հայաստանի ազգային պատկերասրահում, Հովհաննես Թումանյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի թանգարաններում, Լիտվայի, Դոնեցկի (Ուկրաինա), Ղազախստանի, պատկերասրահներում, Մոսկվայի, Պետերբուրգի, Լոս-Անջելեսի, Բեյրութի, Փարիզի, Մադրիդի, Տորոնտոյի, Լոնդոնի, Նյու-Յորքի, Սան Պաուլոյի և այլ մասնավոր հավաքածուներում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 թվականին Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը» գրքի նկարազարդումների համար ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի բրոնզե մեդալ
  • Կոմսոմոլի Կենտկոմի կողմից կազմակերպված «Հայաստանի երիտասարդները» ցուցահանդեսի պատվոգիր
  • Ավետիք Իսահակյանի «Լեգենդներ և հեքիաթներ» գրքի նկարազարդման համար Մոսկվայում արժանացել է բրոնզե մեդալի
  • 1967 թվականին Հայաստանի ՀԿԽՄՄ պատվոգիր
  • 1970 թվականին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ
  • 1977 թվականին Գրաֆիկայի հանրապետական ցուցահանդեսում ստացել է երրորդ մրցանակ (Արփենիկ Ղափանցյան, Մինաս Ավետիսյան, Հենրիկ Իգիթյան) դիմանկարների համար
  • Վիսբադենի պատվավոր մեդալ քաղաքապետի կողմից (Գերմանիա)

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1968 թվականին Հայաստանի նկարիչների տուն, Երևան, Էջմիածին Դիլիջան
  • 1977 թվականին Արվեստի աշխատողների կենտրոնական տուն, Մոսկվա
  • Բաքու (նկարիչ Հ. Մամյանի հետ համատեղ)
  • 1980 թվականին «Ալփայն» պատկերասրահ և Անգլիա, ԽՍՀՄ բարեկամության տուն, Լոնդոն
  • 1984 թվականին Քասել՝ նկարիչ Հակոբ Հակոբյանի հետ համատեղ
  • 1985 թվականին Հայաստանի նկարիչների տուն
  • 1987 թվականին Զագրեբ («Հայ կուլտուրայի օրեր» Հարավսլավիայում)
  • Զապարոժիե Դոնեցկ
  • 1988 թվականին Վորոշիլովգրադ, Ստախանով
  • 1990 թվականին «Նասլեդիե» գալերեյա, Լենինգրադ
  • 1995 թվականին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, նկարազարդումներ և Իսահակյանի դիմանկարը, Երևան
  • 1996 թվականին Հայ նկարիչների ցուցահանդես Փարիզում (Հայաստանի դեսպանատուն Ֆրանսիայում)
  • 1996 թվականին Անհատական ցուցահանդես Երևանում նվիրված Ֆրանսիային, Իրանին, Թուրքմենիային և Հունաստանին
  • 2000 թվականին Անհատական ցուցահանդես-վաճառք Տորոնտոյում, Կանադա
  • 2001-2005 թվականներին Անհատական ցուցահանդես ԱՕՔՍ-ի ցուցասրահում

Խմբակային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջբերումներ Ալեքսանդր Գրիգորյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այն, որ Ալեքսանդր Գրիգորյանը ծնվել է նկարիչ, հաստատված է երկար տարիների նրա եռանդուն ու բեղմնավոր գործունեությամբ։ Նա ունի հյութեղ և պայծառ ներկապնակ, կենսուրախ ու պայծառ ուժ, որը ոչ միայն իրենն է, այլ կազմում է նաև արդի հայ կերպարվեստի անբաժան մասը»։
Գրիգոր Խանջյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]