Ալեքսանդր Սավինով
Ալեքսանդր Սավինով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 17, 1881 |
Ծննդավայր | Սարատով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 25, 1942 (60 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1908) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
![]() |
Ալեքսանդր Սավինով (ռուս.՝ Савинов, Александр Иванович, հուլիսի 17, 1881, Սարատով, Ռուսական կայսրություն - փետրվարի 25, 1942, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս և խորհրդային գեղանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։
Նկարչի հայրը Գլեբ Սավինովն է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Սավինովը ծնվել է փայտավաճառ-առևտրականի ընտանիքում։ Սովորել է Սարատովյան գիմնազիայում։ 1897 թվականին ընդունվել է նոր բացված Աստվածասիրական նկարչական ուսումնարան, որտեղ սովորել է մինչև 1900 թվականը։ Նրա ուսուցիչներն էին Վ. Կոնովալովը, Գ. Սալվինի-Բարակին, Ֆ. Կորնեևը[1]։
1901 թվականին Ալեքսանդր Սավինովը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ նախ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական բաժին, սակայն շուտով ընդունվել է Գեղարվեստի Կայսերական ակադեմիային կից Բարձրագույն գեղարվեստական ուսումնարան։ Սովորել է Դ. Կարդովսկու և Յ. Ցիոնգլինսկու մոտ[2]։ 1908 թվականին Ալեքսնադր Սավինովը ավարտել է Բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը մեծ ոսկե մեդալով, ներկայացնելով իր «Ձիերի լողը Վոլգայում» մրցութային աշխատանքը։ 1909-1911 թվականներին ուղևորվել է Իտալիա որպես Գեղարվեստի ակադեմիայի թոշակառու։
Իտալիայից վերադառնալուց հետո Ալեքսանդր Սավինովը սկսել է իր մանկավարժական գործունեությունը, նախ` Նկարչության խրախուսման Կայսրական միության Նկարչական դպրոցում, հետո Մ. Բերնշտեյնի մասնավոր ստուդիայում։ Մասնակցել է «Ռուս նկարիչների միություն», «Արվեստի աշխարհ», «Նկարիչների նոր միություն», «Չորս արվեստ» ցուցահանդեսներին։
1913-1915 թվականներին պատկերազարդել է Փրկչի տաճարը միլիոնատեր-շաքարագործարանատեր Պավել Խարիտոնենկոյի խարկովյան «Նատալևկա» կալվածքում։
Փետրվարյան հեղափոխությունից հետո 1917 թվականին Ալեքսանդր Սավինովը մասնակցել է Նկարիչների ակադեմիայի միջոցառումներին, առաջինների թվում նա ընտրվել է Պետրոգարդի պետական ազատ նկարչա-ուսումնական արհեստանոցի պրոֆեսոր։ Տարվա վերջում մոր մահվան պատճառով վերադարձել է Սարատով։
1922 թվականին Ալեքսանդր Սավինովը վերադարձել է Պետրոգրադ, որտեղ սկսվել է նրա երկարամյա մանկավարժական աշխատանքը բարենորոգչական նկարչության Ակադեմիայում։
1924-1926 թվականներին ղեկավարել է մասնավոր ստուդիա, նրա աշակերտներից էին Տ. Շիշմարյովան[3], Տ. Գլեբովան[3], Ա. Պորետը։
1927-1930 թվականներին Կ. Պետրով-Վոդկինի հետ ղեկավարել է մոնումենտալ արվեստանոցը[4], հետո` անհատական գեղանկարչական արվեստանոցը, գլխավորել է կոմպոզիցիայի ամբիոնը, եղել է գիտական և ուսումնական աշխատանքների պրոռեկտոր։ Ալեքսանդր Սավինովի աշակերտների մեջ տարբեր թվականներին եղել են Ալեքսեյ Պոխոմովը, Միխայիլ Նատարևիչը, Դմիտրի Մոչալսկին, Եվգենի Չարուշինը, Լյուդմիլա Ռոնչևսկայան և այլ նկարիչներ։
Ալեքսանդր Սավինովը եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ` 1932 թվականին դրա կազմավորամնից հետո։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց հետո Ալեքսանդր Սավինովը մնացել է Լենինգրադի շրջափակման մեջ, աշխատել է պաստառների և ձեռագիրների չավարտած «Նկարչի աշխատանք նկարի վրա» գրքի ուղղությամբ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Էրմիտաժի ցուցադրանմուշների` տարհանելու նախապատրաստմանը։ «1941 թվականին Ալեքսանդր Սավինովը գործուն մասնակցություն է ունեցել Էրմիտաժի տարհանմանը։ Ժամանակի քչության պատճառով