Երանուհի Ասլամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երանուհի Ասլամազյան
ERANUHI ASLAMAZYAN.jpg
Երանուհի Ասլամազյան, լուսանկարիչ՝ Անդրանիկ Քոչար
Ի ծնեԵրանուհի Արշակի Ասլամազյան
Ծնվել է1910, ապրիլի 15 (28)
Ծննդավայրգյուղ Բաշ-Շիրակ, Կարսի մարզ
Վախճանվել է1998, փետրվարի 4
Մահվան վայրՄոսկվա
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր և բնանկար
ՊարգևներՀայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ
Eranuhi Aslamazyan Վիքիպահեստում

Երանուհի Արշակի Ասլամազյան (ապրիլի 28, 1909(1909-04-28), Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - փետրվարի 4, 1998(1998-02-04), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1965

ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մարիամ Ասլամազյանի քույրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնադիմանկար: Երեք տարիք

ՀԽՍՀ ժողովրդական նկարչուհի Երանուհի Արշակի Ասլամազյանը ծնվել է 1910 թվականի ապրիլի15-ին` Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում։ Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները։ 1929 թվականին ավարտել է ԵԳԱՏ-ը (դասատուներ` Սեդրակ Առաքելյան, Ստեփան Աղաջանյան), 1939 թվականին՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը (Ա. Օսմյորկին, Ա. Սավինով)։

Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պաննոներ[1]։

Նկարչուհու գիտակցության մեջ Արարատն[2] ասոցացվում է անցողիկի և հավերժի տրամախաչման ռուբիկոնի հետ։

