Սակրավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայ սակրավորը ականազերծում է տարածքը
Լեյբ-գվարդիայի սակրավորային գումարտակի սակրավորները:
1853 թվական: Ա. Ի. Հեբենսի նկարը:
Կենտրոնում ճեղանի վրա նստած է գումարտակի հրամանատար, գեներալ-մայոր Ն. Ֆ. Խոմուտովը, աջ կողմի ծայրից՝ գնդապետ Նիկոլայ Զացեպինը (հայտնի նկարիչը զոհվել է 1855 թվականի մայիսի 10-ին Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ: (Սուվորովի թանգարանը Սանկտ-Պետերբուրգում)
Բանվորագյուղացիական կարմիր բանակի (ԲԳԿԲ) սակրավորները Հայրենական մեծ պատերազմի ժամանակ

Սակրավոր (ֆր.՝ sapeur բառից, որը թարգմանաբար նշանակում է փոս փորել, ականահատել), անձ, որը գտնվում է ծառայության մեջ ինժեներական զորքերում: Սակրավորների հիմնական նպատակը պաշտպանողական կամ հարձակողական բնույթի ռազմական գործողությունների ինժեներական ապահովումն է։ Ռուսական կայսերական բանակում սակրավորները մտնում էին ինժեներական զորքերի կազմի մեջ և պատերազմի ժամանակ տարբեր սակրավորական աշխատանքներ էին իրականացնում մարտի դաշտում և ամրոցներում[1]:

Պատմականորեն սակրավորների խնդիրներն էին հանդիսանում՝

Առօրյա կյանքում սակրավոր են անվանում այն մարդկանց (պարտադիր չէ, որ նա լինի զինծառայող), ովքեր զբաղվում են ականների և չպայթած արկերի վնասազերծմամբ։

Սակրավորների մասնագիտական տոնը նշում են հետևյալ երկրներում՝

Որոշ արտասահմանյան երկրների զինված ուժերում սակրավոր տերմինին համապատասխանում է պիոներներ տերմինը[1]:

Սակրավորական գործի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սակրավոր» տերմինի հայտնվել է վերաբերում է 17-րդ դարին, երբ այդպես էին անվանում այն զինծառայողներին, ովքեր հակառակորդի պաշտպանողական կառույցների տակ ականահատում էին իրականացնում հետագայում դրանք ոչնչացնելու նպատակով: 1678 թվականին Ֆրանսիայում սակրավորներն առանձնացվել են հատուկ զորամասերում և ստորաբաժանումներում, իսկ 1712 թվականին՝ Ռուսաստանում:

Պետրոս I-ի օրոք՝ 1707 թվականին, Մոսկվայում ստեղծվել է Ինժեներական դպրոց՝ հրամանատարական կազմի պատրաստման համար, իսկ ավելի ուշ կազմավորվել են առաջին սակրավորական զորամասերը՝ առանձին ինժեներական և ականորդային վաշտեր:

Գերմանիայում, Ավստրիայում և մասամբ Ֆրանսիայում սակրավորային զորամասերը միաձուլված էին զոմազորամասերի հետ, Ռուսաստանում դրանք առանձին էին գործում։

18-19-րդ դարերում սակրավորների առջև դրված խնդիրները մեծանում էին։

20-րդ դարում մասնագիտացում էր տեղի ունեցել՝ սակրավորների կազմից առանձնացվել են երկաթուղայիններ, օդագնացներ, ավտոմոբիլիստներ և այլն:

Տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սակրավորները մասսայական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]