թանկագին կտավները հաճախ հանվել են շրջանակից ու փաթաթվել են։ Սավինովին հանձնարարվել է ապամոնտաժել Ռեմբրանդ վան Ռեյնի ստեղծագործությունը։ Հրաժարվելով արագընթաց մեթոդից, նա մի քանի օր ու գիշեր, հատակին պառկած, կամաց տարբերահանել է հին փոքրիկ մեխերը, որոնք ամուր շրջանակել էին կտավները, և առանց որևէ վնասվածքի փաթեթավորել է իր սիրելի մեծ վարպետի գլուխգործոցները։ Հենց դա է եղել արվեստի հանդեպ նվիրվածության և սիրո գեղանկարչական վերջին գործողությունը»[5]։ Ալեքսանդր Սավինովը մահացել է 1942 թվականնի փետրվարի 25-ին, շրջափակված Լենինգրադում[6]։
Նկարչի ստեղծագործությունները գտնվում են Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում և այլ երկրներում։
Նրա որդին Գլեբ Սավինովն է, նրա զարմիկը Բորիս Պիլնյակն է։
Աշակերտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պավել Աբ (1902-1974 թվական)
- Վլադիսլավ Անիսովիչ (1908-1969 թվական)
- Վլադիմիր Բորիսկովիչ (1905-1997 թվական)
- Վլադիմիր Գորբ (1903-1988 թվական)
- Տատյանա Գլեբովա (1900-1985 թվական)
- Ալեքսանդր Դեբլեր (1908-1981 թվական)
- Վլադիմիր Մալագիս (1902-1974 թվական)
- Միխայիլ Նատարևիչ (1907-1979 թվական)
- Լիդիա Օստրովա (ծն. 1914 թվական)
- Վյաչեսլավ Պակուլին (1900-1951 թվական)
- Ալիսա Պորետ (1902-1984 թվական)
- Անատոլի Պրոշկին (1907—1986 թվական)
- Վիկտոր Պրոշկին (1906—1983 թվական)
- Լյուդմիլա Ռոնչևսկայա (1907—1995 թվական)
- Գլեբ Սավինով (1915—2000 թվական)
- Լիդիա Ֆրոլլովա-Բագրեևա (1907—1997 թվական)
- Ալեքսանդր Չեսնոկովա (1908—1988 թվական)
- Տատյանա Շիշմարյովա (1905—1994 թվական)
- Աեքսանդր Շմիդտ (1911—1987 թվական)
- Լեոնիդ Շոլոխով (1905—1967 թվական)
- Նիկոլայ Զագրեկով (1897—1992 թվական)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и с блокаду Ленинграда. — Санкт-Петербург: Петрополис, 2010. — с.211.
- ↑ Александр Иванович Савинов. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С. 3—4.
- ↑ 3,0 3,1 Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. — Л: Художник РСФСР, 1983. — с.58.
- ↑ Шишмарёва Т. В. «…Написала о своих друзьях». Публикация, предисловие и примечания З. Курбатовой // «Наше наследие», № 90—91. — 2009. — С. 106—121.
- ↑ Глебова Т. Н. /Воспоминания о студии А. И. Савинова. / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. Т. 2. — С. 439—440.
- ↑ Секреты старых мастеров. Александр Савинов. // Диалог искусств. — № 5. — 2008. — С. 108.
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. — Л: Художник РСФСР, 1983.
- Александр Иванович Савинов. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1983.
- Вильям Мейланд Время и безвременье Александра Савинова // Наше наследие. — 2004. — № 70.
- Глебова Т. Н. Воспоминания о студии А. И. Савинова. // Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда: В 2 ч. LA (USA), 2010. Ч. 2. С. 436 439 и по указ.
- Шишмарёва Т. В. «..Написала о своих друзьях». Публикация, предисловие, подготовка текста Зинаиды Курбатовой./ ж. « Наше наследие», № 90-91. М.:2009. С. 106—121.
- Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — с.12-18, 22, 359, 363, 365, 368, 373, 378, 380—383, 390, 401, 439, 441, 444. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.77.
- Секреты старых мастеров. Александр Савинов. // Диалог искусств. № 5, 2008. с. 108.
- Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. — СПб, Петрополис, 2010. С.211-215.
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р.Голике и А.Вильборг, 1915. — Т. 2. — С. 173. — 454 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Սավինով» հոդվածին։ |
|