Մարիամ Ասլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մարիամ Ասլամազյան
Mariam Aslamazian.jpg
Ի ծնեՄարիամ Արշակի Ասլամազյան
Ծնվել է1907, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2)
Ծննդավայրգյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ
Վախճանվել է2006, հուլիսի 20
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Բարեկամության շքանշան
Mariam Aslamazian Վիքիպահեստում

Մարիամ Արշակի Ասլամազյան (1907, հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2), գյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ - 2006, հուլիսի 20, Մոսկվա), հայ նկարչուհի: ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1990): ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1965
ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ 1961:

Երանուհի Ասլամազյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Ասլամազյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Միջնակարգ կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում։ 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը (ԵԳԱՏ)։ Այստեղ աշակերտել է Ստեփան Աղաջանյանին, Սեդրակ Առաքելյանին։ 1927 թվականին առաջին անգամ մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխության 10-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը[1]։
Շիրիմը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։ Գյումրիում գործում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որի առաջին հարկում ցուցադրվում են Մարիամ Ասլամազյանի աշխատանքները [2]։

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում

Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ –հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով `առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության: Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր: Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն` կարևորում է կարմիրը: Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ: Մ.Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին: Դին տեղափոխվել և հուղարկավորվել է Երևանում: Մ.Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում`, Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն:Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ.Ներուի անվան մրցանակի, 1970-1971 թթ դափնեկրի կոչման, Համալ Աբդենասերի մրցանակի /1976թ./[3]։

Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլամազյանի արդիական թեմայով գեղանկարչական կոմպոզիցիաներում առկա է կերպարվեստի ազգային նկարագիրը («Հերոսի վերադարձը», 1943, «Հերոսի երգը», 1944, երկուսն էլ՝ ՀԱՊ
Ստեղծել է հայկական կենցաղը, բնությունը պատկերող կոմպոզիցիաներ, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, կիրառական իրեր և այլն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մոսկվա, 1958, 1997
  • Լենինգրադ, 1958

