Ալեքսանդր Դեբլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Դեբլեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1908(1908-11-17)
ԾննդավայրԽարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 28, 1981(1981-11-28) (73 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
ԳերեզմանՍերաֆիմովսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Russian Soviet Federative Socialist Republic (1954–1991).svg ՌԽՖՍՀ և Flag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ալեքսանդր Դեբլեր (ռուս.՝ Александр Адольфович Деблер, նոյեմբերի 17, 1908(1908-11-17), Խարկով, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 28, 1981(1981-11-28), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), խորհրդային գեղանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ, Լենինգրադի նկարիչների միության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Խարկովում։ 1926 թվականին ավարտել է Օմսկի մանկավարժական տեխնիկումը։ 1929 թվականին ընդունվել է Լենինգրադի Վխուտեմասի գեղանկարչական ֆակուլտետ։ Սովորել է Սեմյոն Աբուգովի, Ալեքսանդր Սավինովի և Կուզմա Պետրով-Վոդկինի մոտ։ 1937 թվականին ավարտել է ինստիտուտը Ալեքսանդր Սավինովի արվեստանոցում` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ձկնորսների լողը» նկարը[1]։ 1937 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային նկարներ։ 40 տարի դասավանդել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, ունեցել է պրոֆեսորի կոչում, 1957 թվականից եղել է գեղանկարչական ֆակուլտետի դեկանը[2]։ Ամուսնացած է եղել նկարչուհի Լիդիա Շարլեման-Նովոսադի (1915-1963 թվական) հետ։

Մահացել է 1981 թվականի նոյեմբերի 28-ին, Լենինգրադում, 74 տարեկան հասակում։

Ալեքսանդր Դեբլերի ստեղծագործությունները պահվում են Ռուսական պետական թանգարանում, Ռուսաստանի և արտերկրի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Բալդինա
  • Իգոր Վեսյոլկին
  • Իրինա Գետմանսկայա
  • Ալեքսեյ Երյոմին
  • Նիկոլայ Պոզդնեև
  • Վլադիմիր Սակսոն
  • Լեոնիդ Ֆոկին
  • Ալեքսանդր Պրյադիխին

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.44.
  2. Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.64.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Александр Иванович Савинов. Письма. Документы. Воспоминания. Л., Художник РСФСР, 1983. С.7, 79, 87, 284, 294, 296.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.13, 356, 359.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., Первоцвет, 2007. С.44.
  • Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. Г—И. Т.9.. СПб., Palace Edition, 2000. С.64.