Լյուդմիլա Ռոնչևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լյուդմիլա Ռոնչևսկայա
Ծնվել էապրիլի 5, 1907(1907-04-05)
ԾննդավայրՎլադիվոստոկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 9, 1995(1995-01-09) (87 տարեկանում)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարչուհի
Ժանրբնանկար
Պարգևներ«Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լյուդմիլա Ալեքսեևնա Ռոնչևսկայա (ապրիլի 5, 1907(1907-04-05), Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն - հունվարի 9, 1995(1995-01-09), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, ռուս.՝ Рончевская Людмила Алексеевна), ռուս խորհրդային նկարիչ, գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌՍՖՍՀ Նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնչևսկայա Լյուդմիլա Ալեքսեևնան ծնվել է 1907 թվականի ապրիլի 5-ին, Վլադիվոստոկում: Նրա հայրը՝ Ալեքսեյ Դանիլովիչ Ռոնչևսկին (1856–1914), ռազմական հոսպիտալի գլխավոր վիրաբույժ էր, Ամուրի մարզի ուսումնասիրության ընկերության նախագահ, իսկ մայրը՝ Ռոնչևսկայա (ծննդյամբ` Սոկոլովսկայա) Լյուդմիլա Ալեքսանդրովնան (1871-1949), եղել է վոկալի ուսուցիչ: 1923 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ: Սովորել է Ս. Վ. Պրիսյոլկովի և Կուզմա Պետրով-Վոդկինի մոտ: 1928 թվականին ավարտել է ինստիտուտը Կուզմա Պետրով-Վոդկինի արհեստանոցում, և նրան շնորհվել է մոնումենտալ գեղանկարչության նկարչի կոչում: Դիպլոմային աշխատանքը եղել է Լենինգրադի միջազգային ցուցահանդեսի գեղարվեստական տաղավարի կենտրոնական դահլիճի նկարազարդումը[2]:

Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է ձևավորման պատվերների կատարման վրա, մասնակցել է Արվեստի ակադեմիայի ցուցահանդեսներին: 1932-1934 թվականներին ԼԳՔՃԻ-ի բանֆակում դասավանդել է գեղանկարչություն և նկարչություն: 1935 թվականին սովորել է ԼԳՔՃԻ-ին կից որակավորման բարձրացման դասընթացներում Ալեքսանդր Սավինովի և Սեմյոն Աբուգովի մոտ: 1936 թվականին ճանապարհորդել է Տաջիկստան, որի արդյունքում նկարել է մի շարք էտյուդներ: 1937-1940 թվականներին աշխատել է Հեղափոխության թանգարանի պատվերով, որի համար կատարել է պատմական և հեղափոխական թեմաներով մի քանի նկարներ. «Ս. Մ. Կիրովն Աստրախանում» (1937), «Բաթումիի ցույցը» (1938), «Առաջին ակոսը» (1939): 1940 թվականին ընդունվել է Խորհրդային նկարիչների Լենինգրադի միության անդամ: Պատերազմի սկսվելուց հետո մնացել է Լենինգրադում, ավարտել բուժքույրական դասընթացները և աշխատել հիվանդանոցում: 1942-1944 թվականներին գտնվել է Լենինգրադի ռազմաճակատի քաղաքական բաժնի տրամադրության տակ և զորամասերում զբաղվել ղեկավար աշխատանքների կազմակերպմամբ: Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտպանության համար» և «Հայրենական մեծ պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալներով:

1944 թվականից մասնակցել է ցուցահանդեսներին՝ աշխատանքները ներկայացնելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին: Հետպատերազմյան տարիներին զբաղվել է հիմնականում բնանկարային գեղանկարչությամբ, աշխատել ՌՍՖՍՀ արվեստի ֆոնդի հետ պայմանագրային հիմունքներով: 1950-1970 թվականներին ճանապարհորդել է Հայաստանում, եղել է Պերեսլավ-Զալեսկում, բազմիցս աշխատել է Ստարայա Լադոգայի և Գորյաչի Կլյուչի նկարիչների ստեղծագործական տներում: Այցելել է Նորվեգիա և Շվեյցարիա: Ռոնչևսկայայի ստեղծած գործերից են «Լենինգրադը շրջափակման մեջ», «1942 թվականի ամառ», «Էրմիտաժի էվակուացիան»[3] (1942), «Էրմիտաժի մուտքը»[4] (1957), «Ծառուղիներ Գառնիում», «Արարատը մշուշում»[5] (1958), «Ձմեռող նավերը»[6] (1959), «Գառնի լեռները»[7], «Ծաղկող նախապարտեզ»[6] (1960), «Պեղումներ լեռներում», «Խորհտնտեսության փողոց»[8] (1961), «Չեռնավինո գյուղ» (1962), «Վոլգո-Բալթը լուսաբացին» (1966), «Նորվեգիա: Երեկոյան Բերգեն», «Նորվեգիա. Լեռնային լճակ»[9] (1968), «Սան Գոտարդի լեռնանցք» (1970), «Բարդիներ»[10] (1971), «Ծուխ լեռներում» (1973), «Գծանավը Լեռնային ինստիտուտի մոտ. 1943» (1975), «Կապույտ բնակավայր» (1979), «Կուբացի կանայք»[11] (1980) և այլ նկարներ: Ռոնչևսկայա Լյուդմիլա Ալեքսեևնան մահացել է 1995 թվականի հունվարի 9-ին, Սանկտ Պետերբուրգում՝ կյանքի ութսունութերորդ տարում: Աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.111.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.31.
  3. Подвигу Ленинграда посвящается. Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. — Художник РСФСР, 1989. — с.12.
  4. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л: Ленинградский художник, 1958. — с.27.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1959. — с.22.
  6. 6,0 6,1 Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.35.
  7. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1962. — с.23.
  8. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1964. — с.34.
  9. Выставка произведений художников-женщин Ленинграда. 1975 год. — Л: Художник РСФСР, 1979. — с.6.
  10. Весенняя выставка произведений ленинградских художников 1971 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1972. — с.14.
  11. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.21.