Պավել Աբ
Ծնվել է | նոյեմբերի 22, 1902 |
---|---|
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1974 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Պարգևներ | |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Պավել Աբ (ռուս.՝ Аб, Павел Ефимович, նոյեմբերի 22, 1902, Օրյոլ, Ռուսական կայսրություն - 1974, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և գծագիր, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պավել Աբը ծնվել է 1902 թվականի նոյեմբերի 22-ին, Օրյոլ քաղաքում։ 1921-1923 թվականներին սովորել է Գ. Ռեդկինի անվան Օրլովի գեղարվեստական ուսումնարանում[2]։
Ուսումնարանը ավարտելուց հետո տեղափոխվել է Պետրոգրադ և ընդունվել է Լենինգրադի գեղարվեստատեխնիկական բարձրագույն ինստիտուտի գեղանկարչության ֆակուլտետը։ Սովորել է Ա. Սավինովի, Կուզմա Պետրով-Վոդկինի և Վասիլի Սավինսկու մոտ։ 1929 թվականին ավարտել է ինստիտուտը` նկարիչ գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը «Տեքստիլ» նկարն է, որը պատկերվել է Մաքսիմ Գորկու անվան մշակույթի պալատի համերգասրահի պատին[3][4]։
Ուսումն ավարտելուց հետո, 1931-1933 թվականներին սովորել է ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1920-ական թվականների վերջին ներգրավվել է Լենինգրադի գեղարվեստական կյանքում։ Եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ և դասավանդել է նույն ասոցիացիայի ստուդիայում։ 1932 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն։ 1934 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, ցուցադրել է իր աշխատանքը Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ։ Նկարել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ։ 1930-ական թվականներին նկարել է «Վիբորգի շրջանի հարվածայինների հավաքը», «Յուրդի մոտ ռադիո են լսում» «Երաժիշտ տղաները» նկարները։
Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է Ներքին գործերի ազգային կոմիսարիատի Լենինգրադի ճակատի 42-րդ բանակի 21-րդ հրաձգային դիվիզիայում։ Ստեղծել է քաղաքի պաշտպանների դիմանկարների շարք։ Վիրավորվել է և պարգևատրվել է մարտական պարգևներով։ Զորացրվելուց հետո վերադարձել է Լենինգրադ։ Աշխատել է Լենիզոյում, միաժամանակ ակտիվորեն մասնակցել է Լենինգրադի նկարիչների միության ստեղծագործական և ցուցահանդեսային կյանքին։ Հետպատերազմյան շրջանում ստեղծված նկարներից են «Պավլովը Կոլտուշիում», «Պիրոգովը Ռազմաբժշկական թանգարանում» (1948 թվական), «Վ. Լենինի ելույթը ծովակալության գործարանում» (1949 թվական), «Բարեկամներ»[5] (1960 թվական), «Հայրենիքի ժամապահները»[6] (1961 թվական) և այլ նկարներ։
Մահացել է 1974 թվականին, Լենինգրադում։
Պ. Աբի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտասահմանի մասնավոր հավաքածուներում[4]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թվական (Լենինգրադ). Լենինգրագի նկարիչների աշխատանքների ցուցահանդես
- 1960 թվական (Մոսկվա). Խորհրդային Ռուսաստան։ Հանրապետական գեղարվեստական ցուցահանդես
- 1961 թվական (Լենինգրադ). Լենինգրադի նկարիչների աշխատանքների ցուցահանդես, բացվել է Ռուսական պետական թանգարանի սրահներում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 3.
- ↑ Харлашова, Е. А. Аб Павел Ефимович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн. 1. СПб: Петрополис, 2014. С. 10.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.31.
- ↑ 4,0 4,1 Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. — М: Искусство, 1970. — с.16.
- ↑ Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.7.
- ↑ Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.7.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Осенняя выставка ленинградских художников. Каталог. — Л., 1936. С. 3.
- Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.14.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.7.
- Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.7.
- Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М: Советский художник, 1960. — с.11.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 1. — М: Искусство, 1970. — с.16.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1972. — с.3.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов, С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб: НП-Принт, 2007. С. 384, 393.
- Харлашова, Е. А. Аб Павел Ефимович //Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941-1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1. СПб: Петрополис, 2014. С.10-11.