Լեոնիդ Շոլոխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեոնիդ Շոլոխով
Ծնվել էօգոստոսի 2, 1905(1905-08-02)
ԾննդավայրԲորիսոգլեբսկ, Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1967
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ՌԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Լեոնիդ Շոլոխով (ռուս.՝ Шолохов, Леонид Сергеевич, օգոստոսի 2, 1905(1905-08-02), Բորիսոգլեբսկ, Borisoglebsk Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - 1967, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային գեղանկարիչ և ուսուցիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեոնիդ Շոլոխովը ծնվել է 1905 թվականի օգոստոսի 2-ին, Տամբով նահանգի Բորիսոգլեբսկ քաղաքում, Բորիսոգլեբսկի ժառանգական բնակիչների` Սերգեյ և Մարիա Շոլոխովների ընտանիքում։ 1913-1925 թվականներին սովորել է Բորիսոգլեբսկի իննամյա դպրոցում։ Միաժամանակ զբաղվել է գեղանկարչությամբ Պրոլետարիատի կրթալուսավորչական կազմակերպության ստուդիայում` Պենզայի գեղանկարչության համալսարանի շրջանավարտների ղեկավարությամբ[1]։ Այնուհետև աշխատել է որպես աշակերտ և բեմանկարչի օգնական Բորիսոգլեբսկի Ն. Չերնիշևսկի անվան դրամատիկական թատրոնում։

1925 թվականին գեղարվեստական կրթությունը շարունակելու համար մեկնել է Լենինգրադ։ 1925-1929 թվականներին սովորել է Լենինգրադի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում, 1929-1937 թվականներին` Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում։ Սովորել է Միխայիլ Բերնշտեյնի, Ալեքսանդր Սավինովի մոտ[2]։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Սավինովի արվեստանոցում` գեղանկարչի կոչմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Կարմիր հետախուզություն» նկարը[3]։

Գեղարվեստական ցուցահանդեսների մասնակցել է 1929 թվականից։ Մինչև 1932 թվականը եղել է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիայի անդամ։

Ինստիտուտն ավարտելուց հետո, 1937-1939 թվականներին դասավանդել է Համառուսական գեղարվեստի ակադեմիային կից Գեղարվեստի միջնակարգ դպրոցում։

1941 թվականից եղել է ֆինների դեմ պատերազմի և Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Կռվել է Լենինգրադի և Հեռավոր Արևելքի ճակատներում։ Զորացրվել է 1946 թվականի մարտին, Հեռավոր Արևելքի ճակատից։ Պարգևատրվել է Կարմիր աստղ շքանշանով, «Լենինգրադի ազատագրման համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[4]։

Ճակատից վերադառնալուց հետո 1946 թվականին վերադարձել է մանկավարժական աշխատանքին Գեղարվեստի միջնակարգ դպրոցում, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջին օրերը։ Մահացել է 1967 թվականին, Լենինգրադում։

Որոշ աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բորիսոգլեբսկ»
  • «Օխտինսկյան անտառապետություն»
  • «Սուխանով»
  • «Բորիսոգլեբսկ։ Կամուրջ»[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.70. Л.7.
  2. Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. С.79.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007. С.46.
  4. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., СХ России, 2000. С.320.
  5. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., Союз художников России, 2000. С.320.
  6. Мемориал Богословского кладбища на повестке в Доме Архитектора

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Центральный Государственный Архив литературы и искусства. СПб. Ф.78. Оп.3. Д.70.
  • Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. М., Союз художников России, 2000. С.320.
  • Иванов С. В. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.15, 384. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007. С.46.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]