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջավահարլալ Ներուի անվան մրցանակ, 1973
  • Գամալ աբդ ալ-Նասերի անվան մրցանակ, 1976
  • 1965-ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ
  • 1972-Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1976-Համալ Աբդել Նասերի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1990-ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ
  • 1932-Սոչի քաղաքի «Վորոշիլովի» անվան առողջարանի նկարազարդման համար փակ մրցույթի ընթացքում առաջին մրցանակ, «Խաղողի բերքահավաքը» 1931 թվականին
  • 1936-Լենինգրադի նկարիչների միության կազմակերպության /ԼՆՄԿ/ երկրորդ մրցանակ,Հայաստանին նվիրված էտյուդներ
  • 1937-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ՝ «Հայաստանի գորգագործուհիները» կտավի համար
  • 1938-ԼՆՄԿ-ի ցուցահանդեսի երկրորդ մրցանակ `«Երիտասարդի դիմանկարը» կտավի համար»
  • 1939-2-րդ մրցանակ` «Զանգեզուրի կոլտնտեսուհին» հեղինակային լիթոգրաֆիայի գունային լուծման համար
  • 1940-2-մրցանակ` Մոսկվայի ՌՍՖՍՀ երիտասարդ նկարիչների ցուցահանդեսում մի շարք դիմանակարների համար
  • 1941-ԼՆՄԿ ցուցահանդեսի 1-ին կարգի մրցանակ` «Միկոյանը Հայաստանի խաղողի այգիներերի ֆերմաներում»
  • 1944- Գերագույն Խորհրդի հրամանագրով մայիսի 1-ից պարգևատրվել է «Կովկասի պաշտպանությանշքանշանով»՝ «Հերոսի վերադարձը» կտավի համար
  • 1945-Գերագույն Խորհրդի հրամանագրով 1945թվականի հունիսի 6-ին պարգևատրվել է «Հանուն Մեծ հայրենական պատերազմի տարած քաջարի աշխատանքի» շքանշանով՝ մի շարք նկարների և պաստառների
  • համար՝«Հերոսի վերադարձը», «Հերոսի երգը», «Պաշտպանության հիմնադրամ»
  • 1946 մրցանակ Կահիրեում ՝«Հերոսի երգը» նկարի համար
  • 1948-Մասնակցել է Փարիզի «Կինը,նրա կյանքն ու ձգտումները» միջազգային ցուցահանդեսին և համարվում է «Հակաֆաշիստական կոնգրեսի» պատվիրատուն Փարիզի «Խորհրդային միության կանանց հանձնաժողովի» կողմից:
  • 1949-Պարգևատրվել է Մոսկվայի նկարիչների խորհրդի կազմակերպության/ՄՆԽԿ/ անվան պատվոգրով գեղարվեստական նկարազարդման մեջ՝ լավ աշխատանք կատարելու համար
  • 1950-Արժանացել է պատվոգրի` գեղարվետական նկարազարդման մեջ գերազանց աշխատանք ցուցաբերելու համար:
  • 1951-Արժանացել է պատվոգրի և շնորհակալագրի Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից` սահմանապահների դիմանկարների համար:
  • 1956-Պարգևատրվել է «Լավ աշխատանքի համար» շքանշանով՝ Մոսկվայի ցուցահանդեսում ցուցադրվող «Գարուն» նկարի համար
  • 1957-«Աղջիկների տոնը»ստեղծագործության ցուցադրման համար արժանացել է շնորհակալականի ՝ 6-րդ «Երիտասարդների համաշխարհային փառատոնի» շրջանակներում:
  • 1957-Պարգևատրվել է ՄՆԽԿ կողմից շնորհակալագրով «Համաշխարհային սեմինարի» շրջանակում կազմակերպված կին-արվեստագետների ցուցահանդեսին մասնակցության համար`«Հայաստանի ծխախոտագործուհիները» կտավի համար
  • 1961-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Գերագույն խորհրդի» հրամանով մայիսի 15-ից շնորհվել է Սովետական սոցիալաիստական Հայաստանի հանրապետության վաստակավոր նկարչի կոչման
  • 1961-Ստացել է 2-րդ կարգի դիպլոմ՝ «Արվեստ և կենցաղ» խեցեգործական իրերի ցուցահանդեսի ժամանակ:
  • 1965-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության Գերագույն խորհրդի հրամանագրով հունվարի 7-ից «Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության ժողովրդական նկաչի» կոչմանն է արժանացել:
  • 1967-«Մոսկվայի նկարիչները` Հոկտեմբերի 50 ամյակին» ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացել է դիպլոմի:
  • 1969-Պարգևատրվել է շնորհակալագիր- վկայականով՝ «Կանանց համաշխարհային կոնգրեսին» մասնակցելու համար:
  • 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության գերագույն խորհրդի հրամանագրով փետրվարի 2-ից պարգևատրվել է պատվոգրով՝ Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար:
  • 1972-Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության կողմից և Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության «Նկարիչների խորհրդի հասցեի» կողմից շնորհվել է պատվոգրով՝Երևանում կազմակերպված անհատական ցուցահանդեսի համար:
  • 1972- «Խորհրդային միության բարեկամության » և արտասահմանյան երկրների մշակութային կապերի կողմից շնորհվել է պատվոգրի:
  • 1972- Արժանացել է պատվոգրի` Մոսկվայի «Բարեկամության տան» մեջ կազմակերպված մի շարք անհատական ցուցահանդեսների համար:
  • 1972-Փետրվարին լույս տեսած “Правда” թերթի մեջ հրատարակվել է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկրի շնորհման մասին ինֆորմացիա
  • 1973-Մարտի 22-ին պարգևատրվել է շքանշանով, արժանացել պատվոգրի ՝ Հնդկաստան կատարած այցի համար ,համարվում է Ջավահարլալ Ներուի անվան միջազգային մրցանակի դափնեկիր
  • 1976-հունվարի 13-ից “Правда” թերթի մեջ հրատարակվում է ինֆորմացիա Համալ Աբդել Նասերի անվան մրցանակին արժանանալու համար Մոսկվայի «Բարեկամության տան» անհատական ցուցահանդեսի ժամանակ,որը նվիրված էր Եգիպտոսին:
  • 1976-դեկտեմբերի 7-ին Եգիպտոսի կառավարության հրավերով թռնում է Կահիրե` ստանալու իր մրցանակը
  • 1990- հունվարի 19-ին ՄՆԽԿ –ան կողմից շնորհվում է «Տարվա միջսեկցիոն» մրցանակի
  • 1997-Պարգևատրվել է «Մոսկվայի 850- ամյա հիշատակին» նվիրված շքանշանով
  • 1997- հոկտեմբերի 20-ին «Տրետյակովյան պետական պատկերասրահում» բացվում է նրա անհատական ցուցահանդեսը
  • -Բորիս Նիկոլաևիչ Ելցինի կողմից ստանում է շնորհավորանքներ ՝իր 90 ամյակի և ստեղծագործական կյանքի 70 ամյակի կապակցությամբ:
  • -շնորհավորանքներ՝ Դումայի կողմից
  • -Յ.Մ.Լուժկովի անձնական շնորհավորանքները
  • -Մոսկվայի կառավարության կողմից շնորհվել է պատվոգրի
  • -Հայաստանի հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից՝ շնորհավորանքներ հայերեն լեզվով
  • -Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի կառավարիչ Ա.Դ.Գոմցյանի կողմից՝ շնորհավորանքների
  • -«Արևելյան ժողովրդների թանգարանի» աշխատակիցների կողմից շնորհավորանքներ
  • -Պատմամշակութային «Կումայրի» արգելոցի աշխատակիցների կողմից՝ շնորհավորանքների
  • -Գյումրի քաղաքի քաղաքապետի որոշման համաձայն 17.10.1997 թվականից սկսած` Մարիամ Արշակի Ասլամազյանին արժանացել է«Գյումրու պատվավոր քաղաքացի տիտղոսի»՝ Մարիամի 90 ամյակի և Գյումրու մշակութային կյանքի մեջ իր ստեղծագործական ժառանգության համար:
  • 1998-Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանով պարգևատրվել է«Բարեկամություն» շքանշանով:


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. Արվեստ և ժամանակ, Հայացք Գյումրուց, Գիտամշակութային եռամսյա հանդես, գլխ. խմբ.՝ Կ. Ավդալյան,2.2006 թ., էջ 100-101 
  3. ։ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր պատկերասրահի պաշտոնական էջից 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ Ասլամազյան: Կենսագրություն, նկարներ: Արտպանորամա պատկերասրահ, Մոսկվա, Ռուսաստան (ռուս.)