Jump to content

Գրիգոր Ազիզյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Ազիզյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Ազիզյան
Ծնվել էհունվարի 1, 1923(1923-01-01)
ԾննդավայրԱրմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունվարի 1, 2003(2003-01-01) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1953)
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Գրիգոր Մինասի Ազիզյան (հունվարի 1, 1923(1923-01-01), Արմավիր, Կուբանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 1, 2003(2003-01-01), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակցություն Երկրորդ աշխարհամարտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հունվարին Ազիզյանը եղել է մերձմոսկովյան ռազմաճակատում 1030-րդ գնդի գումարտակներից մեկի կապավոր։ Հետո նրանց գունդը տեղափոխվել է Ստալինգրադ։ Մարտերում, սեպտեմբերի 22-ին Ազիզյանը երկու ձեռքից վիրավորվել է և տեղափոխվել Ալթայի երկրամասի Կեմերովո քաղաքի հոսպիտալ։ Ապաքինվելուց հետո, 1943-1944 թվականներին Ազիզյանը ծառայել է 490-րդ առանձին հրաձգային գնդի վաշտերից մեկում, այնուհետև տեղափոխվել է լենինգրադյան ռազմաճակատ, որպես 450-րդ առանձին կապի վաշտի հեռախոսավար և սակրավոր։ Պատերազմն ավարտել է Էստոնիայում։ Հաղթանակից երկու տարի անց՝ 1947 թվականին զորացրվել է բանակից։ Պարգևատրվել է մի շարք շքանշաններով ու մեդալներով[1]։

Ստեղծագործական ուղի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ազիզյանի արվեստը շեշտված քնարականությամբ առավել ցայտուն է դրսևորվել մոնումենտալ բնույթի բնանկարներում, թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերներում։ Ստեղծել է հաստոցային բնույթի կտավներ, նատյուրմորտներ, դիմանկարներ[2]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1963 - «Կարբիդագործներ»
  • 1964 - «Գարունը Սանահինում»[3]
  • 1967 - «Նորակառույցը»
  • 1972 - «Աղբյուր Մալիշկայում»[4]
  • 1972 - «Նատյուրմորտ»
  • 1981 - «Լենայի դիմանկարը»
  • 1981 - «Կնոջս դիմանկարը»
  • 1967 - «Ամպամած օր»
  • 1971 - «Ձմեռն Աղվերանում»
  • 1975 - «Հայրենի լեռներում»
  • 1979 - «Գեղարդ»
  • 1979 - «Սեգ սարեր»
  • 1979 - «Ռուսական զորքերի մուտքը Հայաստան»
  • 1980 - «Աշնանային սարեր»
  • 1982 - «Ամառ»[5]
  • 2002 - «Խոր վիրապ»

Անհատական ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Ազիզյան Գրիգոր Մինասի, «Գարունը Սանահինում»
  4. Ազիզյան Գրիգոր Մինասի, «Աղբյուր Մալիշկայում»
  5. Ազիզյան Գրիգոր Մինասի, «Ամառ»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]