Երանուհի Ասլամազյանի արվեստը լի է բարձր ճաշակով կազմակերպված զուսպ, նուրբ գունային անցումներով, հարուստ կենսափիլիսոփայական շերտերով, որտեղ նա փորձել է բացահայտել անգամ շերտերի ստվերները։ Երանուհի Ասլամազյանն իր արվեստով մեծ ուշադրություն է դարձրել մարդու հոգեվիճակին, կարևորել աշխատանքը։ Նրա մոտիվները կարծես մշտապես կրկնվող, բայց ամեն անգամ նոր ստեղծագործական խնդիրներ հետապնդող և նոր լուծումներ առաջարկող թեմաներ են,որոնց նպատակն է ոչ թե հանդիսատեսին որևէ եզրակացության հանգեցնելը, այլ թույլ տալ մտածելը։ Երանուհի Ասլամազյանը Լենինականում ապրել է մինչև 1927-1928 թվականները, երկար տարիներ ապրել է նկարչական ստուդիան / մանկավարժներ` Յուլ. Վերժբիցկայան, Ել. Պատկանյանը/, Երևանի գեղարվեստական-արտադրական տեխնիկումը / դասատուներ` Ս. Առաքելյան, Ս. Աղաջանյան, Մոսկվայի ՎԽՈՒՏԵԻՆ-ը/ դասատուներ `Ս. Դրևին, Մ. Լարիոնովա, Բ. Մուխինա, Կ. Պետրով –Վոդկին/, Լենինգրադի գեղարվեստի ակադեմիան/ Ա. Օսմյորկին, Ա. Սավինով/: Երանուհի Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում՝Լոնդոն, Սոֆիա, Բեռլին, Լենինգրադ, Վենետիկ, Տոկիո, Դելի և այլն։ Ե. Ասլամազյանը մահացել է 1988 թվականին, փետրվարի 4-ին։ Թաղված է Մոսկվայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքի հերոս Խ. Վարդանյանի դիմանկարը» (1946, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
  • «Արագածի հովիտը» (1955, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)
  • «Հովսեփ Օրբելու դիմանկարը», (1951, Հայաստանի ազգային պատկերասրահ)
  • «Այրիվանք» (1956, ՀԱՊ)
  • «Լավաշ են թխում» (1955, Դրեզդենի պատկերասրահ)
  • «Նատյուրմորտ։ Արևելյան ամանեղեն» (1967, Դրեզդենի պատկերասրահ)
  • «Հայաստանի մրգերը» (1985)
  • Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում և Լենինգրադում (1958
  • «Փափախով տղան» (1937)
  • «Կարմիր լեռը» (1938)
  • «Ջաղացպանյանի դիմանկարը» (1940)
  • «Յասաման «Եղրևանի» (1942)
  • «Փոքրիկ բակ» (1943)
  • «Նաիրի Զարյանի դիմանկարը» (1943)
  • «Հայրենադարձ կնոջ դիմանկարը» (1945)
  • «Կոլխոզի նախագահ Ս. Վարդանյանի դիմանկարը» (1946)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին նվիրված հուշատախտակ Երևանի Աբովյան փողոցում
  • 1945 թվականին պարգևատրվել է 1941-1945 թվականների Մեծ հայրենական պատերազմի համար տարած անվեհեր աշխատանքի համար
  • 1956 թվականին ստացել է շնորհակալագիր սովետական կանանց նվիրված հանձնաժողովի կողմից «Սովետական սոցիալիստական միության մեջ կանանց հավասարություն » միջազգային սեմինարի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցելու համար
  • 1957 թվականին ստացել է շնորհակալագիր «Մոսկվայի սովետական նկարիչների խորհրդի» կողմից կին նկարիչների աշխատանքների ցուցահանդեսին մասնակցելու համար,որը կազմակերպվելէ սովետական կանանց հանձնաժողովի նախաձեռնությամբ, որի նպատակը կանաց իրավահավասարությունն է։ Խրախուսական է ստացել՝ Խորհրդային սոցիալիստական միության «Կոմիտետ 5-րդին » նվիրված սովետական կանանց դերի ամրապնդման համար և սոցիալաիստական միության մեջ մշակույթի կառուցողականության խթանման համար։ Մասնակցել է «Աղջիկների տոնը» միջազգային երիտասարդական փառատոնին։
  • 1958 թվականին սկսել է աշխատել խեցեգործության մեջ
  • 1959 թվականին շրջագայում է Եվրոպայով՝ Բելգիա, Հոլանդիա, Իտալիա, ստեղծում էտյուդներ, ճեպանկարներ
  • 1961 թվականին Ճամփորդություն դեպի Հնդկաստան, Ցեյլոն. ջրաներկ-գործերի և մատիտանկարների ստեղծում
  • 1962 թվականին տուրիստական ուղևորություն դեպի Եգիպտոսոս]]։ Ճանապարհորդական էտյուդների և ճեպանկարների ստեղծում
  • 1963 թվականին պարգևատրվել է Մոսկվայի « Ռուսաստանի սովետական դաշնության սոցիալիստական հանրապետության » կողմից « Արարատ» կտավի համար՝ լավագույն ստեղծագործության համար, որը իրականցվել է «Վարդանիկ» կոլխոզի ակումբի համար։ /համատեղ Մ. Ա. Ասլամազյան/
  • Համարվել է «Կանանց համաշխարհային համագումարի» թղթակիցը Մոսկվայում/ 1963 թվական, 24-29 հուլիս/
  • Ճամփորրդությունը Ճապոնիա.ջրաներկ -աշխատանքների և մատիտանկարների ստեղծում
  • 1964 թվականին ստացել է շնորհակալագիր` ՌՍԴՍՀ –ան Մոսկվայի բաժնի «Նկարիչների խորհրդի» և ՄՆԽԿ պարտ-խմբի կողմից ակտիվ աշխատանքի համար, որն իրականացվել է 1964 թվականին` մշակութային շաբաթի շրջանակներում։
  • 1965 թվականին արժանացել է Սովետական սոցիալիստական Հայաստանի հանրապետության կողմից վաստակավոր նկարչի կոչման. Ստեղծագործական գործուղման է մեկնել Իտալիա։
  • 1966-1984 թվականներին Սովետական միության բարեկամության/ Սովետական սոցիալիստական միության երկրներ-Շրի –Լանկա/ և արտասահմանյան երկրների մշակութային կապերի գործադիր կոմիտեի անդամ,
  • 1967-պարգևատրվել է հոբելյանական ցուցահանդեսի հանձնաժողովի կողմից Հոկտեմբերի 50-ամյակի կապակցությամբ
  • 1970 թվականին պարգևատրվել է ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ-ի կողմից հոբելյանական ցուցահանդեսին մասնակցելու կապակցությամբ՝ նվիրված Վ. Ի.Լենինի 100-ամյակին։
  • 1971 թվականին պարգևատրվել է պատվոգրով ՍՄԲԿԽ և արտասահմանայան երկրների հետ մշակութային կապերի ձևավորման մեջ ակտիություն ցուցաբերելու և Սովետական միության ու Ցեյլոնի միջև միջմշակութային բարեկամական կապերը ամրապնդելու, զարգացնելու համար
  • 1973 թվականին գործուղումը ակվարելիստ-նկարիչների խմբի հետ դեպի Պրիկամե՝ Պերմ, Չերդին, Սոլիկամսկ, Բեռեզնյակ, Պյոտր Չայկովսկիի ջրաներկ- աշխատանքների ստեղծում
  • 1975 թվականին հուշաշքանշանով պարգևատրում «Սովետական Ռուսաստան» խորագրով հանրապետական նկարչական ցուցահանդեսի ժամանակ
  • 1977 թվականին-պարգևատրվել է հուշաշքանշանով՝ հանրապետական «ՄԵծ հայրենականի 60-ամյակին» նվիրված ցուցահանդեսին մասնակցելու համար
  • 1978 թվականին շնորհվել է պատվոգրով ՌՍԴՍՀ –ան ՄՆԽԿ կողմից «Նկարիչների տան» ակտիվ գործունեության համար, 1977-1978, արժանացել է « Աշխատանքի վետերան» շքանշանի
  • 1979 թվականին պարգևատրվել է հատուկ պատվոգրով ՌՍԴՍՀ –ան «Նկարիչների միության» ակտիվ աշխատանքի համար «Նկարիչների տան խորհրդի »համար
  • 1980 թվականին ստեղծագործական գործուղում Իտալիա. Էտյուդների շարքի ստեղծում
  • Հատուկ պատվոգրով պարգևատրում `« Սովետական հասարակության բարեկամության միության և միջմշակութային կապերի» մեջ մեծ ներդրման համար,Սովետական Միության և Շրի -Լանկայի բարեկամական կապի ստեղծման 20 ամյակի ամրապնդման մեջ ակտիվություն ցուցաբերելու համար։ Պարգևատրվել է հուշանվերով՝ ՍՍՀՀ 60 ամյակի նվիրված և Կոմունիստական կուսակցության տարածման համար Հայաստանում։
  • 1981 թվականին գործուղում ՌՍԴՍՀ –ան ՆՄ-ի ստեղծագործական խմբի հետ դեպի “Горячий Ключ”. ստեղծում է բնանկարներ, դիմանկարներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. «Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից» 
  3. Մարիամ և Երանուհի Ասլամազյան պատկերասրահի պաշտոնական էջից 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 562 CC-BY-SA-icon-80x15.png