Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ասլամազյան քույրերի պատկերասրահ
The Gallery of Mariam and Eranuhi Aslamazyan Sisters.jpg
Տեսակպատկերասրահ և կենսագրական թանգարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
ՏեղագրությունԳյումրի[1]
Մասն էԱրգելոց «Կումայրի»
ՀասցեՀՀ, Գյումրի, Աբովյան փողոց 242
Հիմնադրված է1987
Կոորդինատներ: 40°47′10.79″ հս․ լ. 43°50′19.32″ ավ. ե. / 40.7863306° հս․. լ. 43.8387000° ավ. ե. / 40.7863306; 43.8387000

Ասլամազյան քույրերի պատկերասրահ, բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասլամազյան քույրերի պատկերասրահը ձմռանը

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում» պահվում են քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից և այստեղ պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին:

Պատկերասրահը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում, այն կառուցվել է 1880 թվականին մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19 –րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով: 19-րդ դարի ճարտարապետության վառ օրինակ հանդիսացող այդ կառույցը 1980 թվականին ներառվել է «Կումայրի արգելոց թանգարան»-ի մեջ՝ անցնելով պետության կողմից պահպանվող պատմամշակութային ժառանգության կառույցների ցանկը:

Պատկերասրահի շենքը իր 136 տարիների ընթացքում երկու անգամ ենթարկվել է հզոր փորձությունների՝ Գյումրիում տեղի ունեցող աղետալի երկրաշարժերի (1926,1988), որոնցից հետո այն վերականգնվել է և վերաբացվել:

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահն» իրականացնում է կրթական ծրագրերի կազմակերպում` դասընթաց-վարժանքների միջոցով, արվեստային թերապիաներ, որոնց նպատակներն են պատկերասրահի տարածքում ստեղծել արվեստի դաշտ,որի ակտիվ մասնակիցն է հանդիսանալու հասարակությունը՝ անկախ տարիքային սահմանափակումից և սեռային պատկանելիությունից: Պատկերասրահը հնարավորություն է ստեղծում արվեստ-հասարակություն կապի ամրապնդման զարգացման համար[2]:


Մարիամ Ասլամազյանի 80-ամյակի կապակցությամբ Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը Գյումրի քաղաքին են նվիրել իրենց աշխատանքներից մոտ 620 բնօրինակ[3]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցանմուշները (մոտ 619 կտավ, դեկորատիվ-կիրառական արվեստի առարկաներ) նվիրել են Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը։ Պատկերասրահը, որպես գեղարվեստական թանգարան, պահպանում և ցուցադրում է Ասլամազյան քույրերի գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքները։

Պատկերսարահում ցուցադրվում են ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհիների (գեղանկար, գրաֆիկա), նկարազարդ թասեր, սպասք, մոմակալներ։

Միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում իրականացվող հիմնական միջոցառումներն են՝

  • Թանգարանների գիշեր (մայիս)
  • Եվրոպական ժառանգության օրեր (սեպտեմբեր)
  • Մարիամ և Երանուհի Ասլամազյանների ծննդյան օրեր (ապրիլ և հոկտեմբեր)
  • Ժամանակավոր ցուցադրություններ քաղաքային տարբեր միջոցառումների շրջանակներում
  • Տարբեր արվեստագետների ցուցահանդեսներ

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակին կից՝ Աբովյան 232 հասցեում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պաշտոնական էջ http://www.aslamazyanmuseum.com/arm/gallery/ 
  3. Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]