Վլադիմիր Գորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Գորբ
Ծնվել էդեկտեմբերի 31, 1903(1903-12-31)
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 20, 1988(1988-10-20) (84 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Օդեսայի գեղարվեստական ուսումնարան
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Vladimir Gorb Վիքիպահեստում

Վլադիմիր Գորբ (ռուս.՝ Горб, Владимир Александрович, դեկտեմբերի 31, 1903(1903-12-31), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 20, 1988(1988-10-20), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ, գրաֆիկական նկարիչ, մանկավարժ, Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի պրոֆեսոր։

ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1970), Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գորբը ծնվել է 1903 թվականի դեկտեմբերի 31-ին, Օդեսայում։

1920 թվականին ընդունվել է Օդեսայի գեղարվեստական ինստիտուտը։ Սովորել է Կիրիակ Կոստանդիի, Պ. Վոլոկիդինի, Տ. Ֆրաերմանի, Մ. Զամեչեկայի մոտ[2]։

1926 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո Վլադիմիր Գորբը մեկնել է Լենինգրադ և ընդունվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1922-1930 թվականներին կրել է Բարձրագույն արվեստի և տեխնիկական ինստիտուտ անվանումը)։ Սովորել է Արկադի Ռիլովի, Ալեքսանդր Կարևի, Պավել Նաումովի, Ալեքսանդր Սավինովի, Կուզմա Պետրով-Վոդկինի և Դմիտրի Կիպլիկի հետ[3]։

1930 թվականին Գորբը ավարտել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Լենինգրադի պաշտպանություն։ Շինարարություն»[4] (ակումբի սրահի նախշազարդման մասնակից) նկարը։ 1933-1935 թվականներին Գորբը սովորել է ինստիտուտի ասպիրանտուրայում, Ալեքսանդր Սավինովի ղեկավարությամբ[5]։

1925 թվականից Վլադիմիր Գորբը մասնակցել է ցուցահանդենսերի։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, ժանրային կոմպոզիցիաներ և նատյուրմորտներ։ Աշխատել է յուղաներկի, ջրաներկի, մատիտի նկարչության տեխնիկայով։ Նկարչի անձնական ցուցահանդեսը տեղի է ունեցել Լենինգրադում, 1967 թվականին։

1937 թվականից Վլադիմիր Գորբը եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ[6]։

Ավելի քան կես դար Վլադիմիր Գորբը նվիրել էր մանկավարժական աշխատանքին, նախ` Տավրիկյան արվեստի դպրոցում (1930-1931), ապա Համառուսական արվեստի ակադեմիայի Գեղարվեստի միջնակարգ դպրոցում (1937-1947 թթ., տնօրեն` 1942-1947 թթ.) և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում (1931-1979), որտեղ պրոֆեսոր է եղել 1972 թվականից[3]։

1942 թվականի փետրվարին փոխարինելով Գեղարվեստի միջնակարգ դպրոցի տնօրեն Կ. Լեպիլովին` ղեկավարել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցի տարհանումը շրջափակված Լենինգրադից Թիֆլիս, ապա Սամարղանդ։ 1944 թվականին շրջափակումը հանելուց հետո ղեկավարել է աշակերտների վերադարձը դպրոց, նախ Սերգիև Պոսադ, իսկ հուլիսին` Լենինգրադ։ 1942-1947 թվականներին եղել է Գեղարվեստի միջնակարգ դպրոցի տնօրեն։

1970 թվականին երկար տարիների արգասավոր գեղարվեստական և մանկավարժական գործունեության համար Վլադիմիր Գորբին շնորհվել է Ռուսական ֆեդերացիայի արվեստի վաստակավոր արտիստ պատվավոր կոչում։

Մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 20-ին, Լենինգրադում, իր կյանքի 85-րդ տարում։

Վ. Գորբի աշխատանքները գտնվում են Ռուսական պետական թանգարանի հավաքածուներում, թանգարաններում և մասնավոր հավաքածուներում` Ռուսաստանում, Չինաստանում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С. 266.
  2. Владимир Александрович Горб. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1967. — С.4.
  3. 3,0 3,1 Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.359.
  4. Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. — С.33.
  5. Владимир Александрович Горб. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1967. — С.4—5.
  6. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С. 31.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Выставка произведений ленинградских художников 1947 года. Каталог. — Л:ЛОСХ, 1948.
  • Выставка произведений ленинградских художников 1951 года. Каталог. — Л: Лениздат, 1951. — С.10.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года. Каталог. — Л: Изогиз, 1954. — С.9.
  • Выставка. Живопись, скульптура, графика. Каталог. — Л: Государственный Русский музей, 1954.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года. Каталог. — Л: ЛССХ, 1956. — С.9.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1956 года. Каталог. — Л: ЛССХ, 1956.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — С.9.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — С.8.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — С.14.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — С.11.
  • Владимир Александрович Горб. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1967. — 32 с.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1968 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1971. — С.7.
  • Каталог Осенней выставки произведений ленинградских художников 1971 года. — Л: Художник РСФСР, 1973. — С.7.
  • Богданов А. Ярче показывать жизнь. // Вечерний Ленинград, 1971, 21 декабря.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.12.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М: СХ РСФСР, 1972. — С.27.
  • Натюрморт. Выставка произведений ленинградских художников 1973 года. — Л: Художник РСФСР, 1973. — С.8.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 3. 1941—1947 годы. — М: Советский художник, 1973. — С.342, 375.
  • Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1974. — С.7.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — С.7.
  • Справочник членов Союза художников СССР. Том 1. — М: Советский художник, 1979. — С.266.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Том 5. 1954—1958 годы. — М: Советский художник, 1981. — С. 25, 27, 142, 258, 261.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. -Л: Художник РСФСР, 1987. — С.31.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — С.286.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург: НП-Принт, 2007. — С.15, 17, 357, 359, 360, 366, 384, 387—390, 392—398, 442. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный справочник выпускников Санкт-Петербургского Государственного академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург: ЗАО «Первоцвет», 2007. ISBN 978-5-903677-01-6.
  • Пышный И. Н. Ленинградская живописная школа. Соцреализм 1930—1980. Некоторые имена. — Санкт-Петербург: Коломенская верста, 2008. ISBN 978-5-91555-005-5.
  • Горб В. А. Девушка в чёрном берете // 80 лет Санкт-Петербургскому Союзу художников. Юбилейная выставка. СПб., «Цветпринт», 2012. С.205.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]